Մինչև հիմա քննադատում են ՀՀԿ-ին, հո իշխող կուսակցությանը չե՞ն քննադատի, վախենում են․ Սամվել Նիկոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
20.10.2026 | 20:33
«Համայնքը զրկվում է ձայնի իրավունքից»․ ի՞նչ է ուզում փոխել ՏԿԵՆ-ը օրենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:21
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
20.10.2026 | 20:10
ՌԴ-ի աքցանից դուրս գալու գինը․ 18 տարվա ներդրումներ ու քայքայվող երկաթուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:00
Դա քաղաքական հարված կլինի մեզ․ վարչապետի՝ պատժելու խոստումը վկայում է քաղաքական պատասխանատվությունը․ Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 19:49
Բռնության դեմ միջամտությո՞ւն, թե՞ իրավախախտում․ բաց հարցեր՝ ավտոբուսի միջադեպի գործով
20.10.2026 | 19:34
Հողերի օտարում, շահերի բախում և 30 տարվա պաշտոնավարում․ ովքեր են Կոտայքի համայնքներում հավակնում իշխանության
20.10.2026 | 19:20
Էմին Օհանյանը` միջազգային մրցաշարի հաղթող
20.10.2026 | 19:04
ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց երեք անձի արտոնություններ է տրամադրվել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է
20.10.2026 | 18:52
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. ՆԳՆ
20.10.2026 | 18:40
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ

– Պարոն Նիկոյան, արտահերթ խորհրդարանական ընտրություններին ինչո՞ւ չընդգրկվեցիք ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում: Կանխատեսո՞ւմ էիք, որ կուսակցությունը կպարտվեր, թե՞ ցուցակի առաջին տասնյակի կազմը Ձեզ դուր չէր գալիս:

– Տևական ժամանակ ես խորհրդարանում էի և կարծում էի, որ եթե որևէ մեկը նույն տեղում երկար ժամանակ է մնում, նրա մոտ կարող է լճացման երևույթներ լինեն: Եվ մտածում էի՝ նոր մարդիկ գնան ԱԺ, իսկ ես իմ հնարավորությունները կօգտագործեմ, որ կուսակցությունը հաղթի: Նաև հավելեմ, որ, մեր կարծիքով, ընտրություններին մենք 5 տոկոսը հաղթահարել էինք: Բայց եթե ընտրությունները մեկ-երկու շաբաթ ուշ լինեին, մեր տոկոսներն այլ էին լինելու։ Եթե հիշում եք, արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսված էին մայիսին, իշխող քաղաքական ուժն ամեն ինչ արեց, որ օգտագործի էյֆորիկ վիճակը, որ իր համար շահեկան վիճակում գնան ընտրությունների:

– ԿԸՀ տվյալներով՝ ՀՀԿ-ն 4.7 տոկոս է ստացել…

– Մենք չէինք գտնում, որ պետք է բողոքարկենք, որպեսզի դա հանրության գիտակցության մեջ չարմատավորվի որպես ընտրությունների արդյունքների վրա ցեխ շպրտելու քայլ:

– Ինչպե՞ս եք գնահատում նոր ԱԺ-ի առաջին նիստերը:

– Այս ԱԺ-ում մարդիկ կան, որ կդառնան պատգամավոր, մարդիկ կան՝ չեն դառնա: Բայց խորհրդարանն ունի ինստիտուցիոնալ հիշողություն. միշտ 30 տոկոսն էր փոխվում, և նոր պատգամավորներն այնտեղ ունենում էին ավագ գործընկերներ, որոնցից սովորում և որոնց կողքին կայանում էին: Այս ԱԺ-ն հեղափոխության արդյունքում է եկել, և մեծամասնությունն անփորձ է, իսկ դա երևում է բոլոր հարցերում։ Բացի այդ՝ մեր նորանկախ Հայաստանի պատմության մեջ նման բոլշևիկյան հարյուր տոկոսով քվեարկություն, ինչպիսին մենք նկատեցինք ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանի ընտրության ժամանակ, երբեք չի եղել: Սա նշանակում է, որ մեր երկրում քաղաքական պայքարը վերացել է: Սա բացասական երևույթ է:

– Ուզում եք ասել, որ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն թո՞ւյլ ընդդիմություն են:

– Դուք լսե՞լ եք, որ ԲՀԿ-ն կամ ԼՀԿ-ն որևէ մի խոսք ասեն ՔՊ-ի կամ նրա առաջնորդի հասցեին: Ամբողջ քարոզարշավի օրերին նրանք դաժանորեն քննադատում էին միակ ընդդիմադիր ուժին՝ ՀՀԿ-ին և քծնում Նիկոլ Փաշինյանին: Այս օրերին ԱԺ-ում վիճաբանություն կա: Ինչի՞ շուրջ են այնտեղ վիճում՝ Արցախի ապագայի՞, ազգային անվտանգությա՞ն, տնտեսական հարցերի՞ կամ երկրի զարգացման տեսլականի՞ շուրջ: Այդ վիճաբանությունը ոչ մի բանի շուրջ է։ Սկսվեց նրանից, որ Էդմոն Մարուքյանը Գագիկ Ծառուկյանին քննադատեց, թե Դուք գործարար եք։ Հարգարժան Էդմոն Մարուքյան, դու մոռանում ես, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նա այլևս գործարար չէ, սեփականատեր է: Նիկոլի հասցեին կարո՞ղ ես մի բան ասել: Մինչև հիմա քննադատում են ՀՀԿ-ին, հո չե՞ն կարող իշխող ուժին քննադատել: Վախենում են, չէ՞:

– ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից, իսկ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն էլ՝ որ չի առաջադրվելու այդ պոստում: ՀՀԿ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը կհեռանա՞ կուսակցության ղեկավարի պաշտոնից:

– Երբ լինի համագումարը, մեր մոտեցումները կհայտնենք, բայց մենք գտնում ենք, որ այս պահին համագումարի անհրաժեշտություն չկա։ Դա կարող է լինել այս տարվա ընթացքում, կարող է նաև եկող տարի լինել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Արմինե Ավետյան