Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. ՆԳՆ
Հասարակություն
20.10.2026 | 18:52
ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են նաև տեսանյութը նկարահանած կնոջը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Նա կներկայացվի նախաքննական մարմին։
Ավելի վաղ Երևանի հանրային տրանսպորտում կնոջը վիրավորելու միջադեպի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Երևանի ավտոբուսներից մեկում տղամարդը կոպիտ արտահայտություններով դիմում հատակին նստած կնոջը՝ պահանջելով «իրեն նորմալ պահել»։
Միջադեպին միջամտել էր մեկ այլ ուղևոր, որը դժգոհություն էր հայտնել տղամարդու պահվածքից։ Նրանց միջև վիճաբանություն էր սկսվել։ Հոկտեմբերի 20-ին ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել և ձերբակալել են տղամարդուն՝ ներկայացնելով նախաքննական մարմին։

