Արցախում մեծ ուշադրություն է դարձվելու այգեգործությանը՝ հատկապես նռան այգիների հիմնմանը. Արայիկ Հարությունյան

Լուրեր

12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
Բոլորը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ին այցելել է Հադրութի շրջան և, շրջանի համայնքապետերի մասնակցությամբ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, տեղեկացնում են ԱՀ կառավարության լրատվական ծառայությունից: 

Արցախի գործադիր իշխանության ղեկավարին ներկայացվել են հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի արդյունքները: Մասնավորապես, պատասխանատու պաշտոնյաները նշել են, որ տարին անբարենպաստ է եղել շրջանի հողօգտագործողների համար, քանի որ աշնանացան ցանքսերի մի մասը տուժել է կարկուտից, ապա տեղումների քանակը զգալիորեն ցածր է եղել տարեկան միջին նորմայից: Դրա հետևանքով, շուրջ 10 հազար հեկտար ցորենի և գարու մշակաբույսերի կատարած ցանքսից հնձվել է մոտ 25 հազար տոննա բերք: 

Վարչապետը նշել է, որ, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, բերքահավաքի արդյունքները ցույց են տալիս, որ բոլոր այն հողօգտագործողներն, ովքեր հողի մշակումն իրականացրել են ագրոկանոնների համաձայն, անհամեմատ ավելի բարձր բերք են ստացել՝ անջրդի պայմաններում ապահովելով 45-50ց բերք: 

«Տարիներ շարունակ հողի արդյունավետ մշակության համար մեր կողմից հնչեցվող կոչերին ու խորհուրդներին, ցավոք, դեռևս շատերը չեն հետևում: Բազմաթիվ օրինակներ ունենք, որ ովքեր պահպանում են հողի մշակման ագրոկանոնները, երաշխավորված բարձր բերք են ստանում, իսկ ովքեր շարունակում են անտարբեր լինել կանոնների նկատմամբ, ցածր ցուցանիշներ են ունենում»,- ասել է Ա. Հարությունյանը և կրկին հորդորել հետևել իրենց այն գործընկերների օրինակին, ովքեր արդեն լուրջ ձեռքբերումներ ունեն:

Ամփոփելով բերքահավաքի արդյունքները՝ վարչապետը խոսել է նաև աշնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին՝ հետաքրքրվելով շրջանում առկա իրավիճակով և կարևորելով աշխատանքների ժամանակին կազմակերպումը: Այս համատեքստում վարչապետի խոսքով՝ կառավարությունը առաջիկայում լուրջ ուշադրություն է դարձնելու նաև համայնքային հողերի մշակության հետ կապված հարցերին:

Ա. Հարությունյանը, անդրադառնալով գյուղատնտեսության այլ ճյուղերի ներուժին, նաև նշել է, որ առաջիկա տարիներին Արցախում մեծ ուշադրություն է դարձվելու այգեգործությանը՝ հատկապես նռան նոր այգիների հիմնմանը: Վարչապետի խոսքով՝ կառավարությունը խրախուսելու է բոլոր այն անհատներին, ովքեր կհիմնեն նռան այգիներ և դրանց մշակումն ու ոռոգումը կիրականացնեն գյուղատնտեսության նախարարության պահանջներին համապատասխան: 

Գործադիր իշխանության ղեկավարը վերջում տեղեկացրել է ներկաներին, որ, աղքատության վերացման քաղաքականության շրջանակներում, առաջիկայում, որպես պիլոտային ծրագիր, հանրապետության շրջաններում սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվեն հավի ճտեր: