Նրա նախաձեռնությունները ողբերգությամբ են ավարտվել․ Ղազարյանը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
28.10.2026 | 13:18
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը
28.10.2026 | 13:15
Հակոբ Սերոբյան. «Աշխարհի առաջնության արդյունքն անակնկալ էր ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:08
Ռուսական ոսկին ՀՀ-ի տարածքով չի գնացել, չի եկել․ Պապոյանը՝ տնտեսական ցուցանիշների անկման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:01
Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյան. «Այս մեդալը շատ մեծ արժեք ունի ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ պնդեց, թե իշխանությունները բռնության դեմ պայքարը չեն կարող սահմանափակել միայն օրենքներ ընդունելով, քանի դեռ երկրում անպատիժ են մնում քաղաքական դրդապատճառներով բռնությունները։

«Եթե չի դատապարտվում քաղաքական գործչի նկատմամբ սեփական շենքի բակում իրականացված դաժան բռնությունը, եթե չի դատապարտվում բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հանրային տրանսպորտում կնոջ և երեխայի ներկայությամբ իրականացված բռնությունը, իսկ քաղաքական քարոզչության մեջ շարունակվում են ընդդիմախոսներին «ասֆալտին փռելու» և «պատերին ծեփելու» գռեհիկ արտահայտությունները, հենց դա է բռնությունը»,- ընդգծեց նա:

Պատգամավորը նաև մատնանշեց Արցախից բռնի տեղահանվածների նկատմամբ Ադրբեջանի իրականացրած բռնությունն ու բռնի տեղահանումը, որի պաշտպանությունը, ըստ նրա, ՀՀ իշխանությունները հանձն չառան։

Էդգար Ղազարյանը անդրադարձավ նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանին՝ ներկաներին հորդորելով զգուշանալ նրա նախաձեռնություններից։ Հիշեցնենք, որ ընտանեկան բռնության օրենսդրական փոփոխությունների նախագիծը մշակվել է Աննա Հակոբյանի կողմից նախաձեռնած ընտանեկան բռնմության դեմ պայքարի արշավի շրջանակներում։

«Այս նախաձեռնության հեղինակը, ով ժամանակին «Կանայք հանուն խաղաղության» արշավն էր անում, Մեհրիբան Ալիևային Շուշի թեյ խմելու էր հրավիրում, ապա զինված ջոկատ էր ստեղծում և մարտական գործողությունների մասնակցում։ Նրա ստեղծած բոլոր նախաձեռնություններն ավարտվել են ողբերգությամբ: Զգուշացեք նաև այս նախաձեռնությունից»,- ասաց Ղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան