ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց երեք անձի արտոնություններ է տրամադրվել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է

Լուրեր

20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
20.10.2026 | 20:33
«Համայնքը զրկվում է ձայնի իրավունքից»․ ի՞նչ է ուզում փոխել ՏԿԵՆ-ը օրենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:21
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
20.10.2026 | 20:10
ՌԴ-ի աքցանից դուրս գալու գինը․ 18 տարվա ներդրումներ ու քայքայվող երկաթուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:00
Դա քաղաքական հարված կլինի մեզ․ վարչապետի՝ պատժելու խոստումը վկայում է քաղաքական պատասխանատվությունը․ Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 19:49
Բռնության դեմ միջամտությո՞ւն, թե՞ իրավախախտում․ բաց հարցեր՝ ավտոբուսի միջադեպի գործով
20.10.2026 | 19:34
Հողերի օտարում, շահերի բախում և 30 տարվա պաշտոնավարում․ ովքեր են Կոտայքի համայնքներում հավակնում իշխանության
20.10.2026 | 19:20
Էմին Օհանյանը` միջազգային մրցաշարի հաղթող
20.10.2026 | 19:04
ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց երեք անձի արտոնություններ է տրամադրվել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է
20.10.2026 | 18:52
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. ՆԳՆ
20.10.2026 | 18:40
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ
Բոլորը

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի պաշտոնատար անձը 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ընտրելու իրավունք ունեցող երեք անձանց տրամադրել է առավելություն: Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։

«Վերջինս, մասնավորապես, կազմել և տրամադրել է տեղեկանքներ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից տրամադրվող էլեկտրաէներգիայի սպառման ամսական 500կՎտ ժամ ծախսի սուբսիդավորման արտոնությունից օգտվելու նպատակով, իսկ մյուս դեպքում՝ տրամադրել է բովանդակությամբ կեղծ՝ անասնապահությամբ զբաղվելու վերաբերյալ տեղեկանք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից վարկի տոկոսագումարի լրացուցիչ սուբսիդավորման պահանջով բանկում գյուղատնտեսական վարկ ձևակերպելու եղանակով ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով։

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, երկու քաղաքացիներին տրամադրել է գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ տեղեկանքներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից վարկի տոկոսագումարի լրացուցիչ սուբսիդավորման պահանջով ՀՀ առևտրային բանկերում գյուղատնտեսական վարկեր ձևակերպելու եղանակով ֆինանսական միջոցներ ներգրավելու համար՝ այդ կերպ վերջիններիս օժանդակելով պետությունից՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից խարդախության եղանակով հափշտակությանը։

Համայնքապետարանի պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագով), 445-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագով) և 46-255-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագով): Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել, որը մասնակի բավարարվել է, և որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Քրեական գործը 2026 թվականի հոկտեմբերի 2-ին հանձնվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ։