2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել

Լուրեր

20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ը չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
Բոլորը

2026 թվականի առաջին 9 ամիսներին Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության 8 դեպք, իսկ 2025 թվականի ընթացքում՝ ավելի քան 10 դեպք։ ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ վերջերս բացահայտված դեպքերից մեկում երկու հակամարտող կողմերն էլ ծրագրել էին միմյանց սպանությունը և այդ նպատակով հրազեններ ձեռք բերել։ Ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ներգրավված անձինք ձերբակալվել, ապա կալանավորվել են։

ՆԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Քրեական ոստիկանության շուրջօրյա հետևողական աշխատանքի առանցքային ուղղություններից են նաև սպանության նախապատրաստության դեպքերի կանխումն ու բացահայտումը։

Քրեական ոստիկանների համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2025 թվականին սպանության նախապատրաստության մեկ տասնյակից ավելի դեպք է բացահայտվել, իսկ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում՝ 8 դեպք։

«Սա հստակ մարտավարություն է, որը ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից: Նախապատրաստության փուլում հանցագործություն կանխելը կամ բացահայտելը բարդ գործընթաց է, որովհետև շատ ավելի զգայուն և բարդ իրավիճակում ենք գործում, երբ որ մենք չունենք հստակ փաստ և այդ փաստերը որոնել և դրանք ապացույց դարձնել, ըստ էության, բավական բարդ է, բայց Քրեական ոստիկանության, ինչպես նաև մյուս ծառայությունների համատեղ ջանքերով մենք ունենում ենք այդպիսի դեպքերի բացահայտումներ»,- նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Սպանության նախապատրաստության բացահայտումը բազմաշերտ և ծավալուն գործընթաց է․ այն պահանջում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների ողջ գործիքակազմի կիրառում, ինչպես նաև գործընկեր իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցություն։

«Սպանությունների նախապատրաստության բացահայտման հիմնական դժվարություններն այն են, որ դրանք լատենտային հանցագործություններ են․ հանցագործություն նախապատրաստող անձինք հիմնականում գործում են ծածկագրված, և շատ կարևոր է ինչ-որ փուլում հայտնաբերել նախապատրաստության ամբողջ մեխանիզմը»,- նշել է ՆԳՆ ՔՈԳՎ պետի տեղակալ Վահե Մուշեղյանը։

Քրեական ոստիկանների կողմից հետևողականորեն իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետության մասին է վկայում վերջերս կանխված սպանության նախապատրաստության դեպքը։

Վահե Մուշեղյանի խոսքով՝ դեպքը հատկանշական է նրանով, որ կողմերից յուրաքանչյուրն իր հերթին պլանավորել էր մյուս կողմի սպանությունը, ինչի համար ձեռք էր բերել հանցագործության գործիք հանդիսացող հրազեններ: Քրեական ոստիկանների կողմից ամիսներ շարունակ տևած բարդ և համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջիններս ձերբակալվել են, ապա՝ կալանավորվել:

ՆԳ նախարարությունը կարևորում է հանցավորության կանխարգելման երկարաժամկետ, ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրումը։ Այդ նպատակով մշակվում է Հանցավորության կանխարգելման ռազմավարություն, որի հիմքում հանցավորության պատճառների ուսումնասիրությունն ու դրանց վերացմանն ուղղված համակարգային լուծումներն են։

«Մենք պետք է հասկանանք սպանությունները կամ առհասարակ բռնությամբ կատարվող հանցագործությունները ինչ պատճառներ ունեն․ այս հարցերի լուծումները հասցեագրել ենք ընդհանուր հանցավորության կանխարգելման ռազմավարության մեջ»,- նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Հանցավորության, այդ թվում՝ բռնության գործադրմամբ հանցագործությունների պատճառների շարքում դիտարկվում են սոցիալ-հոգեբանական զարգացումները, անհանդուրժողականությունն ու քրեական ենթամշակույթի ազդեցությունը։

«Շատ կարևոր են քրեական ենթամշակույթի զսպման, նվազեցման, վերացման ուղղությամբ մեր ձեռնարկվելիք միջոցառումները․ դա մեզ համար առաջնահերթություն է»,- նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

ՆԳ նախարարությունը, առաջնորդվելով հանրային անվտանգության ապահովման հանձնառությամբ, հետևողականորեն շարունակելու է հանցավորության կանխարգելման միասնական մոտեցումներ ձևավորելու ուղղությամբ աշխատանքը»։