Աշխատավարձը պարզապես եկամուտ չէ․ ինչպես այն դարձնել ֆինանսական գործիք. IDBank

Լուրեր

28.08.2026 | 19:15
Նոր ազգային ստադիոն, ևս 300 դպրոց, 5 անգամ քիչ մանկապարտեզ․ ինչ կա Կառավարության նոր ծրագրում 
28.08.2026 | 19:02
Սիրիայի նախագահը քրդական ուժերի նախկին հրամանատարին նշանակել է իր խորհրդական
28.08.2026 | 18:50
Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով տուժող Արման Սարոյանը բարձրաձայնում է իր նկատմամբ սպառնալիքների մասին
28.08.2026 | 18:39
Ռուսական հարվածից այրվել է «Խորտիցա»-ի գործարանը․ մինչև 4 մլն շիշ օղի է ոչնչացվել
28.08.2026 | 18:35
«Ինտերի» նախագահն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի վիճակահանությանը
28.08.2026 | 18:26
«Ուժեղ Հայաստան»-ը դեռ որոշում չունի՝ ում առաջադրել
28.08.2026 | 18:20
Վրաստանում ուժեղ անձրևները ջրհեղեղ են առաջացրել․ վնասվել են տներ, ճանապարհներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 18:10
Ծառուկյանի «Մուլտի Տաբակ»-ը 339 մլն դրամի վնաս է վերականգնել // Հեղեղումներ Վրաստանի արևմուտքում․ ԼՈՒՐԵՐ
28.08.2026 | 18:03
Պապիկյանը դիտարկել է  ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 17:51
Կաթողիկոսի գործն ուղարկվեց Երևանի քրեական դատարան
28.08.2026 | 17:44
Աշխատավարձը պարզապես եկամուտ չէ․ ինչպես այն դարձնել ֆինանսական գործիք. IDBank
28.08.2026 | 17:30
Կաթողիկոսը չի մասնակցի իր գործով դատական նիստին․ դատարանը բավարարեց միջնորդությունը
28.08.2026 | 17:17
«Գողական աշխարհի» գոյությունը յուրաքանչյուր քրեական գործով ապացուցելու կարիք չկա․ Վճռաբեկ դատարանը շրջադարձային որոշում է կայացրել
28.08.2026 | 17:10
«Բարսելոնայի» նորեկները՝ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում
28.08.2026 | 16:58
Անհետ կորածների հարազատները համահայկական ասոցիացիա են ստեղծել
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Աշխատավարձի մասին խոսելիս սովորաբար առաջին հերթին կարևորում ենք դրա չափը։ Սակայն կպատկերացնեի՞ք, որ նույն եկամուտն ունեցող երկու մարդկանց ֆինանսական իրավիճակները կարող են էականորեն տարբեր լինել։

Օրինակ, մեկի աշխատավարձը կարող է ամբողջությամբ ծախսվել մինչև ամսվա ավարտը, իսկ մյուսինը՝ բավարարել նաև խնայողություններ ձևավորելու և երկարաժամկետ նպատակներին մոտենալու համար։ Տարբերությունը ոչ միայն ծախսերի չափի, այլև աշխատավարձի կառավարման ձևի մեջ է։

Աշխատավարձը միայն ընթացիկ ծախսերի համար չէ

Աշխատավարձը միաժամանակ պետք է ապահովի առօրյա կարիքները, օգնի կատարել պարտադիր վճարումները, ստեղծել ֆինանսական պահուստ և իրականացնել ապագայի ծրագրերը։

Եկեք համաձայնենք՝ շատ հաճախ աշխատավարձին նայում ենք որպես պարզապես «մինչև ամսվա վերջ դիմանալու» միջոց։ Արդյունքում՝ եկամուտն աճում է, բայց դրա հետ մեկտեղ նույն արագությամբ աճում են նաև ծախսերն ու պարտավորությունները, իսկ ֆինանսական կայունությունն այդպես էլ հեռվում է մնում։

Փողի արդյունավետ կառավարումը սկսվում է հենց այն պահին, երբ աշխատավարձի յուրաքանչյուր դրամը ստանում է իր հստակ դերը՝ ընթացիկ ծախսեր, ֆինանսական պահուստ, նպատակային խնայողություն կամ երկարաժամկետ ներդրում։

Ինչո՞ւ է կարևոր աշխատավարձ ստանալու բանկը

Աշխատավարձային քարտը հաճախ ընկալվում է պարզապես որպես գումար ստանալու և կանխիկացնելու միջոց։ Սակայն աշխատավարձային փաթեթները կարող են ազդել նաև քարտի սպասարկման ծախսերի, կանխիկացման, խնայողությունների, վարկավորման և հիփոթեքի պայմանների վրա։

Բանկ ընտրելիս արժե դիտարկել՝

  • քարտի տրամադրման և սպասարկման վճարները,
  • կանխիկացման պայմանները,
  • խնայողական հաշվի տոկոսադրույքը,
  • վարկային և հիփոթեքային արտոնությունները,
  • ծառայությունները հեռավար կառավարելու հնարավորությունը։

Առանձին վերցրած այս առավելությունները կարող են փոքր թվալ, սակայն միասին ձևավորում են աշխատավարձի կառավարման ամբողջական համակարգ։

Երբ աշխատավարձը սկսում է աշխատել նաև ձեզ համար

Այս մոտեցման օրինակ է IDBank-ի IDsalary աշխատավարձային փաթեթը, որը նախատեսված է IDBank-ի միջոցով աշխատավարձ ստացող կամ ստանալ նախատեսող հաճախորդների համար։

Ի՞նչ առավելություններ է առաջարկում փաթեթը՝

  • Անվճար պրեմիում դասի քարտ — տրամադրվում է փաթեթի շրջանակում (տեսակը կախված է աշխատավարձի չափից):
  • Քեշբեք և բոնուսներ պրեմիում քարտերին:
  • Կանխիկացման արտոնյալ պայմաններ:
  • Վարկի մրցակցային տոկոսադրույք:
  • Վարկային գիծ — մինչև 55-օրյա արտոնյալ ժամկետով:
  • Վարկային սահմանաչափ — մինչև զուտ աշխատավարձի 15-ապատիկի չափով (առավելագույնը՝ 10,000,000 ՀՀ դրամ):
  • Ավելի ցածր տոկոսադրույք հիփոթեքային վարկի համար — 0.25 տոկոսային կետով ցածր IDBank-ի գործող հիփոթեքի տոկոսադրույքից:
  • Հավելյալ տոկոսադրույք ավանդին/հաշվին — +0.5 տոկոսային կետով բարձր դրամային խնայողական հաշվի տոկոսադրույքին:
  • Անվճար ArCa քարտ — ամսական մինչև 60,000 ՀՀ դրամ քեշբեքի հնարավորությամբ:
  • Զեղչ պահատեղերի համար — 20% զեղչ անհատական պահատեղի վարձակալության համար:
  • Անվճար սպասարկում — փաթեթի միացումն ու ամսական սպասարկումն անվճար են:
  • Եվ այլ առավելություններ:

 

 

Ֆինանսական կարգապահությունը միայն տնտեսելը չէ

Խնայողությունը չի նշանակում հրաժարվել բոլոր ցանկություններից։ Այն նշանակում է ֆինանսական որոշումները դարձնել կանխատեսելի։

Երբ մարդը գիտի իր պարտադիր ծախսերի չափը, աշխատավարձի ստացման պահին գումար է առանձնացնում խնայողության համար և վարկային միջոցներն օգտագործում է միայն հստակ նպատակի դեպքում, ֆինանսական կառավարումը դառնում է ավելի հավասարակշռված։

Խոշոր գնում կամ վարկային պարտավորություն ստանձնելիս կարևոր է գնահատել ոչ միայն ամսական վճարը, այլև ամբողջական արժեքը և դրա ազդեցությունը ընտանեկան բյուջեի վրա։ Նույն կերպ խնայողության դեպքում արժե ընտրել գործիք, որը թույլ կտա ոչ միայն պահպանել, այլև ավելացնել ազատ միջոցները։

Այսպիսով՝ աշխատավարձը դադարում է լինել պարզապես ամսական մուտք և կարող է դառնալ ամենօրյա վճարումները, խնայողությունները, վարկավորումն ու ապագայի ծրագրերը միավորող ֆինանսական գործիք։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

010593333 | idbank.am