Իրանից հումք կներմուծվի և նավթամթերք կարտադրվի․ Կառավարությունը 675 մլն դրամի արտոնություն կտրամադրի «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ընկերությանը

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Կառավարությունը «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊ ընկերությանը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն կտրամադրի։ Factor.am-ը տեղեկանում է, որ այս կերպ ընկերությունը կազատվի շուրջ 675 միլիոն դրամի մաքսատուրքի վճարումից։

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ընկերությանն է պատկանում Հայաստանի Հանրապետությունում գործող միակ նավթավերամշակման գործարանը, որը համալրված է ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով: Ներդրումային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Արարատի մարզում, ընկերությունը նախատեսում է կատարել շուրջ 13․5 միլիարդ դրամի ներդրում՝ բացառապես հումքի ձեռքբերման նպատակով:

Ներմուծվող հումքով նախատեսվում է կազմակերպել նավթամթերքների արտադրություն՝ կիրառելով արդիական տեխնոլոգիաներ և բարձր արտադրողականությամբ սարքավորումներ:

Հումքի ներմուծումը նախատեսված է Իրանի Իսլամական Հանրապետությունից և Իրաքի Հանրապետությունից:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտ հումքը չի ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ դրանք չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 13․5 մլրդ դրամ: Ներմուծվող հումքի կազմում ներառված են բիտումի հումք (նավթավերամշակման մնացորդ)՝ 30,000,000 կգ (արժեքը՝ 4 մլրդ դրամ), թեթև սոլվենտ՝ 8,000,000 կգ (արժեքը՝ 2.5 մլրդ դրամ), սոլվենտ՝ 18,000,000 կգ (արժեքը՝ 5.2 մլրդ դրամ), կերոսին՝ 6,000,000 կգ (արժեքը՝ 1.8 մլրդ դրամ):

Որոշման նախագծում նշված է, որ ներկայում «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ»-ում առկա է 55 աշխատատեղ, իսկ ներդրումային ծրագրի հաջող իրականացման արդյունքում՝ մինչև 2027 թվականը, նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 60-ի։

Կառավարության գնահատմամբ՝ արտոնության կիրառումը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման, ինչպես նաև մշակող արդյունաբերության տեխնիկական հագեցվածության բարձրացման համար:

Նշենք, որ «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ընկերությունը նախկինում պատկանել է գործարար, ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։

Արփի Հակոբյան