Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
Տնտեսություն
20.10.2026 | 13:31
2026 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 30 երկիր արտահանվել է 908,6 տոննա ծաղիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է 23 նոր շուկայով։ Հայկական ծաղիկներն արտահանվել են նաև Եվրամիության անդամ 14 երկիր, այդ թվում՝ Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Իտալիա և Ֆրանսիա։
ՀՀ ԱԳՄԱ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․
Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսից Ռուսաստանի կողմից հայկական մի շարք ապրանքների ներմուծման և տարանցման նկատմամբ սահմանափակումներ կիրառելուց հետո ՀՀ կառավարությունը որոշել էր ֆինանսական աջակցություն տրամադրել արտահանողներին՝ նոր շուկաներ մուտք գործելու նպատակով։ Մասնավորապես, հուլիսին ԵՄ երկրներ, Մեծ Բրիտանիա և Շվեյցարիա արտահանվող ծաղիկների համար սահմանվել էր 50 դրամ փոխհատուցում՝ յուրաքանչյուր հատի դիմաց։
Բացի այդ, հոկտեմբերի 10-ից ուժի մեջ է մտել հայկական որոշ ապրանքների համար ԵՄ-ի սահմանած առևտրային արտոնյալ ռեժիմը, որով երկու տարով կասեցվում կամ նվազեցվում են մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։

