Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը

Լուրեր

27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ հուլիսի 23-ին, ստորագրել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը։

Հիշեցնենք՝ չնայած իրավապաշտպանների, ընտրական փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և նույնիսկ Ազգային ժողովի փորձագիտական վարչության քննադատությանը՝ խորհրդարանն էլ հուլիսի 3-ին ընդունել է ընտրական իրավունքը փաստացի բնակության պահանջով սահմանափակող նախագիծը։

Նոր կարգավորմամբ՝ արտերկրում երկար ժամանակ բնակվող ՀՀ քաղաքացիների մի մասը կարող է զրկվել Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, եթե վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում չի գտնվել առնվազն 366 օր։ Քննադատները նախագիծը հակասահմանադրական և համընդհանուր ու հավասար ընտրական իրավունքի անհամաչափ սահմանափակում են համարում։

Իշխանությունները նախագծի անհրաժեշտությունը հիմնավորում են վերջին ընտրությունների ընթացքում Ռուսաստանից մարդկային ներհոսքով՝ այդպես էլ չներկայացնելով այն հաստատող արժանահավատ թվային տվյալներ։ Որպես հիմնավորում մատնանշվում է նաև մի շարք երկրների փորձը։

Factor TV-ն ուսումնասիրել է այդ երկրներում գործող կարգավորումները, առանձնացրել հայկական նախագծի հետ դրանց նմանություններն ու տարբերությունները, ինչպես նաև անդրադարձել խնդրին առնչվող միջազգային ուշագրավ մոտեցումներին։

Ընդդիմությունը նախագծերի փաթեթի հետ կապված Սահմանադրական դատարան դիմելու համար փաստաթղթերն է պատրաստում։

Եվգենյա Համբարձումյան