Եթե ՍԴ-ն մերժի մեր հայցը, ԲՀԿ-ն հակասահմանադրական քայլերի չի գնա, կգործենք միայն օրենքի շրջանակում. Արման Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 13:13
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն այլևս քաղցկեղի դեմ բուժման կարիք չի ունենա
22.10.2026 | 13:04
Կարող ենք գնալ նաև արտահերթի, եթե ընդդիմությանը չկարողանանք համոզել Սահմանադրության նախագծի հետ կապված. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:00
Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս լռեցնելու փորձ է․ Նվարդ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ընտրական իրավունքի հետ կապված կեցության ցենզ սահմանելու օրենսդրական նախաձեռնությանը՝ այն համարելով տեխնիկապես անիրագործելի և քաղաքական հետապնդման դրսևորում։

Ըստ Աբովյանի՝ առաջարկվող օրենքը տեխնիկապես անհնար է կիրառել, քանի որ երկքաղաքացիություն ունեցող անձինք Հայաստան մուտք են գործում և դուրս գալիս այլ երկրի անձնագրով, և ՀՀ-ն չունի նրանց բնակության ժամկետները հաշվելու հնարավորություն։

«Ինքը տեխնիկապես չի աշխատում։ Շատ պարզ պատճառով։ Գաղտնիք չեմ բացի, եթե նշեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք բնակվում են արտերկրներում՝ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Իրան, և բնականաբար՝ Ռուսաստան, իրենք ներս ու դուրս են անում այլ անձնագրերով։ Ո՞նց ես դու իմանալու։ Այսինքն՝ դու չունես տեխնիկապես հնարավորություն համադրելու և համեմատություններ անելու, որովհետև այդ պարագայում Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Իրանը պետք է քեզ տրամադրեն իրենց քաղաքացիների բազան, ինչը հնարավոր չի, բացառված է»։

Արման Աբովյանը նախ շեշտեց, որ անկախ բնակության վայրից՝ լինի դա Ռուսաստան, թե ԱՄՆ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի սահմանադրությամբ ամրագրված ընտրություններին մասնակցելու իրավունք և պարտականություն․

«Եթե չեմ սխալվում, այն ուռճացված թիվը, որ հեսա կգան դրսերից, կքվեարկեն և այլն, և այլն, ինքը չհամապատասխանեց իրականությանը։ Այսինքն՝ ժամանած մարդկանց թիվը, ըստ էության, այն սկզբունքային փոփոխության ազդեցությունը չունեցավ։ Եվ այդ թվի մեջ նաև ներառված էին այն մարդիկ, ովքեր քվեարկում էին իշխանության օգտին։ Մենք բազմաթիվ տեսանյութեր ունենք նույն Ռուսաստանից»։

Նա նշեց, որ նույն ճանապարհով անցել է Լեհաստանը 90-ականներին և համոզվել, որ նման սահմանափակումը չի աշխատում։

Անդրադառնալով ԲՀԿ-ին ուղղված ընտրակաշառք բաժանելու մեղադրանքներին և հրապարակված ձայնագրություններին՝ Արման Աբովյանը դրանք որակեց որպես քաղաքական հետապնդում և կեղծիք։

«Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ոչ բաժանել է ընտրակաշառք, ոչ էլ նպատակ ուներ դա բաժանել, որովհետև միայն անմեղսունակ մարդը կարող է այս պայմաններում, երբ որ, կներեք, միկրոսկոպով մտել են գլխիդ մեջ, ինչ-որ ընտրակաշառք բաժանելու մասին խոսել։ Այո՛, դա քաղաքական հետապնդման երանգներ է պարունակում։ Միանշանակ [ձայնագրությունները կեղծ են]։ Ես կարող եմ երաշխավորել միայն մի բան, որ երբ որ այս իշխանությունը բարեհաջող կհեռանա, այդ ժամանակ ճշմարտությունը կբացվի։ Ա՛յ սա ես կարող եմ երաշխավորել»։

Պատգամավորի թեկնածուն խոսելով ՍԴ-ում 3 տեղամասերում վերահաշվարկ անելու պահանջով հայցից, վստահեցնում է, որ իրենց պայքարը ոչ թե Ազգային ժողովում մանդատներ ստանալու, այլ իրենց օգտին տրված յուրաքանչյուր քվեին տեր կանգնելու համար է։

«Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կռիվ չի տալիս մանդատների համար։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կռիվ է տալիս ամեն քվեի համար, որը տրվել է մեզ։ Այսինքն՝ մարդ, որը հավատացել է մեզ, հավատացել է Գագիկ Ծառուկյանին, հավատացել է «Առաջարկ Հայաստանին» կոնցեպտին, ի վերջո գնացել, քվեարկել է մեզ համար, մենք իրավունք չունենք գետնով տալ այդ քվեն»։

Ըստ Աբովյանի՝ այս ամենի նպատակը ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելն է, որպեսզի իշխանությունը կարողանա միայնակ նշանակել դատախազ, գլխավոր դատախազ և այլ պաշտոնյաների՝ առանց ընդդիմության առկայության։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան