ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին

Լուրեր

22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրահանգել է որոշ դիվանագետների և ԱՄՆ կառավարության աշխատակիցների ընտանիքների անդամներին լքել Սաուդյան Արաբիան։ Ծոցի թագավորությունը գրեթե ամենօրյա հարձակումների տակ է, իսկ չորեքշաբթի երեկոյան օդանավակայանում և նավթահանքում տեղի ունեցած հարձակումների հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, գրում է The Guardian-ը։

Որպես անձնակազմի կրճատման պատճառ նշվում է Եմենում գործող, Իրանի աջակցությունը վայելող հութիների կողմից «քաղաքացիական օդանավակայանների և այլ կարևոր ենթակառուցվածքների» վրա իրականացվող հարձակումները։

«Պետքարտուղարության աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների անվտանգությունը շարունակում է մնալ մեր գերակա առաջնահերթությունը»,- հայտարարել է գերատեսչության խոսնակ Թոմի Փիգոթը։

Պետքարտուղարության հաղորդմամբ՝ հրահանգը վերաբերում է Ռիադում ԱՄՆ դեսպանատանը և դրա հյուպատոսական ներկայացուցչություններին։ ԱՄՆ-ի դեմ Իրանի պատերազմի սկզբում դեսպանատունը լրջորեն վնասվել էր և ամիսներ շարունակ գործել խիստ սահմանափակ անձնակազմով, թեև վերջին շաբաթներին որոշ դիվանագետներ վերադարձել էին։

Այս հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ NBC-ն և AFP-ն, հաղորդել են, որ ԱՄՆ դեսպանատների աշխատակիցների ընտանիքների անդամները տարհանվում են Արաբական Միացյալ Էմիրություններից, Հորդանանից, Կատարից և Բահրեյնից։ Մինչ այդ, The New York Times-ը հայտնել է, որ Թրամփի վարչակազմն Իրանի դեմ պատերազմը վերսկսելու ծրագրեր է մշակում։

Չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ, սակայն, Թոմի Փիգոթն այլ երկրներից տարհանումների մասին հաղորդումները որակել է որպես «ոչ ճշգրիտ»՝ ընդգծելով, որ ԱՄՆ Պետքարտուղարության հրահանգը վերաբերում է բացառապես Սաուդյան Արաբիայից աշխատակիցների և նրանց ընտանիքների հեռանալուն։ Վերջին շաբաթներին Սաուդյան Արաբիան հութիների կողմից մի շարք մահաբեր հարձակումների է ենթարկվել։ Դրանց թվում էր հարվածը Ռիադի միջազգային օդանավակայանին, որը թագավորության համար վերջին տարիների ընթացքում ամենամահաբեր հարձակումն էր։ Հութիների հետ հակամարտությունը գնալով սրվում է։

Չորեքշաբթի երեկոյան Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտնել է, որ հարձակումների հետևանքով երկրի մեկ բնակիչ է զոհվել Դամամի թագավոր Ֆահդի անվան միջազգային օդանավակայանում։ Այն գտնվում է Պարսից ծոցի ափին՝ Բահրեյնի և Կատարի հարևանությամբ։

Պաշտոնյաների տվյալներով՝ 8 մարդ վիրավորվել է, իսկ օդանավակայանը նյութական վնասներ է կրել։ Թռիչքներին հետևող միջազգային Flightradar24 ծառայության հաղորդմամբ՝ թռիչքները վերահասցեավորվել են՝ շրջանցելով օդանավակայանը։

Մեկ այլ միջադեպի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ երկրի հարավարևելյան հատվածում անօդաչու թռչող սարքը թիրախավորել էր նավթային օբյեկտ։ ԱԹՍ-ի հաջող որսալուց հետո ընկած բեկորները զոհերի և վիրավորների պատճառ են դարձել։

Հութիները դեռևս պաշտոնապես պատասխանատվություն չեն ստանձնել այս հարձակումներից ոչ մեկի համար։ Այնուամենայնիվ, օդանավակայաններն ու նավթային օբյեկտները վերջին շրջանում Սաուդյան Արաբիայի ուղղությամբ նրանց իրականացրած հրթիռային և այլ զինատեսակներով հարձակումների հիմնական թիրախներից են։

ԱՄՆ-ը դեռևս փետրվարի վերջին՝ Իրանի դեմ պատերազմի մեկնարկից առաջ, հրահանգել էր Պարսից ծոցի երկրներից հեռանալ ոչ հիմնական անձնակազմին։ NBC-ի հաղորդմամբ՝ վերջին օրերին ԱՄՆ զինված ուժերը լուռ կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի տարբեր ռազմաբազաներում։ Սակայն ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոսնակն ամերիկյան լրատվամիջոցին հայտնել է, որ զինծառայողները պարբերաբար տեղափոխվում են՝ «առաքելությունների կատարման պատրաստվածության օպտիմալացման» նպատակով։

Տարածաշրջանից անձնակազմի դուրսբերումը տեղի է ունենում հաղորդումների ֆոնին, որոնց համաձայն՝ Դոնալդ Թրամփին ներկայացվել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու ծրագրեր, որոնք նախատեսվում է իրականացնել միջանկյալ ընտրություններից հետո։ The New York Times-ը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը մշակել են «կարճատև, բայց ինտենսիվ գործողության» ծրագրեր։ Այս շաբաթվա սկզբին Իսրայել այցելած ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթեր Հեգսեթը հանդիպումներ է ունեցել վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված՝ «Փիքաքս Մաունթըն» օբյեկտը շարքից հանելու հնարավորությունը։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը հրապարակայնորեն հայտարարել է, որ մտադիր չէ վերսկսել պատերազմը մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրությունները։