Չեն կարողանում մարսել մեր ներկայությունը, կոնֆլիկտ են հրահրում․ Մանուկ Սուքիասյանը՝ ավագանու իշխանական անդամների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ այսօր նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքը հրահրել են իշխանության ներկայացուցիչները՝ պնդելով, որ դա պլանավորված էր։

«Արմեն Փամբուխչյանը միջամտեց նիստին՝ հանիրավի հնչեցնելով Անդրանիկ Թևանյանի անունը, և մեր խմբակցության կողմից տեղից արձագանք եղավ։ Այդտեղ արդեն խոսակցությունը դարձավ ոչ նորմատիվային, ոչ արարողակարգային, որի արդյունքում տեղի ունեցավ զանգվածային հարձակում «Մայր Հայաստան» խմբակցության վրա, ինչը ցույց է տալիս իշխանությունների անպատասխանատու լինելը, որը, անշուշտ, ինչ-որ մի պահի դառնալու է պատասխանատվություն»,- ասաց Սուքիասյանը։

Անդրադառնալով իշխանության պնդումներին, թե բախումը հրահրել է ընդդիմությունը, Սուքիասյանը նշեց, որ իշխանական կողմն է քաղաքական հարց բարձրացրել օրակարգից դուրս։

«Այսինքն՝ ի՞նչ է ստացվում՝ իրենք ինչ ուզեն կարող են ասել, ընդդիմությունը պատասխան պիտի չտա՞»,- ընդգծեց ավագանու ընդդիմադիր անդամը։

Ծեծկռտուքի ընթացքում վնասվածք էր ստացել «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը։ Սուքիասյանի փոխանցմամբ՝ նա դիմել է բժշկական օգնության։

«Առաջին հայացքից լուրջ վնասվածք չէր երևում, կարծես արնազեղում էր, սակայն վերջնական գնահատականը բժիշկները կտան»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր ավագանու նիստի ընթցաքում իրավիճակը լարվեց, բանը հասավ ծեծկռտուքին։ Նիստն այդ պահին վարում էր փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ Դահլիճ հրավիրվեցին անվտանգության աշխատակիցներ, նիստն ընդմիջվեց 30 րոպեով։ Սակայն դահլիճից դուրս՝ արդեն միջանցքում, կրքերը չհանդարտվեցին։ Ծեծկռտուքի մասնակիցներին փորձում էր հանդարտեցնել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան