Պուտինը վախենում է ԱԹՍ-ի հարվածից՝ շքերթի ժամանակ, ո՞նց է ՀՀ-ն պաշտպանելու Ադրբեջանից և Թուրքիայից․ Լիլիթ Դալլաքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.05.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.05.2026 | 23:16
Հոսպիտալացվել է Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը
12.05.2026 | 23:05
Պուտինին զեկուցել են «Սարմատ» հրթիռային համակարգի հաջող փորձարկման մասին
12.05.2026 | 22:52
Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարները հայտարարել են, որ Իրանը չպետք է Հորմուզի նեղուցը որպես զենք օգտագործի
12.05.2026 | 22:39
Հայաստանն արել է ավելին, քան ակնկալվում էր ԵՄ վիզաների ազատականացման այս փուլում. Արփինե Սարգսյան
12.05.2026 | 22:25
Վոլոդինը հայտարարել է, թե Զելենսկիի հրավերը Երևան «չի կարելի բարեկամական քայլ համարել»
12.05.2026 | 22:14
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի մի շարք ներկայացուցիչների
12.05.2026 | 21:57
ՆԳՆ-ն ընտրակաշառքի վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե
12.05.2026 | 21:47
Հայացք՝ դեպի Մոսկվա․ ինչպես են քաղաքական ուժերը վերաբերվում Պուտինի սպառնալիքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 21:30
Քոչարյանն ու Սարգսյանը գազի փականը ՌԴ-ի ձեռքն են տվել, մեզ ասում են՝ խելոք մնացեք, թե չէ՝ ՌԴ-ն կջղայնանա․ արդար չէ․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 21:14
Գանայի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
12.05.2026 | 21:01
Կեղծ ինքնություններ, քրեական անցյալ, կրեմլյան նարատիվներ․ Wyoming Star-ի նոր թողարկման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 20:51
Քալիֆորնիայում քաղաքապետերից մեկը խոստովանել է, որ աշխատել է Չինաստանի համար որպես չգրանցված օտարերկրյա գործակալ
12.05.2026 | 20:43
Երևանում վիճաբանության ընթացքում 53-ամյա տղամարդը կրակոց է արձակել օդ. նա հայտնաբերվել է. ՆԳՆ
12.05.2026 | 20:30
Վթար Գյումրիում. մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել մայթեզրին
Բոլորը

«Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի համոզմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Հայաստանում ԵՏՄ-ում մնալու կամ ԵՄ-ին անդամակցելու շուրջ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, նպատակ ունի լարել ներքաղաքական իրավիճակը և ստեղծել արհեստական օրակարգ՝ Հայաստանին ծանր կացության մեջ դնելու համար։ Factor TV-ի հետ զրույցում Դալլաքյանը վերլուծել է Կրեմլի հռետորաբանությունը, դրա իրական նպատակները և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները։

Անդրադառնալով Պուտինի հայտարարությանը՝ Դալլաքյանը նշում է, որ այն վկայում է Կրեմլի նյարդային վիճակի մասին։ «Նախ, փաստը վկայում է նրա մասին, որ Ռուսաստանի ղեկավարն արդեն նյարդային նոպայի մեջ է և, իրոք, հրապարակային մակարդակում խոսում է այնպիսի հարցի մասին, որը, իրոք, հայ ժողովրդի որոշելիքն է։ Եվ Հայաստանի իշխանությունները բազմիցս նշել են, որ հիմա այդ ճանապարհով չեն գնում»,- ասում է նա։

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանի նպատակը պարզ է. «Ռուսաստանը ցանկանում է լարել Հայաստանում իրավիճակը, հակաիշխանական տրամադրություններ ստեղծել, ցույց տալու համար, որ հենց հիմա պիտի որոշեք։ Հենց հիմա եթե մենք որոշենք, ժողովուրդը կարող է այսպես մտածել՝ լավ, մենք ունենք մի հատ Վերին Լարս և եթե այստեղ ագիտացիա տանեն, որ գիտե՞ք, մեկ ամսում տնտեսությունը լուրջ խնդիրների առջև կկանգնի, պարզ է, որ բնակչության զգալի հատվածը, չսիրելով ռուսական մոդելը, չընդունելով ԵՏՄ-ն, մտածելով իր օրվա հացի մասին, կասի, որ մենք քվեարկում ենք, օրինակ, ԵՏՄ-ի օգտին»։

Նա շեշտում է, որ Պուտինի կողմից «ապահարզան» բառի օգտագործումը խոսում է դիվանագիտական մակարդակի անկման մասին։ «Եթե Մարիա Զախարովան իր բառապաշարով փայլում է, ես կասեի, դիվանագիտությամբ, ապա Վլադիմիր Պուտինը, մեղմ ասած, այստեղ փայլում է։ Կամ Մարիա Զախարովան խոսել է ինչ-որ նացիստների դեմ պայքարից, այդ լեքսիկոնը փողոցային է»,- նշում է Դալլաքյանը։

Հարցին, թե ինչու է Ռուսաստանը սրում իրավիճակը հենց ընտրություններից մեկ ամիս առաջ, քաղաքագետը պատասխանում է, որ Կրեմլի նպատակը ոչ թե իշխանափոխությունն է, այլ իր համար վերահսկելի քաղաքական դաշտի ձևավորումը։

«Վլադիմիր Պուտինը գիտի, որ Նիկոլ Փաշինյանին այս անձանցով չի կարող փոխել։ Նա գիտի, որ Նիկոլ Փաշինյանը գրանցելու է այս ուժերին։ Վլադիմիր Պուտինն ուզում է ունենալ խորհրդարան, որտեղ կա Նիկոլ Փաշինյանը՝ որպես իշխանություն, որի նկատմամբ կան լծակներ, և ընդդիմություն՝ մի քանի կուսակցություն, որոնք կպաշտպանեն պրոռուսական գիծը»։

Լիլիթ Դալլաքյանի կարծիքով՝ Հայաստանի համար եվրոպական ինտեգրման օրակարգը կենսական անհրաժեշտություն է դարձել հատկապես 2020 թվականի պատերազմից հետո։

«Նախ, մեզ դա պետք է 2020 թվականից հետո ստեղծված նոր իրողություններում։ Եվ տնտեսական, մեզ, ըստ էության, սպառնում են տնտեսությամբ։ Երկրորդը՝ Եվրամիությունը տնտեսական կառույցից, շնորհիվ Վլադիմիր Պուտինի, վերածվում է արդեն ռազմականացված կառույցի։ Այնտեղ կա եվրոհանձնակատար պաշտպանության հարցերով, արագ զինվում են։ Այսինքն, Եվրամիությունը դառնում է տնտեսական կառույցից նաև աշխարհաքաղաքական և ռազմական»։

Քաղաքագետը վստահ է՝ Հայաստանը պետք է դառնա սուբյեկտ և թույլ չտա, որ իր տարածքը դառնա գերտերությունների հաշիվների պարզման վայր։ Դրա համար, սակայն, անհրաժեշտ է կատարել ներքին «տնային աշխատանք»։

«Թատերաբեմ չդառնալու համար առաջինը դա պետք է մաքրել քաղաքական դաշտը ինոագենտներից՝ այդ բառն օգտագործեմ, այն կուսակցություններից, որոնք ֆինանսավորվում են Ռուսաստանի կողմից։ Երկրորդը՝ այն քաղաքական գործիչները, որոնք մասնակցել են ընտրակեղծիքների։ Եթե դա չի արվել, ես Վլադիմիր Պուտինին ոչնչում չեմ կարող մեղադրել։ Նա կօգտվի ամեն ինչից, որը կա»։

Նա նաև նշում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է դադարեն քաղաքականացնել տնտեսությունը և գիտակցեն, որ Ռուսաստանի համար ցանկացած կառույց՝ լինի դա ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն, թե ՀԱՊԿ-ը, «աշխարհաքաղաքական պայքարի գործիքակազմ է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան