Քոչարյանն ու Սարգսյանը գազի փականը ՌԴ-ի ձեռքն են տվել, մեզ ասում են՝ խելոք մնացեք, թե չէ՝ ՌԴ-ն կջղայնանա․ արդար չէ․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 11:07
Հրաձգություն Թաիլանդի դպրոցներից մեկում․ 7 մարդ զոհվել է, տասնյակ վիրավորներ կան
07.08.2026 | 10:58
Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:51
ՊԵԿ-ն «Առինջ մոլ»-ում 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի նախագահի՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու առաջարկին, նշել է, որ նման որոշում կայացնելու պահը դեռ չի հասունացել։

«Ժամանակը չի եկել։ Բնական է, որ որևէ պետական կառույցին անդամակցությունից առաջ կամ դրանից դուրս գալուց առաջ մենք ժողովրդից հարցնելու ենք իր կարծիքը, և ժողովուրդն է որոշելու դեպի որ ուղղությամբ գնա։ Մենք՝ Հայաստանի Հանրապետությունն է որոշում՝ երբ ինքը ինչ անի»,- ընդգծել է պատգամավորը։

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ Հակոբյանը նշել է, որ առկա խնդիրները քննարկվում են, և Հայաստանը, ի տարբերություն նախկին իշխանությունների ժամանակվա, իր բնորոշմամբ՝ կարողացել է բանակցությունների արդյունքում հասնել, օրինակ, գազի գնի չթանկացմանը։ «Մենք այսպես տրանսֆորմացիոն փուլում ենք գտնվում հարաբերությունների, ինչից շահած է դուրս գալու, վստահ եմ, և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Ռուսաստանի Դաշնությունը»։

Հակոբյանը անդրադարձել է նաև անվտանգային համակարգի դիվերսիֆիկացմանը՝ այն պայմանավորելով ՀԱՊԿ-ի անարդյունավետությամբ։ Նրա խոսքով՝ այլընտրանքների որոնումը եղել է հարկադրված քայլ։

«Մենք չունենալով այլընտրանք՝ գնացինք այդ այլընտրանքի հետևից։ Մեր ունեցած համակարգը ցույց էր տվել, որ զրո է, հուսալի չէ մեր անվտանգության համակարգը, և մենք կառուցել ենք այնպիսի մի դիվերսիֆիկացիոն քաղաքականություն տարբեր ուղղություններով, որը ավելի անվտանգ է դարձնելու և դարձրել Հայաստանը։ Ճիշտ կլինի Ռուսաստանի Դաշնությունն իր խոսափողներին, իր հիբրիդային մարտագլխիկներին զսպի իր երկրում, և բավականին մեզ աջակցած կլինի»։

Պատգամավորը խիստ քննադատության է ենթարկել ընդդիմությանը՝ մեղադրելով նրանց ընտրակաշառք բաժանելու և ապակառուցողական գործելաոճի մեջ։ Նա համոզված է, որ ընդդիմությունը չունի հանրային լայն աջակցություն։

«Եթե իրենք վստահ են իրենց վրա, ապա ինչի՞ են գնում համատարած ընտրակաշառքներ բաժանելու ուղղությամբ, չէի՞ն գնա գողական բարքերը, այդ թաղի խուժանին քաղաքացիների վրա բանեցնելու ուղղությամբ։ Իրենք էլ գիտեն, ու նաև խոսակցություններ կան, որ կուսակցությամբ պետք է գնային, ոչ թե դաշինքով, որովհետև խնդիր է իրենց համար անգամ լինելու, իրենց հաշվարկով նաև, որ շեմը կարող են չհաղթահարել»։

Իշխանական պատգամավորի գնահատմամբ՝ ընդդիմության կողմից Ղարաբաղյան շարժման օրակարգի վերակենդանացումը Հայաստանի համար էկզիստենցիալ սպառնալիք է։

«Մենք ինչի՞ ենք ասում այսօր կաշվից դուրս ենք գալիս, հատ-հատ բոլոր քաղաքացիներին բացատրում ենք, որ այդ ճանապարհով գնալը վերջ է դնելու մեր պետականությանը։ Վերջ է դնելու։ Մենք ունենք 29743 քառակուսի կիլոմետրով ոչ փոքր մեր միակ պետությունն ու հայրենիքը, և սրանից դուրս որևէ հավակնություն չպետք է ունենանք, որովհետև ունենալը նշանակում է չունենալ այս։ Սա Հայաստանի լինելիության մասին է, ու մենք կաշվից դուրս ենք գալիս՝ բացատրելու, որ այդ ճանապարհով գնալը վերջ է դնելու մեր պետականությանը»,- ամփոփել է Հասմիկ Հակոբյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան