Գանայի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեն (նստավայրը՝ Մոսկվա)։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

«Ողջունելով դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման։

«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ։ Մենք վերջին տարիներին մեր արտաքին քաղաքականությունը ուղղել ենք նաև դեպի Ենթասահարական Աֆրիկա։ Եվ այդ համատեքստում շատ կարևոր է Գանայի դերը՝ որպես մայրցամաքի կայունությունն ապահովող և նաև Աֆրիկյան միությունում կարևորագույն ազդեցություն ունեցող երկիր։

Կարծում եմ՝ մենք առաջին հերթին պետք է զարգացնենք մեր հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները, որոնք մանրամասն քննարկման կարիք ունեն։

Այնպես որ, շնորհավորում եմ նաև այն առումով, որ այժմ ունենք դեսպան, որը պատրաստակամ կլինի աշխատել այս ուղղությամբ և առաջ տանել մեր համագործակցությունը»,- նշել է Հանրապետության նախագահը։

Նախագահը կարևորել է երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացումը և բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ որպես համագործակցության զարգացման կարևոր նախադրյալ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության, կրթության, զբոսաշրջության, թանկարժեք մետաղների և քարերի մշակման, ինչպես նաև այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են նաև ուսանողների փոխանակման ծրագրերի և կրթական կապերի զարգացման հեռանկարներին։

Դեսպան Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Հանրապետության նախագահին փոխանցել Գանայի Հանրապետության նախագահ Ջոն Դրամանի Մահամայի ջերմ ողջույնները։

«Շնորհակալություն, պարոն նախագահ, այս հնարավորության համար։ Մենք մշտապես բաց ենք ձեր երկրի նման երկրների հետ համագործակցության հնարավորությունների իրագործմանը»,- նշել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության խորացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով կապերի ամրապնդման հնարավորություններին»,- ասվում է հաղորդագրությունում։