Հայացք՝ դեպի Մոսկվա․ ինչպես են քաղաքական ուժերը վերաբերվում Պուտինի սպառնալիքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 21:20
«Թել-Սել»-ը 2025 թվականն ամփոփել է աճի, նորարարության և վստահության նոր ցուցանիշներով
26.06.2026 | 21:09
Իրանը վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իր իրավունքը ու զգուշացրել Պարսից ծոցի երկրներին
Բոլորը

Հայացքը դեպի Մոսկվա, թե՞ Արևմուտք․ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի միջև հեռակա բանավեճի գլխավոր թեմաներից է։ Հայաստանի երկարամյա գլխավոր դաշնակիցն այսօր հայտարարում է՝ ՀՀ-ն հիմա պետք է ընտրություն կատարի՝ Եվրամիություն, թե՞ Եվրասիական տնտեսական միություն։

«Եթե հայ ժողովրդին ձեռնտու է այս կամ այն որոշումը, խնդրեմ, մենք դեմ չենք լինի»,- մայիսի 9-ին հայտարարեց ՌԴ նախագահը։

Զուգահեռաբար, Վլադիմիր Պուտինն ակնարկում է ՌԴ-ից ՀՀ-ի տնտեսական մեծ կախման մասին։

Ինչպե՞ս են ընտրություններին մասնակցող ուժերը պատկերացնում ՌԴ-ի հետ հարաբերությունները։ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջին համարը՝ Գագիկ Ծառուկյանը, օրինակ, դրանք կենսական է որակում․ «Ամսական 180-160 միլիոն տրանսֆեր ա գալիս Հայաստան, որ մեր ժողովուրդը կարողանա ապրի։ Մեր երկրից միրգ, կոնյակ, գինի տարեկան 3 մլրդ-ի գնում ա ՌԴ։ Գյուղատնտեսությունը փակվեց, գինեգործությունը փակվեց, դա Եվրոպա չեն էլ կարողանալու ուղարկել»։

Ծառուկյանը նաև արտագնա աշխատանքով զբաղվողներին է մատնանշում ու ասում՝ [Ֆրանսիայի նախագահ Էմանուել] Մակրոնի վրա պետք չի հույս չդնել, և ի հակադրություն նրա՝ Լուկաշենկոյին է համարում հայերի մեծ բարեկամը․ «Ի՞նչ հարց է եղել, որ Լուկաշենկոն պատրաստ չի եղել Հայաստանի համար։ Նա հայերին սիրում ա, հայերի համար կանգնած ա»։

Ռոբերտ Քոչարյանն էլ Ռուսաստանի հետ հարաբերությունները «փչացող» է որակում։  Կարծում է՝ իշխանությունները Հայաստանն արկածախնդրության մեջ են ներքաշում․ «Օրինակ՝ Մարտունուց քանի՞ հոգի է աշխատում ՌԴ-ում։ Ի՞նչ հետևանքներ եք ունենալու դուք, ի՞նչ հետևանքներ են լինելու ձեզ համար, եթե հարաբերությունները փչացնեն, համբերության բաժակը լցվի, և Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ։ Ի՞նչ եք անելու»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանից, որի կապիտալի մեծ մասը կապված է ՌԴ-ի հետ, Factor TV-ի լրագրողը վերջին ասուլիսի ժամանակ հետաքրքրվեց՝ նա կաշկանդվա՞ծ է Ռուսաստանի նկատմամբ քննադատական խոսք հնչեցնելու հարցում։ Կարապետյանն ասաց՝ ռուսական իշխանություններին անտեղի քննադատելու հարցում ոչ թե կաշկանդված է, այլ բարոյական իրավունք չունի։

-Որ ՀԱՊԿ-ն իր պարտավորությունները չի կատարում, դա անտեղի՞ քննադատություն է։

-Եթե ՀԱՊԿ-ն իր պարտավորությունները չի կատարում, ինչ անեմ, քֆուր մի հատ տամ ՀԱՊԿ-ին, դուրդ կգա՞, որ զգաս՝ կաշկանդված չեմ։ Իահրեկ ես հարցեր ունեմ ՀԱՊԿ-ին, հարցեր ունեմ բոլոր այդ պրոցեսներին, որոնք բերեցին մեր ազգի խայտառակությանը։

Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը դեմ է հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Պուտինի ակնարկն իրագործելուն։ Հիշեցնում է՝ 2013-ին Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը հանրաքվեով չի կայացվել․ «Հայ ժողովուրդը 10 տարի նախապատրաստվում էր եվրաինտեգրման համար, Սերժ Սարգսյանը մի գիշերվա ընթացքում շրջադարձ իրականացրեց և Հայաստանը տարավ դեպի ԵՏՄ, հանրաքվե եղա՞վ։ Հիմա էլ դրա կարիքը չկա»։

«Հանուն Հանրապետության» կուսակցության պատգամավորության թեկնածու Ռուբեն Մեհրաբյանն էլ կարծում է՝ հանրաքվե անցկացնելու իր առաջարկով Պուտինը փորձում է Երևանին օրակարգ թելադրել․ «Ասոցացման համաձայնագիրը, որը քննարկվում էր 2013-ին, նշված էր, որ չի ենթադրում Եվրամիության անդամակցության հեռանկար։ Սա էլ 2-րդ սուտն է գազի գների ստի նման, որ, իբր, մեզ 177 դոլարով գազ են վաճառում»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Ռուսաստանը 3 անգամ է հիշատակվում, 2 անգամը՝ 1 նախադասությունում։

«Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում. Հայաստանը զարգացնելու է փոխշահավետ կառուցողական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ»,- նշվում է ծրագրում։

Պուտինի՝ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հայտարարությանն արձագանքել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ վերահաստատելով նախորդիվ հայտնած դիրքորոշումը․ «Մեծ հաշվով՝ մենք էլ ենք միշտ ասել՝ հենց գա պահը, ընտրությունը կկատարենք»։

Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին Վլադիմիր Պուտինի հայտարարություններին որևէ կերպ չի արձագանքել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան