Վթար Գյումրիում. մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել մայթեզրին
Մայիսի 12-ին` ժամը 14։53-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լևոն Մադոյան փողոցում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել մայթեզրին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հերթապահել՝ մինչ էլ․ ցանցի աշխատակիցներն ապամոնտաժեն լարերը, այնուհետև ավտոմեքենան տեղափոխել են երթևեկելի գոտի։