Հայաստանն արել է ավելին, քան ակնկալվում էր ԵՄ վիզաների ազատականացման այս փուլում. Արփինե Սարգսյան

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանն աշխարհում միակ պետությունն է, որի հետ Եվրամիությունն այժմ ակտիվորեն գործընթաց է իրականացնում վիզաների ազատականացման շուրջ։ Այս մասին ՀՀ քաղաքացիներին ուղղված իր տեսաուղերձում հայտարարել է ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ արձանագրելով, որ այս ուղղությամբ կա պատմական առաջընթաց։

Ընդգծելով հարցի նկատմամբ հանրային մեծ սպասումը՝ նախարարը վստահեցրել է, որ յուրաքանչյուր զարգացման մասին տեղեկատվությունը տրամադրվելու է բաց և թափանցիկ։ Նա հիշեցրել է, որ երկխոսության պաշտոնական մեկնարկից հետո Եվրոպական միությունը ռեկորդային սեղմ ժամկետում փոխանցել է գործողությունների ծրագիրը, իսկ օրերս արդեն ներկայացվել է առաջընթացի առաջին զեկույցը:

«Մի շարք ուղղություններով Հայաստանը գրանցել է առաջանցիկ տեմպեր։ Այսինքն՝ արել ենք ավելին, քան նույնիսկ ակնկալվում էր այս փուլում: Հայաստանյան ջանքերը բարձր է գնահատել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ վստահություն հայտնելով, որ հասնելու ենք մեր նպատակին»,- նշել է Արփինե Սարգսյանը։

Որպես հայկական կողմի բանակցող՝ ՆԳ նախարարը շեշտել է, որ այս գործընթացը միայն ճամփորդելու մասին չէ. այն նոր հնարավորությունների և Եվրոպային ավելի մոտ գտնվելու խորհուրդն ունի։

«Վստահեցնում եմ, որ շարունակելու ենք հետևողական աշխատանքը՝ հստակ քայլերով առաջ շարժվելով դեպի առանց վիզայի ազատ տեղաշարժի և արժանապատիվ ճամփորդության նպատակը»,- ամփոփել է նախարարը: