Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի զարգացումը կապահովի տնտեսության իրական աճ. ԿԳՆ

Լուրեր

10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
Բոլորը

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, Եվրոպական կրթական հիմնադրամի /ԵԿՀ/ աջակցությամբ, մշակել է «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման /ԱՀՈՒ/ զարգացման 2019-2025թթ. հայեցակարգի և ճանապարհային քարտեզի» նախագիծը, որն այսօր ներկայացվել է բոլոր շահառու խմբերին: Նախագծի ներկայացմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, Եվրոպական կրթական հիմնադրամի մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում մասնավոր հատվածի ներգրավման գծով մասնագետ Դիդիյե Ժիլբերին, միջազգային փորձագետներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ վերջին շրջանում ԿԳ նախարարությունը բավականին մեծ ուշադրություն է դարձնում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի զարգացմանը: «Այս ընթացքում չի եղել գեթ մեկ կարևոր նախաձեռնություն, որը չստանա ԿԳՆ-ի աջակցությունը. ավելին՝ մենք բոլոր հնարավոր միջոցներով խթանում ենք ՄԿՈՒ համակարգի զարգացումը, քանի որ այն մեր երկրի տնտեսության համար ունի առանցքային նշանակություն: Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ ՄԿՈՒ համակարգի նկատմամբ մեծ ուշադրությունը բերում է տնտեսության իրական աճի: Այս համատեքստում կարևոր է գործատուների հետ համագործակցությունը.  վերջիններս ներգրավված են համարյա բոլոր ուսհաստատությունների կառավարման խորհուրդներում, սակայն այդ կապը միշտ չէ, որ արդյունավետ է: Դրա համար այն պետք է լինի փոխշահավետ. գործատուն որակյալ կադրերի պատրաստման մեջ պետք է տեսնի իր բիզնեսի զարգացման շահը»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այդ առումով այսօր ներկայացվելիք հայեցակարգը բավականին կարևոր գործընթացի մեկնարկ է՝ հետագայում էլ ավելի ուժեղացնելու ԱՀՈՒ-ն, աշխուժացնելու ուսանողների պրակտիկ գիտելիքները և գործատուների հետ կապը: «Դրա համար անհրաժեշտ են նաև օրենսդրական փոփոխություններ: Այստեղ նախ պետք է գործի փոխշահավետության սկզբունքը, իսկ դրա համար ամբողջ աշխարհում օգտագործվում է հարկային արտոնությունների մեխանիզմը: Օրինակ, ունենք գյուղատնտեսական քոլեջներ, որոնք իրենց շուրջն ունեն 5 հա ամայի տարածություն կամ չօգտագործվող ջերմոցներ, սակայն զարգանալու խթան չունեն: Հետևաբար, նախարարության խնդիրն է՝ աջակցել նրանց, ապահովել գործատուների հետ կապը և մշակել համապատասխան քաղաքականություն»,-նշել է փոխնախարարը՝ շնորհակալություն հայտնելով Եվրոպական միությանը և ԵԿՀ-ին՝  նմանատիպ նախաձեռնությունների համար և հույս հայտնել, որ վերջիններս կմեծացնեն Հայաստանի ՄԿՈՒ ոլորտին տրամադրվող աջակցությունը:

Ներկաներին ողջունել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն 28 երկրներում նմանատիպ ծրագրերի աջակցության մեծ փորձ ունի: Նա  կարևորել է ՄԿՈւ ոլորտում ներդրումների իրականացումը՝ համակարգի զարգացման գործընթացում ներառելով նաև գործատուներին և բոլոր շահագրգիռ կողմերին: Գրեգորի Ցուրիսն անդրադարձել է նաև գործատուների կողմից պահանջվող հմտությունների ձեռքբերման, ուսումնական պլանների կազմման և դասախոսների վերապատրաստման խնդիրներին:

Եվրոպական կրթական հիմնադրամի  մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում մասնավոր հատվածի ներգրավման գծով մասնագետ Դիդիյե Ժիլբերին իր հերթին նշել է, որ «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման /ԱՀՈՒ/ զարգացման 2019-2025 թթ. հայեցակարգի և ճանապարհային քարտեզի» նախագիծը շուրջ մեկ տարվա քրտնաջան աշխատանքի արդյունք է, որի շուրջ քննարկումները նպատակ ունեն հետադարձ կապի ապահովման և համապատասխան առաջարկների և դիտողությունների ներկայացման:

Քննարկման ընթացքում նշվել է, որ փաստաթղթի մշակման գործընթացում՝ որպես առաջիկա տարիներին Հայաստանի առջև ծառացած մարտահրավեր, սահմանվել են ԱՀՈՒ ֆինանսական խնդիրները: Այս առումով քննարկվել են աշկերտության ֆինանսավորման համար ծախսերի և ԱՀՈՒ ֆինանսական և ոչ ֆինանսական խթանների ծախսերի վերլուծության և խրախուսման միջոցները: Քննարկման արդյունքում աշխատանքային խումբը կամփոփի առաջարկությունները և հայեցակարգը  կներկայացնի ԿԳ նախարարության հաստատմանը: