Դրոշ այրելը մանկահասակ երեխայի վարք է՝ եթե այն գնել ես դերձակից, ոչ թե մարտի դաշտում գրավել ես․ Արեգ Քոչինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Հայկական խորհրդի» հիմնադիր, քաղաքագետ Արեգ Քոչինյանի համոզմամբ, Հայաստանը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ, որը կորոշի ոչ միայն երկրի արտաքին քաղաքական վեկտորը, այլև պետականության պահպանման հարցը։ Factor TV-ի հետ զրույցում նա վերլուծել է Հայաստանի՝ որպես պետություն և ոչ թե համայնքի, ինքնընկալման դժվարին գործընթացը, խաղաղության օրակարգի շուրջ առկա մարտահրավերները և արտաքին միջամտությունների էությունը։

«Մենք բազմիցս ենք այս թեմային անդրադարձել և խոսել ենք այն տեսանկյունով, որ մենք ո՛չ սեփական պատմությանը, ո՛չ մեր հարևանությանը, ո՛չ մեր կոնֆլիկտներին, ո՛չ մեր աղետներին, որոնք մեր հետ տեղի են ունեցել, չէինք վերաբերվում որպես պետություն, այլ վերաբերվում էինք որպես համայնք։ Մենք ինքներս մեզ համար որոշել էինք, որ մենք ունենք ճոխություն մեր հարևանների հետ և մեր հակառակորդների հետ խոսելու այնպես, կարծես թե կա մի հատ թիկունք, որի հետևում մենք կարողանալու ենք թաքնվել։ Եվ ամենամութ ժամին մեր պատմության պարզ դարձավ, որ նման թիկունք չկա, չի եղել, դա ֆիկցիա էր, դա սուտ էր, դա մորմոք էր, և մենք նորից կանգնեցինք նույն կոտրված տաշտակի առջև։ Որովհետև իրականությունը շատ բարդ է, շատ դաժան է, և մարդկանց մեջ բավականաչափ ոգի չի գտնվում առերեսվելու այդ իրականության հետ, որ չկա այլընտրանք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը»։

Նրա խոսքով՝ այդ թիկունքի դերում տարբեր ուժեր տեսնում են Ռուսաստանին, եվրոպացիներին, Ֆրանսիային, Իրանին կամ նույնիսկ Չինաստանին, սակայն այդ տարբերակը պարզապես գոյություն չունի արդեն 200 տարի։

Քոչինյանը շեշտում է, որ խաղաղության օրակարգն այլևս վերացական հասկացություն չէ, այլ հիմնված է կոնկրետ փաստաթղթերի վրա՝ խաղաղության պայմանագրի նախագիծ, սահմանազատման հանձնաժողովների կանոնադրություններ և եռակողմ հայտարարությունը։

«Խաղաղության օրակարգը այս պահի դրությամբ հստակ փաստաթղթավորված գործընթաց է։ Երբ որևէ կուսակցություն ասում է՝ ինքը համաձայն է, թե համաձայն չի, աջակցում է, թե չի աջակցում խաղաղության գործընթացին, ինքը պետք է առնվազն այս երեք փաստաթղթերի վերաբերյալ դիրքորոշում արտահայտի»։

Ըստ նրա, այն քաղաքական ուժերը, որոնք հավակնում են խորհրդարան անցնել որպես ընդդիմություն, իրականում առաջարկում են այս փաստաթղթերի ռևիզիա, ինչը կհանգեցնի խաղաղության գործընթացի փլուզման և, հնարավոր է, նոր պատերազմի։

Քաղաքագետը կտրուկ սահման է դնում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և Ռուսաստանի միջամտության միջև՝ վերջինիս գործողությունները որակելով հիբրիդային հարված։

«Մի կողմից ինչ է անում Եվրոպական միությունը. այն Հայաստանի կառավարության հրավերով և խնդրանքով աջակցում է Հայաստանին՝ դիմակայելու ապատեղեկատվությանը, կեղծ նարատիվների առաջ մղմանը և այլ ռիսկերի կառավարման գործում։ Մյուսը ուղղակի հարձակվողն է մեր պետության դեմ։ Երբ որ դուք ի վիճակի եք ինչ-որ որոշումներ կայացնելու, ինչ-որ քաղաքականություն իրացնելու, ձեր հետ աշխատում են»։

Նա նաև քննադատում է ընդդիմադիր դաշտին՝ իր բնորոշմամբ ռուս օլիգարխի և նախկին իշխանությունների շուրջ համախմբվելու համար, ինչը, նրա կարծիքով, նրանց դարձրել է անընդունելի գործընկեր արևմտյան երկրների համար։ «Ի՞նչ անհրաժեշտություն կար պարտադիր մի հատ ռուս օլիգարխ գտնել, այդ ռուս օլիգարխի շուրջ համախմբվել, որ հիմա էլ դառնայիք մի ռուկապաժատնի, որ ձեռք սեղմելը ձեր հետ ամոթ լինի մարդկանց համար»։

Ամփոփելով խոսքը՝ Քոչինյանը նշում է, որ Հայաստանի պատմության մեջ սրանք ամենաաշխարհաքաղաքականացված ընտրություններն են, և դրանց արդյունքը պատասխանելու է մի քանի հիմնարար հարցերի։

«Հարց առաջին՝ ավարտվա՞ծ է, թե՞ ավարտված չէ Արցախյան շարժումը։ Հարց երկրորդ՝ ուզո՞ւմ ենք մենք Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում խաղաղության այս մոդելով։ Հարց երրորդ՝ ուզո՞ւմ ենք մենք արդյոք Ռուսաստանի հետ հարաբերությունների վերարժևորում, թե՞ ուզում ենք հին, ըստ էության, գաղութային մոդելի շարունակություն։ Հարց չորրորդ՝ ինչպիսի՞ արտաքին քաղաքական մոդել է Հայաստանի հասարակությունը տեսնում իր երկրի համար։ Այս հարցերի պատասխաններից է կախված լինելու, այս պետությունը լինելու է հարատև, թե՞ չի լինելու։ Մենք ուզո՞ւմ ենք պետություն ունենանք, թե՞ չենք ուզում պետություն ունենանք»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան