Ռուբեն Վարդանյանին ցմահ ազատազրկում է սպառնում Ադրբեջանում․ հայ գերիները կարող են դուրս մնալ խաղաղության համաձայնագրից․ BBC-ի անդրադարձը

Լուրեր

24.04.2025 | 23:48
Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Փելոսի
24.04.2025 | 23:30
Բաքուն պատրաստվում է հայաթափված Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողով անցկացնել
24.04.2025 | 23:14
Նեթանյահուն Ադրբեջան կայցելի մայիսին․ հայտնի է քննարկման օրակարգը
24.04.2025 | 22:58
Վթար Թբիլիսյան խճուղում. կա տուժած
24.04.2025 | 22:40
Բաքվում շինծու գործերով նիստում «վկաներից» մեկը հայտարարել է, թե անձամբ է ճանաչել Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին
24.04.2025 | 22:34
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից
24.04.2025 | 22:19
Ադրբեջանցի զինծառայողները մեկնել են Թուրքիա` մասնակցելու միջազգային զորավարժությունների
24.04.2025 | 22:09
Հայաստանը հանձնառու է նպաստելու խաղաղությանը, հաշտությանը և կայուն զարգացմանը. դեսպան Բալայան
24.04.2025 | 21:52
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի հայտարարություններին
24.04.2025 | 21:43
Ավստրալացի պատգամավորն իր երկրի կառավարությանը կոչ է արել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը
24.04.2025 | 21:28
Թրամփը չօգտագործեց Ցեղասպանություն բառը Ապրիլի 24-ի իր ուղերձում
24.04.2025 | 21:22
Հռոմի պապի հուղարկավորությանը կմասնակցեն 50 պետությունների ղեկավար և 10 գործող միապետ․ Վատիկան
24.04.2025 | 21:13
ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.04.2025 | 20:58
ՌԴ-ն ու Թուրքիան ապրիլի 25-ին Ստամբուլում Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդակցություններ կանցկացնեն
24.04.2025 | 20:47
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին
Բոլորը

Ռուբեն Վարդանյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, սակայն նրա միլիոնները հիմա քիչ օգուտ են տալիս, երբ նրան հարևան Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում: Այս մասին ասվում է BBC-ի անդրադարձում։

Հրապարակման մեջ նշվում է, որ երկու հարևան կովկասյան երկրները համաձայնեցրել են պատմական խաղաղության համաձայնագրի տեքստը Լեռնային Ղարաբաղի տարածքի՝ շուրջ տասնամյակներ տևած հակամարտությունը դադարեցնելու համար, սակայն Վարդանյանը և 15 այլ էթնիկ հայ առաջնորդներ համաձայնագրի մաս չեն կազմում: Նրանք դատվում են Բաքվի ռազմական դատարանում և մեղադրվում են տասնամյակներ առաջ տեղի ունեցած ռազմական հանցագործությունների մեջ:

56-ամյա ռուսաստանաբնակ հայ ձեռներեց Վարդանյանին առաջադրված է 42 մեղադրանք, այդ թվում՝ պատերազմի պլանավորում և վարում, ահաբեկչություն։ Հոդվածագիրն ընդգծում է, որ դատարանից արված նրա լուսանկարներից երևում է, որ նրա ճակատին կապտուկներ կան, նաև խոշտանգումների մասին մեղադրանքներ են հնչել, որոնք Ադրբեջանը հերքում է․ Բաքուն պնդում է, թե նրա իրավունքները հարգվել են կալանքի տակ:

Ըստ BBC-ի հրապարակման՝ սա դրամատիկ անկում է մի մարդու համար, որն իր հարստությունը վաստակել է Ռուսաստանում և ժամանակին շփվել է այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Ջորջ և Ամալ Քլունիները: Նշվում է նաև, որ նա հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսել Հայաստանում բարեգործական ծրագրերի վրա և վերափոխել Դիլիջանը՝ երկրի հյուսիսում գտնվող ձյունապատ լեռներում հիմնելով դպրոց՝ նպատակ ունենալով ներգրավել ուսանողների ամբողջ աշխարհից:

Հրապարակման մեջ ասվում է, որ Ռուբեն Վարդանյանի համար ամեն ինչ փոխվել է 2022 թվականի սեպտեմբերին, երբ նա որոշել է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ, որը պատմականորեն բնակեցված էր էթնիկ հայերով, բայց Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Իսկ 2020 թվականին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնել է վերահսկողությունը տարածքի մեծ հատվածների վրա, մինչդեռ ղարաբաղյան անկլավը մնացել էր էթնիկ հայերի ձեռքում։ Վարդանյանի ժամանումից մի քանի ամիս անց ադրբեջանական իշխանությունները փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ շրջանի բնակչությանը ենթարկելով սննդի խիստ պակասի։

Ըստ հրապարակման՝ Վարդանյանը հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից և դարձել Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո վարչապետը, որը հայերն անվանում են Արցախ, օգտագործել է իր անունը, կապերն ու սահուն անգլերեն խոսելու կարողությունը՝ բարձրացնելու Ղարաբաղի հայերի ծանր վիճակի մասին իրազեկվածությունը։

«Իմ հայրը երեք ամսում ավելի շատ հարցազրույց է տվել միջազգային լրատվամիջոցներին, քան Լեռնային Ղարաբաղի մյուս նախագահները 30 տարվա ընթացքում: Արևմտյան լրատվամիջոցների կողմից արժանացած ուշադրության չափն ակնհայտորեն զայրացրել է Ադրբեջանին»,- BBC-ին ասել է նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը:

Ենթադրվում էր, որ Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է այնտեղ՝ Կրեմլի հետ կապ ունեցող ռուս միլիարդատերերի նկատմամբ միջազգային պատժամիջոցներից խուսափելու համար։ Բաքվի կառավարությունը Արցախում պաշտոն ստանձնելու նրա որոշումն անօրինական է համարել։

Վարդանյանի որդին պնդում է՝ դրան հորը դրդել է տեղի հայերին օգնելու ցանկությունը․ «Մենք վիճեցինք մեր վերջին ընտանեկան տոնին, ես լիովին դեմ էի նրա որոշմանը, որը վտանգի տակ էր դնում ողջ ընտանիքը: Նա ասաց, որ չի կարողանա ապրել ինքն իր հետ՝ իմանալով, որ ոչինչ չի արել Ղարաբաղի հայերի համար»:

Նրա հոր վաղեմի ընկեր Արման Ջիլավյանն ասել է, որ նրա համար բավական էր էթնիկ հայերին իրենց պապենական հողում մնալու ամենափոքր հնարավորություն ստանալը:

«Ոմանք կասեին, որ սա իռացիոնալ էր, ոմանք կասեին, որ սա գերհաշվարկված քաղաքական քայլ էր: Կարծում եմ՝ ոչ մեկը ճիշտ չէ»,- ասել է նա։

Վարդանյանը կալանավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից, երբ միացել էր դեպի Հայաստան զանգվածային տեղահանմանը։ Նրա ընտանիքն ասել է, որ ժամանակի մեծ մասը Ռուբեն Վարդանյանն անցկացրել է մեկուսարանում: Նա արդեն երկու անգամ հացադուլ է հայտարարել՝ բողոքելով, ինչպես ինքն է անվանել, պատշաճ դատական ​​գործընթացի բացակայության դեմ՝ խոշտանգումների մեղադրանքների ֆոնին:

BBC-ն նշում է, որ Ղարաբաղի 15 այլ նախկին ղեկավարներ նույնպես դատվում են Բաքվի ռազմական դատարանում 1980-ականների վերջից ի վեր կատարված ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար:

Վարդանյանի հետ առանձին են վարվել, բայց Հայաստանում շատերը բոլոր գործերը համարում են ցուցադրական դատավարություններ։ Դատավարությունները նկարահանելու թույլտվություն է ստացել միայն Ադրբեջանի գլխավոր պետական ​​հեռուստաալիքը։

Ընդգծվում է նաև, որ անցյալ ամիս Բաքվի կառավարությունը հրամայել է փակել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տեղական գրասենյակները՝ միակ միջազգային կազմակերպությունը, որը հասանելի է հայ բանտարկյալներին:

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել «հայ պատանդների ապօրինի կալանավորման եւ կեղծ դատավարությունների մասին»՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրանց։

Վարդանյանը երեքշաբթի վերադառնում է դատարան, սակայն կողմնակիցները մտավախություն ունեն, որ նրա գործը կստվերվի Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված պատմական խաղաղության համաձայնագրով: Մանրամասները դեռևս չեն հրապարակվել, սակայն պաշտոնյաներն ասում են, որ տեքստի նախագծում չի ներառվում դատաքննության մեջ գտնվող բանտարկյալների հարցը կամ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը: Բանտարկյալներին չհիշատակելը հարուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանն ուղղված քննադատություն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:

Սակայն Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կարծում է, որ այս հարցը պետք է առանձին լուծվի․ «Սա խաղաղության պայմանագիր է հակամարտող երկրների միջև՝ միմյանց հանդեպ ատելության երկար պատմություն ունեցող: Անձամբ ես կարծում եմ, որ միայն այս խաղաղության պայմանագրի ավարտը կամ ստորագրումը կարող է հիմք դառնալ քաղբանտարկյալների խնդրի լուծման համար: Ես դա անելու այլ ճանապարհ չեմ տեսնում»:

Վարդանյանտ, սակայն, հայտարարում է, որ սա սխալմունք է։

«Սա դատավարություն չէ միայն իմ ու ևս 15 հոգու համար, սա դատավարություն է բոլոր հայերի համար։ Եթե դուք չեք հասկանում, դա մեծ ողբերգություն է, քանի որ սա պատմության ավարտը չէ, հակամարտության ավարտը չէ, սա ընդամենը հակամարտության հաջորդ փուլն է բոլոր կողմերի համար»,- ասել է նա ձայնային ուղերձում, որը հրապարակել է ընտանիքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի