Աղվան Վարդանյանը ճիշտ էր․ Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին դեմ քվեարկելու Վարդանյանի որոշման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2025 | 22:01
Ընտրական գործընթացներում արձանագրվել է ատելության, խտրական խոսքի ու հասարակության բևեռացման բարձր մակարդակ․ ՄԻՊ
30.03.2025 | 21:53
Սարիկ Մինասյանի բնակության թաղամասի ընտրատեղամասում նրա քվեաթերթիկը պատռել են
30.03.2025 | 21:38
Լարված իրավիճակ 31/69 ընտրատեղամասում. արդեն 1,5 ժամ է` քվեատուփը չի բացվել
30.03.2025 | 21:29
Ճնշում կար, էլ հարբած, էլ տկար, ուղարկում էին. Սարիկ Մինասյանի և Կարեն Սիմոնյանի թիմակիցները մեղադրում են միմյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 21:25
ժամը 20։00-ի դրությամբ նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում. ոստիկանություն
30.03.2025 | 21:22
Ինչո՞ւ են 1 համարի օգտին քվեաթերթիկները ծալած, կարծում եմ՝ նշան կա. Սոնա Աղեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 21:18
31/46 ընտրատեղամասում չեն կողմնորոշվում` ով որտեղ նստի, որպեսզի սկսեն քվեների հաշվարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 21:15
Վայ զգույշ, չեխական սերվիսը. քաղաքացիների արձագանքը` քվեատուփի ընկնելուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 21:08
Ոստիկաններին կանչեք. գոռգոռոցներ 31/70 ընտրատեղամասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 21:05
Նախնական տվյալներով՝ Փարաքար և Գյումրի համայնքներում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44.61%-ը․ ԿԸՀ
30.03.2025 | 20:56
Վիճաբանություն` Մերձավանի 14/07 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամների և անկախ դիտորդի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 20:02
Փարաքարում մեկնարկել է քվեների հաշվարկը․ ՈՒՂԻՂ
30.03.2025 | 20:01
Գյումրիում քվեարկությունն ավարտված է, սկսվել է քվեների հաշվարկ. ՈւՂԻՂ
30.03.2025 | 20:00
Ինչու՞ էին սա անում 2003-ին` գիտեմ, ինչու՞ են անում 2025` մոտիվացիան չգիտեմ. Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 19:51
Ով կզբաղեցնի Գյումրիի համայնքապետի պաշտոնը․ սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հռոմի կանոնադրության սահմանադրականության ստուգման և վավերացման գործընթացքի ընթացքում իշխանությունները վստահեցնում էին, որ կանոնադրության վավերացման նպատակը պատերազմական հանցագործությունների համար անձանց պատասխանատվության ենթարկելն է Միջազգային քրեական դատարանում։ Մինչդեռ ընդդիմադիրները համոզված էին․ ստատուտի վավերացումը քաղաքական նպատակներ է հետապնդում։ Կանոնադրության վավերացումից ավելի քան 1 տարի անց Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարան ներկայացված որևէ գործ առկա չէ։ Ինչի մասին է սա վկայում։

Ազգային ժողովի «Հայաստան խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ իրենք դեռ վավերացման ժամանակ էին պնդում, որ Միջազգային քրեական դատարան դիմելու նպատակն ընդամենը պատրվակ է։

«Իրականում Հայաստանի գործող իշխանության հիմնական նպատակը՝ մի կողմից՝ սա օգտագործել որպես գործիք՝ սիրաշահելու համար Արևմուտքին, իսկ մյուս կողմից՝ սա սեփական իշխանությունը երաշխավորելու ինչ-որ ենթադրյալ մեխանիզմ է։ Հիմա կյանքը ցույց տվեց, որ մենք կրկին ճիշտ դուրս եկանք, որովհետև այն ժամանակ ասում էինք, որ եթե Հռոմի ստատուտի շրջանակներում Միջազգային քրեական դատարանում պետք է հարուցվեին գործեր ալիևյան ռեժիմի դեմ՝ ընդհուպ ցեղասպանության հանցագործության համար, ապա առնվազն Հայաստանի իրավապահ համակարգում պետք է հարուցված լինեին քրեական գործեր»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորի խոսքով՝ Ազգային ժողովի տարեկան հաղորդումների ժամանակ իրենք մի քանի անգամ գլխավոր դատախազին հարցրել են այս գործերի մասին, և դատախազը պատասխանել է, որ գործերը կան, բայց դրանք չեն կարող հրապարակայնացվել, քանի որ այդտեղ «շատ նուրբ հարցեր կան»։

«Հիմա երբ հրապարակվել է իշխանության մոտեցումն այն մասին, որ Ադրբեջանի հետ համաձայնության են եկել՝ միջազգային ատյաններից հետ կանչելու բոլոր հայցերը նշանակում է, որ ստատուտի վավերացման և դրա շրջանակներում ընձեռնված հնարավորությունը նորից այս իշխանությունը հանձնում է, զիջում է Ադրբեջանին, այսինքն՝ ստացվում է աբսուրդային իրավիճակ․ ինչո՞ւ վավերացրեցիք ստատուտը, եթե պետք է դրա տված գործիքը չկիրառենք, չօգտագործենք հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում»,- հարց բարձրացրեց Արծվիկ Մինասյանը։

Հարցին՝ արդյոք հայցերից հրաժարումը այս պահին ստեղծված իրավիճակի թելադրանք չի, Մինասյանը պատասխանեց, որ այս ամենի պատճառը իշխանությունների՝ սեփական աթոռը պահելու ձգտումն է՝ անկախ նրանից թե Հայաստանի ինքնիշխանությունը դրանից ինչքանով կվնասվի, արցախահայությունն ինչ վիճակում կհայտնվի և որ Արցախը կկորսվի։

«Նրանց բացարձակ չի հետաքրքրում այդ ամենը։ Իրենց առաջնորդող գաղափարախոսությունը «աթոռիզմն» է․ աթոռին կպած մնալ այնքան ժամանակ, քանի ունեն հնարավորություն՝ վայելելու աթոռից բխող իրենց արտոնությունները»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Իսկ ո՞վ Նիկոլ Փաշինյանին բերեց այդ աթոռին, որից, ըստ Մինասյանի, նա և նրա թիմակիցները կառչել են։ Հիշեցնելով երկրորդ և երրորդ նախագահների թիմակիցների միջև այս քննարկումը, թե ով է Փաշինյանին իշխանության բերել, Մինասյանին հարցրինք, թե արդյոք կիսո՞ւմ է երկրորդ նախագահի թիմակիցների տեսակետն այն մասին, որ Սերժ Սարգսյանն է Փաշինյանին բերել իշխանության։

«Ես չեմ ցանկանում մտնել այդ քննարկման դաշտ։ Չեմ մեկնաբանում, չեմ կիսում որևէ նման փոխադարձ մեղադրանք, որովհետև գլխավոր խնդիրը շարունակում է մնան «նիկոլիզմից» ազատվելը։ Բոլորին խնդրում, հորդորում և կոչ եմ անում այս կենտրոնական հարցը չմղել երկրորդ պլան»,- ասաց Մինասյանը։

Մեր հարցին, թե ինչո՞ւ Դաշնակցությունը որոշեց 2018-ին Նիկոլ Փաշրինյանին ընտրել, Մինասյանը պատասխանեց՝ իսկ դուք այդ մթնոլորտը մոռացել ե՞ք։

Դիտարկմանը, որ այդ մթնոլորտում իրենց խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը դեմ քվերակեց Փաշինյանին և անգամ խմբակցությունից հեռացվեց, Մինասյանը պատասխանեց․ «Եվ Աղվան Վարդանյանը ճիշտ էր»։
Բացառապես մթնոլո՞րտն ու ժողովրդի ճնշո՞ւմն էր պատճառը, որ Դաշնակցությունը կողմ քվերակեց Փաշինյանին, Մինասյանը դրական պատասխան տվեց։

Հարցին, թե այդ դեպքում ինչպես ստացվեց, որ Սերժ Սարգսյանն իր ուղղակի կամ անուղղակի գործողություններով Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության, բայց Դաշնակցությունը իշխանությունից պաշտոններ ստացավ, Մինասյանը պատասխանեց՝

«Տեսեք, դուք հիմա եզրակացություններ եք անում, ուզում եք այս ամենը բերել Դաշնակցության պատասխանատվության դաշտ։ Դաշնակցությունը մինչև վերջին պահն էլ հավատարիմ է մնացել մեր ծրագրերին և գործողություններին՝ հայոց պետականության ամրապնդման գաղափարներին, նույնիսկ երբ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով մտանք համագործակցության մեջ իր հետ, էլի նպատակն ու պահանջը դա է եղել, որ Արցախը պաշտպանվի, միջազգային հարաբերություններում Հայաստանի հեղինակությունը չընկնի և Հայաստանն ավելի ամրանա, բայց շատ կարճ ժամանակ հետո ինքը խախտեց իր բոլոլ խոստումները։ Ուստի՝ մենք այլևս անելիք չունեինք և առաջինը հենց ինքներս ենք հայտարարել, որ դուրս ենք գալիս։ Հիմա բերել, նորից քննարկման առարկա դարձնել այդ օրերի գործողությունները, նշանակում է նորից շեղվել այսօրվա հիմնական թիրախից։ Հիմնական թիրախը այս աթոռիզմի գաղափարախոսի՝ Նիկոլի հեռացումն է։

Այնուամենայնիվ, անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ուղղակի կամ անուղղակի գործողությունների միջոցով Փաշինյանին իշխանության բերել- չբերելու հարցին՝ Մինասյանն ասաց․

«Ես Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում եղել են կառավարության անդամ, ես եղել եմ նաև նախարար այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ։ Ես երբեք չեմ նկատել նման որևէ վարքագիծ։ Սա իմ անձնական տեսակետն է և ես չեմ կիսում այն մոտեցումը, որ դավադրապաշտության տեսության շրջանակներում փորձ է արվում ներկայացվել մեր այսօրվա խեղճ վիճակը։ Մեր այսօրվա խեղճ վիճակը պայմանավորված է մեր կամքի, մեր վճռականության ոչ բավարար մակարդակով, և եթե ժողովրդի մեջ այդ կամքը մենք չկարողանանք միավորել, շարունակելու ենք դատապարտված մնալ այս խեղճ վիճակին։ Սա է ամբողջ խնդիրը և բոլոր այս տեսակ հարցերը, որոնք խմբերն ունեն իրար հետ, կարող են պարզել՝ այս հարցը լուծելուց հետո։ Որևէ մեկը սահմանափակված չէ տեսակետ արտահայտել, բայց եթե այսօր գլխավոր խնդիրն այս չարիքներին հեռացնելն է, ընդ որում համահայկական համախմբվածությամբ, ինչո՞ւ ենք փորձում գլխավոր խնդիրը թողած՝ իրար մեջ փորձում տարաձայնություններ փնտրել, գտնել։ Ես ոչ ոքի չեմ մեղադրում ես ասում եմ որ մեր գլխավոր խնդիրը սա է»․- ասաց Մինասյանը։

Արաքս Մամուլյան