Թուրքիան դիտարկում է, անհրաժեշտության դեպքում, երկրում ՌԴ-ի կողմից կառուցվող ատոմակայանը հարկադրանքով ամբողջությամբ վերահսկելու տարբերակը

Լուրեր

03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը բացահայտել է, որ կառավարությունը արտակարգ պլաններ ունի՝ անհրաժեշտության դեպքում վերահսկելու Թուրքիայում ՌԴ-ի կողմից կառուցված և շահագործվող ատոմակայանը՝ վկայակոչելով ազգային անվտանգությունը և կենսական տնտեսական շահերը: Nordic Monitor-ի տրամադրության տակ հայտնված պաշտոնական փաստաթղթի համաձայն՝ Բայրաքթարը նշել է, թե ինչպես Անկարան կարող է վկայակոչել 2010 թվականին Ռուսաստանի հետ ստորագրված երկկողմ համաձայնագրի կոնկրետ դրույթները։ Այս համաձայնագիրը ճանապարհ է հարթել Թուրքիայի առաջին՝ «Աքքույու» ատոմակայանի կառուցման և շահագործման համար, որը գտնվում է Մերսին նահանգի Գյուլնար շրջանում։ Այն կառուցում է ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան։

2025 թվականի փետրվարի 23-ի կոմյունիկեն մանրամասնում է համաձայնագրի 5-րդ հոդվածի 5-րդ կետի թուրքական կառավարության մեկնաբանությունը, որը կարգավորում է կորպորատիվ հարցերը, ինչպիսիք են բաժնետոմսերի բաշխումը, կառավարումը, ներդրումները և ֆինանսավորումն այն ընկերությունում, որը պատասխանատու է էլեկտրակայանի կառուցման համար։

«Նախագծային ընկերության կորպորատիվ կառավարմանը վերաբերող հարցերը, ներառյալ՝ բաժնետոմսերի բաշխումը, տնօրենների նշանակումը, բաժնետերերի ներդրման ձևը, բաժնետոմսերի փոխանցման սահմանափակումները և Ծրագրի ընկերության և Ծրագրի համար կիրառվող ֆինանսավորման մեխանիզմները, պետք է ստանան թուրքական կողմի համաձայնությունը՝ ազգային անվտանգության և տնտեսության հարցերում պաշտպանելու նպատակով»,- ասվում է փաստաթղթում։

Akkuyu Nuclear Anonim Şirketi (Akkuyu) նախագծային ընկերությունը, որը հիմնադրվել է 2010 թվականի դեկտեմբերին, ամբողջությամբ ռուսական սեփականություն է: Հիմնադիր բաժնետերերն են Atomstroyexport-ը, Inter RAO EES-ը, Konzern Rosenergoatom-ը, Atomtechenergo-ն և Atomenergoremont-ը, որոնք բոլորը ռուսական պետության հետ առնչվող կազմակերպություններ են: Ատոմակայանը, որի արժեքը գնահատվում է 20 միլիարդ դոլար, բաղկացած է լինելու չորս ռեակտորներից՝ 4800 մեգավատտ ընդհանուր հզորությամբ, որոնք կապահովեն Թուրքիայի էլեկտրաէներգիայի կարիքների մոտավորապես 10 տոկոսը:

Բայրաքթարն ասել է, որ չնայած ռուսական սեփականությանը և գործունեությանը՝ «Աքքույու»-ն մնում է Թուրքիայում գրանցված կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում է Անկարայում և ղեկավարվում է թուրքական առևտրային օրենսդրությամբ:

«Անկախ նրանից, թե ներկա բաժնետերերի մեջ կա՞ տեղական ներդրող, մեր ազգային շահերըշն ընկերության գործունեության և կառավարման հետ կապված պաշտպանված են միջկառավարական համաձայնագրով»,- նշել է թուրք նախարարը։

2010 թվականի համաձայնագրով Թուրքիան պահպանում է ընկերության բաժնետոմսերի մինչև 49 տոկոսը ձեռք բերելու իրավունքը, սակայն վերջին 15 տարիներին չի կիրառել այդ տարբերակը։

Գործող տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված են նախագահ Անտոն Դեդուշենկոն՝ անդամներ Եկատերինա Լյախովայի, Անրի Էդուարդ Պրոգլիոյի և Սերգեյ Զվեգինցևի հետ միասին: Գործադիր տնօրեն Սերգեյ Բուտկիխը վերահսկում է գործողությունները: Լրատվամիջոցը նշում է, որ թեև բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են, Պրոգլիոն Ֆրանսիայի քաղաքացի է և ֆրանսիական պետական էներգետիկ հսկա Électricité de France-ի (EDF) նախկին ղեկավարը, ինչպես նաև Ռոսատոմի խորհրդի նախկին անդամ:

Ատոմակայանը գործում է Թուրքիայի միջուկային կարգավորող մարմնի (Nükleer Düzenleme Kurumu, NDK) վերահսկողության ներքո: Ավելի ընդգծելու համար, թե ինչպես կարող է Թուրքիան վերահսկել ընկերությունը, Բայրաքթարը կրկնել է, որ «Աքքույու»-ն մնում է թուրքական կարգավորող վերահսկողության ներքո, ներառյալ՝ լիցենզավորումը, թույլտվությունները, ստուգումները և հաստատումները:

«Արդյունքում «Աքքույու»-ն կշարունակի գործել թուրքական վերահսկողության ներքո»,- ասել է նա։

Անդրադարձ է եղել նաև մատակարարման շղթայի խափանումներին, որոնք առաջացել են Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների պատճառով, որոնք ազդել են ատոմակայանի առաջին ռեակտորի ավարտի համար նախատեսված հիմնական բաղադրիչների մատակարարման վրա: Մասնավորապես, գերմանական արտահանման սահմանափակումները թույլ չեն տվել Siemens Energy-ին մատակարարել ենթակայանի հիմնական սարքավորումները։ Այս խոչընդոտը շրջանցելու համար «Աքքույու»-ն պայմանագիր է կնքել չինական ընկերության հետ՝ անհրաժեշտ բաղադրիչների համար։

«Siemens Energy-ի հետ կնքված պայմանագրով ենթակայանի սարքավորումների մի մասը պետք է ներկրվեր։ Սակայն աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ մատակարարման նոր պայմանագիր է կնքվել չինական ընկերության հետ։ Սարքավորումը փուլ առ փուլ առաքվում է «Աքքույու»՝ տեղադրման համար»,- նշել է Բայրաքթարը։

Հաղորդվում է, որ այժմ մատակարարման խնդիրները լուծված են։ Բայրաքթարը հաստատել է, որ գործարանի առաջին էներգաբլոկը նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականի վերջին, մյուսներն էլ՝ հաջորդաբար շահագործվելու են մեկ տարվա տարբերությամբ։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ եթե Թուրքիան գործի այս հանգամանքին համապատասխան, ապա դա, ամենայն հավանականությամբ, կզայրացնի Մոսկվային և կարող է Ռուսաստանի կողմից պատասխան գործողություններ հրահրել։ 2015 թվականին այն բանից հետո, երբ թուրքական կործանիչները խոցել էին ռուսական ռազմական ինքնաթիռը Թուրքիայի օդային տարածքում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ, Ռուսաստանը հայտարարել էր Անկարայի դեմ մի շարք տնտեսական և այլ միջոցների մասին։ ՌԴ-ն նաև հետախուզական տեղեկություններ էր հրապարակել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը գաղտնի համագործակցում է ԻԼԻՊ-ի հետ և մաքսանենգ ճանապարհով նավթ է մատակարարում թուրքական ընկերություններին: Էրդողանը ներողություն է խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից և կարողացել է փրկել նրա հետ կապերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի