Թուրքիայի իշխանություններն Օջալանի հետ շուրջ մեկ տարի բանակցել են՝ մինչև նրա զինաթափման կոչը․ PKK-ի աղբյուր

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները շուրջ մեկ տարի բանակցել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, մինչ նա փետրվարի 27-ին PKK-ի զինաթափման և լուծարման կոչ արեց։ Այս մասին BBC-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է PKK-ի հետ կապված Kongra-Gel կազմակերպության համանախագահ Ռեմզի Քարթալը, փոխանցում է Turkish Minute-ը։

Գործընթացը, որը հանգեցրեց Օջալանի կոչին, շատերի համար սկսվեց հոկտեմբերին, քանի որ հենց այդ ժամանակ էր, երբ ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր դաշնակից Դևլեթ Բահչելին հայտարարություն արեց՝ Օջալանին կոչ անելով դիմել քրդամետ Ժողովուրդների իրավահավասարություն և ժողովրդավարություն կուսակցության (DEM) խորհրդարանական խմբին ու PKK-ի զինաթափման կոչ անել։

Բահչելիի հայտարարությունն անսպասելի էր՝ հաշվի առնելով նրա կուսակցության պատմականորեն կոշտ ազգայնական և PKK-ի դեմ դիրքորոշումը: Այնուամենայնիվ, բանակցություններին ծանոթ անձինք, այդ թվում՝ Քարթալը և Զյուբեյիր Այդարը՝ PKK-ի աքորյալ մեկ այլ բարձրաստիճան գործիչ, որը խոսել է Medya TV-ի հետ Քարթալի հարցազրույցից առաջ, ասել են, որ Օջալանի և թուրքական պետության միջև բանակցություններ են ընթացել՝ մինչև Բահչելիի հրապարակային արտահայտությունները:

Ըստ նրանց՝ DEM կուսակցության պատվիրակության երեք այցերն Օջալանին Իմրալը կղզու բանտում ընդամենը ծառայել են արդեն իսկ բանակցված և համաձայնեցված սկզբունքների վերջնական տեսքին։

Քարթալն ասել է, որ պետական ներկայացուցիչների և Օջալանի միջև քննարկումներ են տեղի ունեցել Իմրալը կղզում։ Ըստ նրա՝ գործընթացի բոլոր ասպեկտները մանրակրկիտ բանակցվել են նախքան Օջալանի հրապարակային հայտարարությունները։

«Ամեն ինչ արվել է Օջալանի և պետական պաշտոնյաների համատեղ կոնսենսուսով»,- ասել է Քարթալը՝ ընդգծելով, որ Օջալանի որոշումն ինքնաբուխ չէր, այլ երկարատև բանակցությունների արդյունք։

Նա նաև նշել է, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը տեղյակ է եղել այդ բանակցությունների մասին։

Քարթալի պնդմամբ՝ զինաթափման մասին Օջալանի կոչն ուղղված էր ոչ միայն PKK-ին, այլև թուրքական կառավարությանը՝ ենթադրելով, որ Անկարան պետք է փոխադարձ քայլեր ձեռնարկի։ Նա նշել է, որ կառավարությունից առաջին և ամենահրատապ ակնկալիքը Օջալանի բանտային պայմանների բարելավումն էր և, ի վերջո, նրան ազատություն շնորհելը։

Քարթալը նաև անդրադարձել է հարցադրումներին՝ արդյո՞ք Օջալանի կոչը տարածվել է Սիրիայում և Իրանում PKK-ի մասնաճյուղերի վրա, մասնավորապես, Ժողովրդական պաշտպանության ջոկատների (YPG) և Քրդստանի ազատ կյանք կուսակցության (PJAK): Նա պարզաբանել է, որ Օջալանի հայտարարությունն ուղղված է PKK-ին և նրա զինված թևերին, սակայն չի ներառում YPG-ին կամ PJAK-ին։

Նա հերքել է Իմրալըից դուրս թուրք պաշտոնյաների և PKK-ի ղեկավարների միջև առանձին բանակցությունների մասին հաղորդագրությունները՝ դրանք անվանելով «սուտ»:

Միևնույն ժամանակ, շահարկումներն աճում են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի հնարավոր ազատ արձակման շուրջ, որը 2016 թվականից բանտարկված է ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով։ Էրդողանը թույլ է տվել Դեմիրթաշին դուրս գալ բանտից և Ստամբուլ մեկնել՝ վիրահատության ժամանակ կնոջը տեսնելու։ Բացի այդ, հաղորդվում է, որ Բահչելին հեռախոսազրույց է ունեցել Դեմիրթաշի հետ՝ մաղթելով կնոջը շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել խաղաղ գործընթացին աջակցելու համար։

Էրդողանի և Բահչելիի այս հաշտարար ժեստերը ենթադրություններ են առաջացրել, որ Թուրքիան կարող է քննարկել իր քրդական քաղաքականության ավելի լայն փոփոխությունը։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ կառավարությունը կարող է շարժվել Դեմիրթաշի ազատ արձակման ուղղությամբ՝ որպես բարի կամքի ժեստ՝ համահունչ ՄԻԵԴ որոշումներին։

Քարթալն ընդգծել է, որ խաղաղ գործընթացի հետագա քայլերը կախված են Թուրքիայի կառավարության գործողություններից։

«Եթե մեկը կարծում է, որ PKK-ն ավարտված է, դա սխալ կլինի։ Այո՛, ռազմական գործողությունները կարող են ավարտվել, բայց քաղաքական պայքարը ժողովրդավարական իրավունքների համար նոր է սկսվում»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի