«Ինձ մոռացան»․ Թամանյանի թիկունքում Կասկադն են փոխում՝ առանց հեղինակի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
Բոլորը

Օրերս հայտնի դարձավ, որ Կասկադ համալիրի վերակառուցման աշխատանքների հետ կապված մրցույթում հաղթել է 4 ընկերություններից բաղկացած կոնսորցիումը, որի անունից հանդես է գալու «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։ Նախատեսվում է 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում։ Նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 5 տարում։

Դեռևս 2024 թվականի սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը համալիրի արդիականացման 2 նախագիծ էր ներկայացրել՝ մշակված ամերիկյան և ֆրանսիական ընկերությունների կողմից։ «Ակտիվ քաղաքացի» հարթակում երևանցիները ձայների մեծամասնությունը տվել էին ֆրանսիական նախագծին։ Կասկադի վերակառուցման աշխատանքների հետ կապված հունվարի 17-ին հայտարարված մրցույթի արդյունքներն ամփոփվել են փետրվարի 17-ին։

Ճարտարապետական համայնքը, սակայն, տարակուսած է․ նախ՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Կասկադի արդիականացումը չվստահվեց հենց համալիրի հեղինակներից Ասլան Մխիթարյանին, փոխարենը նախընտրությունը տրվեց ֆրանսիացի ճարտարապետ Ժան Միշել Վիլմոնտին։

«Ինչո՞ւ եք հրաժարվում եղած նախագծից, ինչո՞ւ եք որոշել, որ պետք է հրատապ ակտիվություն ցուցաբերեք մի տեղ, որտեղ դրա կարիքը չկա։ Կասկադը մոդեռնիզացման ենթակա չէ։ Դա հուշարձան է, այնտեղ ֆունկցիաներ խցկելով՝ ոչ մի բան չեք շահելու»,- ասում է ճարտարապետ Միսակ Խոստիկյանը։

Ասլան Մխիթարյանը, որը Կասկադը նախագծել է ավելի քան 50 տարի առաջ, շեշտում է՝ իրեն ոչ ոք համալիրի արդիականացման հետ կապված առաջարկ չի արել։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ ճարտարապետական հանրույթի շրջանում Կասկադ համալիրի վերաբերյալ չկա միասնական կարծիք և կոնսեսուսային լուծում․ դա է եղել պատճառը, որ միջազգային երկու նախագծերը դրվել են հանրային քննարկման։

Ծրագիրը նախատեսում է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի կառուցում՝ ապահովելով մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը։ Ըստ նախագծի՝ կստեղծվեն շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան, արվեստանոցներ, ժամանցի և հանգստի գոտիներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան