Ես իմ տնից չեմ գնա․ քաղաքացիները չեն զգացել, որ «տանը նստած հարստացել են»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Ինչպես կարելի է տանը նստած հարստանալ․ ըստ վարչապետ Փաշինյանի՝ հնարավոր է։ 

«Բարձր գույքահարկն ընդամենը նշանակում ա հետևյալը։ Քաղաքացին իր տան մեջ նստած հարստացել ա»,- ասում է Փաշինյանը։ 

Դեռևս 2020 թվականին ընդունված օրենքով էր որոշվել գույքի կադաստրային արժեքը մոտեցնել շուկայական արժեքին։ Այս օրենքով անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրացավ, և Փաշինյանը հենց դա նկատի ուներ։ Եվ քանի որ արդեն, այսպես ասած, հարուստ ենք, պետք է ավելի շատ հարկ վճարենք, որոշեց Կառավարությունը։ Այսպիսով՝ գույքահարկը բարձրացավ մի քանի անգամ, բայց որոշվեց բարձրացումն աստիճանաբար կիրառել։ 

Ըստ այդմ՝ անշարժ գույքի ամբողջական հարկմանն անցումը կատարվելու է 2026 թվականին, իսկ 2021 թվականին հաշվարկվել է՝ հիմք ընդունելով կադաստրային արժեքի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 30 տոկոսը, 2023 թվականին՝ 35 տոկոսը, 2024 թվականին՝ 50 տոկոսը, 2025 թվականին՝ 75 տոկոսը։  

2024 թվականի գույքահարկը, որը քաղաքացիները պետք է վճարեն այս տարի, արդեն հաշվարկվում է կադաստրային արժեքի 50 %-ի հաշվարկով։ Այսպիսով՝ շատ քաղաքացիների համար գույքահարկը բարձրանում է անգամներով։ Բացի այդ, վերացվել է չհարկվող շեմը։ Արդյո՞ք քաղաքացիները զգացել են իրենց հարստանալն ու ինչպես են վերաբերվում գույքահարկի բարձրացմանը։

«Ես որ չեմ զգացել, ընդհակառակը, աղքատացել եմ ավելի։ Գումարն ավելի շատ չի հերիքում»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է քաղաքացիներից մեկը։ 

67-ամյա Գոհար Հակոբյանը Երևանի Կենտրոն վարչական շրջանում է ապրում։ 3 սենյականոց բնակարանը ժառանգություն է ստացել ծնողներից և այնտեղ բնակվում է միայնակ։ Նշում է՝ գույքահարկի բարձրացման չափն ապշեցնում է։ Ասում է՝ չգիտիե, թե ինչպես է վճարելու։

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանն ընդգծում է՝ գույքահարկի բարձրացման հարվածն առաջին հերթին զգալու են միայնակ, թոշակառու անձինք։ Գույքահարկի աճը հատկապես զգալի կլինի այն անձանց համար, ում սեփականություն անշարժ գույքի արժեքը բարձր է գնահատվում։

Տնտեսագետի կանխատեսմամբ՝ 2026 թվականին, երբ օրենքն ամբողջությամբ մտնի ուժի մեջ, բազմաթիվ քաղաքացիներ ԴԱՀԿ-ի հետ քաշքշուկի մեջ են ընկնելու։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անժելա Պողոսյան