Ո՞վ է ցանկանում «խլել» ԶՊՄԿ-ն․գլխավոր տնօրենն ակնարկում է առանց անունների, գործադուլը շարունակվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
Բոլորը

Հայաստանի թիվ 1 հարկատուի աշխատանքը 10 օրից ավելի է՝ դադարեցված է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի  աշխատակիցների մի մասը հունվարի 31-ից գործադուլ է անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Այսօր կոմբինատը հայտարարություն  տարածեց՝ խոստանալով աշխատավարձի միջինում 20 տոկոս բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում՝ կոչ անելով աշխատակիցներին դադարեցնել գործադուլը և վերադառնալ աշխատանքի։ Ավելի վաղ կոմբինատի տնօրեն Ռոման Խուդոլին խոստովանել էր՝ ընկերությունում խնդիրներ կան։

Այսօր կեսօրին գործադուլավորները դարձյալ երթ իրականացրեցին՝ իրենց պահանջները վերահաստատելով և ղեկավարությունից ոչ միայն խոսքեր, այլև գործուն քայլեր պահանջելով։ Գործադուլ անող աշխատակիցներից մեկը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ կոմբինատի հայտարարած աշխատավարձի միջինում 20 տոկոս բարձրացումը հարաբերական է և չի արտացոլում իրենց ամբողջական պահանջը։

Գործադուլավորը չցանկացավ ներկայանալ՝ նշելով, որ նրանք, ովքեր բարձրաձայնում են իրենց պահանջներն ու կոմբինատի խնդիրները, սպառնալիքներ են ստանում ընկերության կողմից։ Մի քանի օր առաջ ընկերությունը գործադուլի ակտիվ մասնակից 8 աշխատակցի աշխատանքից ազատման հրաման էր տվել։ 

Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի խումբ աշխատակիցների կողմից  իրականացվող գործադուլի վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնիրավչության հոդվածով։ Ընթանում է նախաքննություն:

Ղեկավարությունը գործադուլավորների հետ պետք է երկխոսի, փոխարենը գործադուլի մասնակիցները թիրախավորվում են և աշխատանքից ազատվում՝ Factor TV-ի հետ զրույցում ասում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը։ 

ԶՊՄԿ-ի տնօրենը պնդում է, թե գործադուլն ուղղորդված է։ Խուդոլին անուններ չի նշում, բայց հայտարարում է՝ այդ մարդիկ ցանկանում են վերցնել կոմբինատի վերահսկողությունը։ Նրա խոսքով՝ նախկինում ԶՊՄԿ-ի գումարներն ու ռեսուրսներն օգտագործվում էին որոշակի խմբերի շահերը սպասարկելու համար, հիմա այդ գումարները գնում են ՀՀ բյուջե։ 

Դուլգարյանը նշում է՝ այստեղ պետության դերը պետք է հստակ լինի, այնինչ կառավարությունն այս պահին գործուն քայլեր չի իրականացնում։ Կոմբինատում 21,9 տոկոս բաժնեմաս ունեցող կառավարությունն առայժմ պաշտոնապես չի արձագանքել պետության թիվ մեկ հարկատուի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակին։ Կոմբինատից պնդում են՝ գործադուլի հետևանքով օրական 400 միլիոն դրամի վնաս են կրում, իսկ պետությանը 100 միլիոն դրամի չափով հարկ չի վճարվում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան