Նախկին դատավոր Սուրեն Անտոնյանը ՄԻԵԴ-ում հաղթել է ՀՀ-ին. վճռի հիմքով կվերաբացվի՞ գործը

Լուրեր

27.04.2025 | 21:41
Վիզայի ժամկետից ավել մնալու դեպքում կարող է սահմանվել մշտական մուտքի արգելք․ ԱՄՆ դեսպանատուն
27.04.2025 | 21:33
Լուի Բոնոն հեռանում է պաշտոնից․ հայտնի է Եվրոպայում Պետդեպի բյուրոյի նոր ղեկավարի անունը
27.04.2025 | 21:00
Կոլիզեումը նույնպես այսօր ֆունկցիոնալ չէ, ինչ է՝ պետք է քանդվի՞. ապաքաղաքական զրույց Արաքսյա Մուշեղյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2025 | 20:39
Վաշինգտոնը փորձում է որոշել՝ շարունակել միջնորդի դերը ռուս-ուկրաինական հակամարտությունում, թե ոչ․ Ռուբիո
27.04.2025 | 19:00
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առթիվ
27.04.2025 | 18:00
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
27.04.2025 | 17:43
Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն
27.04.2025 | 17:38
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ Կահիրեի աշխարհի գավաթի հաղթող
27.04.2025 | 16:42
Փրկարարները հեռացրել են ծառը․ ճանապարհը դարձել է երթևեկելի
27.04.2025 | 16:03
Մկրտչյանը Չինաստանում այցելել է անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակ
27.04.2025 | 15:38
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 27-ի դրությամբ
27.04.2025 | 15:00
Խորապես վշտացած ենք Բանդեր Աբասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի պատճառով․ ՀՀ ԱԳՆ
27.04.2025 | 14:19
Մեր երկկողմ հարաբերությունները թևակոխել են պատմական նոր շրջան․ Փաշինյանը շնորհավորել է Նիդերլանդների Թագավորության վարչապետին
27.04.2025 | 14:15
Վարչապետն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ Մարկուսին
27.04.2025 | 14:03
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-29-ին կնվազի 3-6 աստիճանով
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Անտոնյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով վճիռը, որով արձանագրել է՝ Հայաստանը խախտել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի արդար դատաքննության իրավունքը։ Ստրասբուրգյան դատարանն արձանագրել է, որ 2022 թվականին, երբ Բարձրագույն դատական խորհուրդը քննել է Անտոնյանի մասով Արդարադատության նախարարության կողմից ներկայացված կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը, կասկածի տակ է դրվել կողմերի անաչառությունը։

Մասնավորապես, Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը Խորհուրդ է ուղարկվել, երբ Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Գրիգոր Մինասյանը, իսկ Խորհրդի նախագահը Կարեն Անդրեասյանն էր։ Դեռևս 2 տարի առաջ Factor TV-ի հետ զրույցում Սուրեն Անտոնյանը շեշտել էր այս հանգամանքը։

«Մինասյանը և Անդրեասյանը նաև  գործընկերներ են, ինչն ավելի խնդրահարույց է դարձնում իրավիճակը։ Կարեն Անդրեասյանը և Գրիգոր Մինասյանը 2012թ. հիմնադրել են «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի տնօրենն Անդրեասյանի կինն է՝ 40 տոկոս բաժնեմասով, մնացածը՝ Մինասյանին էր պատկանում մինչև նախարարի պաշտոնում նշանակվելը»,- նշել էր Անտոնյանը։ Այս հիմքով հենց վարույթի քննության ընթացքում իրենք ինքնաբացարկ էին ներկայացրել ԲԴԽ նախագահին, սակայն այն մերժվել էր:

Անտոնյանը և իր թիմը մանրամասն տեղեկատվություն են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, փաստելով և ապացույցներ ներկայացնելով Մինասյանի և Անդրեասյանի մտերմության մասին․

«ԲԴԽ նախագահ Կ․Ա-ի և Արդարադատության նախարար Գ․Մ-ի միջև հարաբերությունների մտերմությունը այնպիսին էր, որ կարող էր կասկածներ առաջացնել ԲԴԽ նախագահի անաչառության վերաբերյալ։ Կ.Ա.-ն անմիջապես չի տեղեկացրել ԲԴԽ-ին իր ընկերության և կնոջ բիզնես կապերի մասին Գ.Մ.-ի հետ, ինչպես պահանջվում էր Դատական օրենսգրքի 71-րդ և 88-րդ հոդվածներով՝ իր ինքնաբացարկի հարցը քննարկելու նպատակով: Նույնիսկ Կ.Ա.-ի և Գ.Մ.-ի միջև ուղղակի ֆինանսական կապի բացակայության պայմաններում, այն փաստը, որ նրանք ընկերներ էին, և որ Կ.Ա.-ի կինը և Գ.Մ.-ն ունեին համատեղ բիզնես շահեր, պետք է զգուշացներ նրան, որ իր անաչառությունը կարող է կասկածի տակ դրվել, և պետք է հանգեցներ 71(1) հոդվածով նախատեսված ծանուցման»։

Վճռում անդրադարձ է կատարվում նախ Արդարադատության նախկին փոխնախարար, այժմ ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցին, որի անաչառությունը ևս կասկածի տակ է դրվում։ ՄԻԵԴ-ը վերլուծել է նաև Խորհրդի կողմից ներկայացրած փաստարկները։

«ԲԴԽ-ն անդրադարձել է միայն դիմումատուի պնդմանը Կ.Ա.-ի և Գ.Մ.-ի կնոջ միջև տնտեսական կապերի վերաբերյալ՝ առանց որևէ պատասխան տալու դիմումատուի կոնկրետ փաստարկներին Կ.Ա.-ի և Գ.Մ.-ի սերտ անձնական հարաբերությունների և դրանց՝ Կ.Ա.-ի որոշումների կայացման վրա ազդելու հնարավորության վերաբերյալ։ Բացի այդ, «Անտոնյանն ընդդեմ ՀՀ» գործում Կ.Ա.-ն եղել է ԲԴԽ նախագահը և դիմումատուի գործով զեկուցողը, որը ղեկավարել է քննարկումները և եղել գլխավորը»,- նշվում է ՄԻԵԴ վճռում։

Գույքային վնասի առնչությամբ ատրասբուրգյան դատարանը գտել է, որ լավագույն փոխհատուցումը կլինի գործի վարույթի վերաբացումը՝ համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների, եթե Սուրեն Անտոնյանը այդպես պահանջի։ 

«Սպասված վճիռ էր, դեռ չենք հասցրել ամբողջությամբ ծանոթանալ վճռին, միայն կարող եմ ասել, որ ՄԻԵԴ վճիռը գործի վերաբացման հիմք է։ Ուղղակի, ուշագրավ է, որ իմ մասով քննության մասնակցած ԲԴԽ գրեթե բոլոր անդամները տեղափոխվել են Վճռաբեկ դատարան կամ այլ պաշտոնների նշանակվել»,- FactorTV-ի հետ զրույցում ասաց Սուրեն Անտոնյանը։

Բացի խախտումների արձանագրումից, ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է ՀՀ-ին Սուրեն Անտոնյանին վճարել 3,600 եվրո՝ ոչ գույքային վնասի և 1420 եվրո՝ ծախսերի համար։

Հիշեցնենք՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանը Հայաստանում առաջին դատավորն է, որի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիման վրա։ Խորհուրդը, քննելով  Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը, որոշել էր բավարարել այն՝ էական կարգապահական խախտման հիմքով:  Անտոնյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ամենախիստ միջոցը կիրառելու հիմքը «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2015 թ կայացված ՄԻԵԴ վճիռն է եղել, ըստ որի, Վճռաբեկ դատարանը, վարույթ ընդունելով երկրորդ անգամ ներկայացված բողոքը, խախտել է կրկին վերանայման ենթակա չլինելու սկզբունքը։

Անտոնյանը միակը չէ․ ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ դիմել են Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանը, Երևան քաղաքի ընդհանուր Իրավասության դատարանի դատավորներ Աննա Փիլոսյանը, Զարուհի Նախշքարյանը, Սիմա Իսկանդարյանը, Ռուբեն Վարդազարյանը, Ալեքսեյ Սուքոյանը և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը։ Նրանց բոլորի լիազորությունները դադարեցվել են Բարձրագույն դատական խորհրդի որոշումներով, որոնցից յուրաքանչյուրի մասով ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել։

Ռոզա Վարդանյան