Պետական պարտքի կրկնապատկումն ու պարտքը չավելացնելու Փաշինյանի խոստումը. Փա՞ստ, թե փուստ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

2018 թվականից հետո Հայաստանի պետական պարտքը գրեթե կրկնապատկվել է՝ 6,7 մլրդ դոլարից հասնելով 12,5 մլրդ դոլարի։ Պետական պարտքի կառավարելիության ու կայունության երաշխավորումը ամրագրված է գործող կառավարության ծրագրում, իսկ ՀՀ պարտքի կառավարման 2024-2026 թվականների ռազմավարությունում նշված է, որ պետական պարտքը պետք է ունենա նվազման միտում։ Այդպե՞ս է դա արդյոք։ Factor TV-ի «Փա՞ստ, թե՞ փուստ» հաղորդման այսօրվա թողարկման ընթացքում միասին կպարզենք։

Ինչպես է ավելացել պետական պարտքը՝ ըստ տարիների։ Գրաֆիկում տեսնում եք իշխանափոխությունից առաջ և հետո պետական պարտքի ցուցանիշները։ Եթե 2018-ից առաջ պետական պարտքը ավելանում էր տարեկան միջինում 271 մլն դոլարով, ապա 2021, 2022 և 2023 թվականներին յուրաքանչյուր տարի արդեն՝ ավելի քան 1 միլիարդով։

Дизайн, автор: Ani

Եթե Փաշինյանը որպես ընդդիմադիր պատգամավոր կոշտ քննադատական ելույթներով դատապարտում էր ՀՀԿ-ի իշխանության ժամանակ կուտակված պետական պարտքի չափը և համարում, որ պետական պարտքը պետք է աուդիտի ենթարկվի, ապա իշխանության գալուց հետո նրա մոտեցումն այս հարցում փոխվել է։

Թե՛ ԵԱՏՄ համաձայնագրով, թե՛ Հայաստանի պետական պարտքի մասին օրենքով և թե՛ կառավարության 24-26 թվականների ռազմավարությամբ՝ պարտք/ՀՆԱ ցուցանիշը չպետք է գերազանցի 50%-ը, ավելին՝ պետք է ունենա նվազման միտում: Մինչդեռ արդեն հայտնի է, որ այն շուտով կգերազանցի հիսուն տոկոսը։ Եվ սա այն պարագայում, երբ Հայաստանը 2024-ի պետբյուջեի պակասուրդի համար 89 մլն եվրո վարկ է վերցնում Ասիական զարգացման բանկից․ պարտք՝ պարտքը մարելու համար:

Կառավարության 2021-2026 թվականի ծրագրով նախատեսվում է պետական բյուջեի պակասուրդը պահպանել ընդունելի ցածր մակարդակի վրա՝ երաշխավորելով պետական պարտքի կառավարելիությունը ու կայունությունը: Իսկ պետական պարտքի նվազեցումը ապահովվելու է բարձր տնտեսական աճի հաշվին։
Եկեք ուշադրություն դարձնենք բարձր տնտեսական աճին: Կառավարության թիրախավորած տարեկան 7 տոկոս տնետեսական աճը չի պահպանվում. կանխատեսվում է, որ այս տարին կփակվի 6 տոկոսից էլ պակաս տնտեսական աճով, իսկ մյուս տարի կունենանք 5,6 տոկոս աճ: Անընդհատ նվազող տնտեսական աճի ֆոնին կառավարությունը ինչպե՞ս է պետական պարտքի կառավարելիություն և կայունություն երաշխավորում։

Մինչ պետական պարտքի կառավարելիություն ու կայունություն երաշխավորող կառավարությունը երաշխավորում է պարտքի կայուն ավելացումը, 2025-ի բյուջեն աշխատավարձերի, թոշակների և նպաստների բարձրացում չի նախատեսում, փոխարենը հաջորդ տարվանից բարձրանալու են որոշ հարկատեսակներ։ Կառավարությունը միաժամանակ նվազեցնում է տնտեսական աճի թիրախները։ Ասել է թե՝ տնտեսությունն աճեցնելու փոխարեն, աճեցնում են պարտքը։
Այսպիսով՝ Դուք որոշեք՝ պետական պարտքը չավելացնելու Փաշինյանի խոստումները փա՞ստ են, թե՞ փուստ։

Անի Թամրազյան