Փաշինյանը սխալվում է․ առանց հանրաքվեի ՀՀ տարածքի փոփոխություն չի կարող լինել

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

ԱԺ-ում անկլավների փոխանակման թեմայով լրագրողների հարցին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը երեկ ասել է, որ Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է լինել հանրաքվեի միջոցով, ապա նաև ավելացրել․

«Նույնիսկ եթե խոսքը ուղիղ հանրաքվեի մասին չլինի, առանց ՀՀ քաղաքացիների համաձայնության դա չի կարող պարզապես տեղի ունենալ»։

Փաշինյանի այս վերջին պնդումը հակասում է Սահմանադրությանը։ Դրա 214-րդ հոդվածում ուղիղ նշվում է, որ տարածքի փոփոխությունը պետք է լինի հանրաքվեի միջոցով։

«Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով», – նշվում է հոդվածում։

Փաշինյանի նշած «ՀՀ քաղաքացիների համաձայնությունը» այս դեպքում չի կարող տրվել որևէ այլ կերպով, եթե չարվեն Սահմանադրության փոփոխություններ։

Սահմանադրության այս հոդվածի փոփոխության համար հանրաքվե անհրաժեշտ չէ, բավարար է Ազգային ժողովի պատգամավորների երկու երրորդի կողմ քվեարկությունը։ Սակայն խորհրդարանի ընթացիկ կազմում ՔՊ-ն նման մեծամասնություն չունի, և Սահմանադրության այս հոդվածի փոփոխությունը քաղաքական իմաստով առայժմ հնարավոր չէ։

Գարիկ Հարությունյան