«Խախտումները բավականաչափ շատ էին»․ ո՞վ է հայտնվել ԻԱԿ-ի սև ցուցակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 28-ին նշվում է Տեղեկատվության ազատության միջազգային օրը, որին ընդառաջ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն (ԻԱԿ) այսօր կազմակերպել էր քննարկում «Տեղեկատվության ազատություն. Էլեկտոնային հարցումների միասնական հարթակ հնարավորությունները և խնդիրները» թեմայով։

Էլեկտոնային հարցումների միասնական հարթակը՝ E-request-ը, գործարկվել է 2018 թ-ին։ ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի ծրագրերի կառավարման բաժնի պետ Արաքս Ավետյանի խոսքով՝ այն 2019 թ-ից հանձնվել է ԷԿԵՆԳ-ի սպասարկմանը․ «Քաղաքացիների համար սա դարձել է առօրյա գործիք, որի միջոցով կարողանում են շփում հաստատել պետության հետ։ Ավելի քան 1 մլն նամակ ուղարկվել է հարթակի միջոցով»։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը E-request-ի նախաձեռնողներից է։ Ըստ ԻԱԿ-ի ծրագրերի համակարգող Լիանա Դոյդոյանի՝ այն պետք է հեշտացներ պետական մարմիններին լրագրողների կողմից հարցումների ուղարկումն ու պատասխանների ստացումը, սակայն ներկայում լրագրողների միայն 11%-ն է օգտագործում այդ հարթակը։

«Տարեցտարի փորձում ենք բարելավել հարթակը այնպես, որ օգտագործողները շատանան»,- նշեց Դոյդոյանը։
ԻԱԿ-ը հրապարակել է նաև տեղեկատվության ազատության խախտումների «Սև ցուցակը» 2024 թ-ի սեպտեմբերի դրությամբ։ Ըստ այդմ՝ օրենքի ուղղակի խախտում են թույլ տվել Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«9 ամիսների ընթացքում մոտ 500 հարցում միայն ԻԱԿ-ն է ուղարկել։ Խախտումները բավականաչափ շատ էին, հատկապես ժամկետների հետ կապված»,-  նշեց Դոյդոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։