Թակարդ N 420․ երիտասարդները՝ թմրանյութի ճիրաններում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
Բոլորը

Թմրանյութի՝ նույնիսկ մեկ անգամ օգտագործումը կարող է անդառնալիորեն շրջել յուրաքանչյուրիս կյանքը

«Թմրանյութը խաչ է քաշում քո ապագայի վրա»,- կախվածություն ունեցող ու դժոխքի միջով անցած երիտասարդներն են վկայում:

-Եթե դու սկսեցիր օգտագործել նարկոտիկ, անկախ քեզնից՝ քո ամենաթանկ մարդը քո աչքի գրողը կդառնա, եթե ասի՝ մի արա: Եթե դու լոմկա ես, լոմկան ցավերն են, մարդն էդ պահին կգողանա տնից ամեն ինչ, մոր գրպանից փող կգողանա, իր երեխայի հացի փողը կտանի, կտա նարկոտիկին, որ էդ պահին ինքը փրկվի՝ մտածելով, որ վաղը լավ կլինի: Բայց չէ, ամեն ժամն ամեն օգտագործելուց հետո ավելի ա դժվարանալու»:

Թմրանյութի՝ նույնիսկ մեկ անգամ օգտագործումը կարող է մահացու լինել

«Սինթետիկ թմրամիջոցները, մասնավորապես, խթանիչները՝ մեթամֆետամին, սփայս, նույնիսկ մեկ գործածման պարագայում կարող են առաջացնել սուր հոգեկան խանգարումներ, գերդոզավորումներ՝ ընդհուպ մահացու ելքով»,- զգուշացնում են ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի բժիշկները:

Թմրանյութի՝ նույնիսկ մեկ անգամ օգտագործումը կարող է հանգեցնել հանցագործության

«Դեռահասների և երիտասարդների շրջանում թմրանյութերի տարածումն ու գործածումը, թմրանյութերի հետ կապված հանցագործություններն աճում են»,- ահազանգում են իրավապահները:

2023 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատասխանատվության է ենթարկվել 10 անչափահաս,  2024 թվականի միայն առաջին եռամսյակում՝ 5 անչափահաս:

«Թակարդ 420» ֆիլմը երիտասարդ հերոսի՝ Հայկի օրինակով անդրադառնում է այն երիտասարդներին, որոնք կյանքի այս կամ այն բարդ փուլում լուծումներ չտեսնելով՝ փորձում են խնդիրները կարգավորել թմրանյութեր գործածելով: Հաջողո՞ւմ է Հայկը ժամանակին կանգ առնել․ որտե՞ղ Դուք կդնեք ստորակետը. «Թմրանյութ գործածել պետք չէ ապրել»։

Ֆիլմին կից մշակվել է նաև ուղեցույց՝ ներառելով այն հինգ բաղադրիչները, որոնց անդրադարձ է կատարվել ֆիլմում՝ կրթություն, մեդիագրագիտություն, պետական մոտեցում, ազգային անվտանգություն և առողջապահություն:

Ֆիլմի արտադրման և ուղեցույցի մշակման գաղափարի համատեքստում Հայաստանում թմրանյութերի շրջանառման միտումների զարգացումն է և արատավոր գործընթացի երիտասարդացումը, որն առավել հաճախ թիրախավորում է պատանիներին և դեռահասներին։