Ո՞վ էր պատվիրել Փաշինյան-Վանեցյան-Խաչատրյան գաղտնալսումը. 6 տարի անց հարցն անպատասխան է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
Բոլորը

Վեց տարի առաջ այս օրը՝ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին, հրապարակվեց աղմկահարույց գաղտնալսման ձայնագրություն այն ժամանակ ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի մասնակցությամբ։ Վանեցյանն ու Խաչատրյանը քննարկում էին 1998-2008 թվականներին Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանին և Զինված ուժերի ԳՇ նախկին պետ, այդ ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործի շրջանակում կալանավորելու միջնորդությունները:

Ձայնագրության հրապարակումը վրդովեցրել էր վարչապետի պաշտոնը դրանից ընդամենը 3 ամիս առաջ ստանձնած Նիկոլ Փաշինյանին։

6 տարի անց պատասխանատվության որևէ մեկը դեռ չի ենթարկվել։ Հանրությունը մինչ օրս այդպես էլ չգիտի՝ ով կամ ովքեր են գաղտնալսել հատուկ ծառայությունների ղեկավարներին, թեև պարբերաբար հայտարարվում էր, թե ամեն ինչ բացահայտված է։

Կարճ ժամանակ անց ԱԱԾ տնօրեն Վանեցյանն անգամ հայտարարեց, որ պատվիրատուն հայտնի է, ընդգծելով՝ հասարակության շրջանում լայն ճանաչում ունի։ Անունը, սակայն, այդպես էլ չհրապարակվեց։ Իսկ ահա արդեն ընդդիմադիր Վանեցյանի կարծիքով՝ գաղնալսողի անունը պետք է հայտարարի անձամբ վարչապետը։

Գաղտնալսումից 4 տարի անց այն ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ակնարկեց՝ բացահայտում չկա։

Ի վերջո, ինչո՞ւ հարցերի պատասխաններն այդպես էլ մութ մնացին հանրության համար։ Հարցն ամիսներ առաջ բարձրաձայնեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով արդեն նոր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Այս անգամ ևս պատասխան չհնչեց՝ նախաքննական գաղտնիքին հղում կատարելով։ Այնինչ, ըստ ոլորտի մասնագետների՝ գաղտնալսումները Հայաստանում շարունակվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դերակատարների կողմից։

Ըստ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ այս պահին անվտանգային խնդիր ներկայացնում է ոչ միայն «Պեգասուս»-ը։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը, սակայն, նկատում է՝ ՌԴ-ն կարիք չունի գաղտնալսման։

Գաղտնալսումից զերծ չէր մնացել նաև վարչապետ Փաշինյանը։ Վանեցյան-Խաչատրյան զրույցի հրապարակումից 3 ամիս անց համացանցում տարածվեց դրա ամբողջական տարբերակը, որտեղ խոսում էր նաև Փաշինյանը։ Գաղտնալսման պատվիրատուների և իրականացնողների ինքնությունը բացահայտելու նպատակով 2018 թվականի սեպտեմբերին Գլխավոր դատախազությունը քրեական գործեր հարուցեց հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքերի առթիվ։

Քրգործի շրջանակում 2020 թվականի հունվարի 15-ին Քննչական կոմիտեում հարցաքննվեցին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Խաչատրյանը և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Փաշինյանը, Խաչատրյանը և Վանեցյանը հարուցված գործերից մեկով ունեին վկայի, մյուսով՝ տուժողի կարգավիճակ։ Երեք տարի անց՝ 2021 թվականի ապրիլին, քրեական գործը կարճվեց, իսկ Փաշինյանի, Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունները ապօրինի ձայնագրառելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Այսպիսով, հնչեղություն ստացած գաղտնալսման դեպքից 6 տարի անց այն մնում է չբացահայտված, պատվիրատուները՝ չպատժված, իսկ Փաշինյանի խոստումը՝ չկատարված:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան