Կասկադը փոխում է դեմքը․ երևանցիները երկընտրանքի առաջ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է Կասկադ համալիրի արդիականացման 2 նոր նախագիծ, որոնք տեղադրված են «Ակտիվ քաղաքացի» հարթակում։ Երևանցիներն են որոշելու մայրաքաղաքի սրտում գտնվող հայտնի համալիրի ճակատագիրը՝ քվեարկելով իրենց հոգեհարազատ նախագծի օգտին։ Դրանց համար համայնքային բյուջեից գումար չի ծախսվել։ Ինչ վերաբերում է քվեարկությանը, դրան կարող են մասնակցել միայն Երևանի գրանցում ունեցող, 18 տարին լրացած քաղաքացիները։

Նախագծերից առաջինը մշակել է ամերիկյան, երկրորդը՝ ֆրանսիական ընկերություն։ Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը նկատում է՝ այն, որ Կասկադի մասին քաղաքային իշխանությունը սկսել է մտածել, լավ է, սակայն, նրա կարծիքով, երկու նախագծերում էլ առկա են բացթողումներ։

«Լուրջ են, օրինակ, ավտոկայանատեղիների, Կասկադի կողքի կառուցապատման խնդիրները, որոնց նախագծերից որևէ մեկում վերաբերմունք չի ցուցաբերվել»,- նշում է նա։

Նախագծերից առաջինում ներկայացվել է ժամանակակից արվեստի թանգարանի հայեցակարգ։ Ներկայիս Կասկադ համալիրի նախագծի գաղափարի հիմքում ընկած է քարի, ջրի և կանաչի համադրումը, ինչը պահպանվել է ներկայացվող հայեցակարգում։ Թանգարանի նախագծում ներառված են նաև ռեստորաններ, արվեստի, երաժշտության և կինոյի նոր մշակութային վայրեր, բացօթյա դահլիճներ և շատ այլ հանրային տարածքներ։

Իսկ ահա երկրորդ նախագիծը ներկայիս Կասկադի գագաթին վեր խոյացած, տեկտոնական սալերից կազմված, վերացական Կասկադ ձևավորող եզակի կառուցվածք է ներկայացնում: Դրանով նախատեսվում է համալիրի անմիջական շրջապատի անտառների լայնածավալ վերականգնում, որը կանաչ տարածքների ընդլայնման միջոցով կնպաստի էկոլոգիական կայունությանը: Այս նախագծի առանձնահատկություններից մեկն էլ ժամանակակից արվեստի նոր կենտրոնն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան