Քո մասին ամեն ինչ կիմանան․ մասնագետները պահանջում են հետ կանչել հսկող տեսախցիկների նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
24.06.2026 | 12:30
Չալաբյանը մեղադրվում է ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու համար. նա պնդել է, որ մեղադրանքը սուտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:19
Անկարան բարձր է գնահատում Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացը․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
Բոլորը

Ձեր ամեն քայլին կարող են հետևել, եթե իրականություն դառնա ՆԳՆ-ի նախաձեռնությունը։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է նախագիծը. առաջիկայում Հայաստանի ամբողջ տարածքում հսկողության տեսախցիկներ կարող են հայտնվել։

Եթե օրինագիծն ամբողջությամբ ընդունվի, մի շարք տնտեսվարողներ պարտավորված կլինեն իրենց շենքերի մուտքի մոտ տեղադրել տեսահսկման սարքեր։ Ոստիկանությունը պետք է 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենա տեսահսկման համակարգերին, իսկ տեսախցիկների հսկողությունն ամբողջությամբ կտրամադրվի ՆԳՆ ենթակայության տակ գործող «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ին։

ՆԳՆ-ն այս ամենը հիմնավորում է ահաբեկչության սպառնալիքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալների և մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ հանցագործությունների անկառավարելի աճի դեմ պայքարի անհրաժեշտությամբ։

Հայաստանի ամբողջ տարածքում հսկողության տեսախցիկներ տեղադրելու մասին նախագիծը մտահոգիչ են համարում ոլորտի մասնագիտացված կառույցներն ու փորձագետները. օրերս դիրքորոշում են հայտնել CyberHUB-ն ու dpHUB-ը։

««Ոստիկանության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը խնդրահարույց են անձնական տվյալների պաշտպանության իրավունքի տեսանկյունից, առաջարկվող կարգավորումները պատշաճ հիմնավորված չեն, հակասում են տվյալների մշակման սկզբունքներին և անհամաչափ են մարդկանց իրավունքներին միջամտության տեսանկյունից: Որպես ընդհանուր առաջարկ՝ առաջարկում ենք նախագծերը չընդունել եւ վերադարձնել լրամշակման»,- ասվում է համատեղ հայտարարությունում։

CyberHUB-ի համահիմնադիր, մեդիափորձագետ Արթուր Պապյանը նշում է՝ նախագծերի փաթեթի հիմնավորումները հստակ չեն, կան մի շարք խնդրահարույց ձևակերպումներ ու անհամապատասխանություններ: Պապյանի խոսքով՝ օրենքը հավելյալ բեռ է բիզնեսների վրա, քանի որ այն գործարարները, որոնք կարիք չեն ունեցել անվտանգության տեսախցիկների, այժմ ստիպված կլինեն իրենց գրպանից վճարել դրանց տեղադրման և սպասարկման համար։

Ըստ նախագծի՝ պարտադիր կարգով տեսահսկման սարքեր պետք է տեղադրվեն բանկերում, վարկային կազմակերպություններում, գրավատներում, դեղատներում, արտարժույթի առուվաճառքի՝ առանձնացված մուտք ունեցող կետերում, փոստային կապի օբյեկտներում, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ նույն ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքներում, ուսումնական հաստատություններում, զենքի առևտրով զբաղվող կազմակերպություններում, 100 քմ-ից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, առևտրի իրականացման վայրերում, մետրոպոլիտենում, ստորգետնյա ավտոկայանատեղերում, 50 քմ-ից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտներում: Նշված հաստատություններից բացի՝ տեսախցիկների առկայությունը պարտադիր է լինելու նաև շտապօգնության մեքենաների, ինչպես նաև ավտոբուսների և միկրոավտոբուսների համար։

Այս օբյեկտները պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսագրությունն առնվազն 15 օր պահպանելու հնարավորությամբ: Պապյանը նկատում է՝ մեծ է հավանականությունը, որ տնտեսվարողները կարող են գնել ամենաէժան տեսախցիկներն ու ցանցային սարքավորումները, ինչի հետևանքով խոցելի տեսախցիկների թիվը շատ մեծ կլինի:

Պապյանը հիշեցնում է նաև այս տարվա հունվարի 2-ին Կիևի վրա տեղի ունեցած հրթիռային հարձակումը, որի ընթացքում ռուսաստանցի հաքերները հասանելիություն են ստացել անվտանգության տեսախցիկներին՝ օգնելով ճշգրտել հարվածների թիրախները։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ուսումնասիրվել է Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի, ԱՄՆ մի շարք նահանգների և Սինգապուրի փորձը։ Արթուր Պապյանը, սակայն, նկատում է՝ այս օրենքն ավելի շատ Չինաստանի մոտեցումն է որդեգրում, ինչը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանը։

Տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու, տեսահսկման համակարգերին հասանելիություն տրամադրելու կամ օրենքով նախատեսված տեսահսկման համակարգերի հասանելիությունը ներառող պահանջները խախտելու համար առաջանալու է վարչական պատասխանատվություն։ Տուգանքը կազմում է 300 հազարից մինչև 1 մլն դրամ: Նախագիծն աշնանը երկրորդ ընթերցմամբ կմտնի Ազգային ժողով, մինչ այդ, CyberHub-ի թիմն առաջարկում է մի շարք փոփոխություններ իրականացնել նախագծում։ Օրինակ՝ տեսախցիկի տեղադրման բեռը չթողնել տնտեսվարողի վրա, ապահովել անձնական տվյալների անձեռնմխելիություն և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան