Մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է, քան համալսարան. ի՞նչ են ասում պատասխանատուները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
Բոլորը

Ներկայումս Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 160 մանկապարտեզ, որից 8-ը իրականացնում է ներառական կրթություն: Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները փաստի առաջ կանգնեցին, հատկապես, երբ 2017-ին Երևանի քաղաքապետարանը հերթական տհաճ անակնկալը մատուցեց:

Նոր որոշման համաձայն, եթե երեխայի ծնունդը լրանում է մինչև սեպտեմբերի 9-ը, կարող է սեպտեմբերի 1-ից հաճախել մանկապարտեզ, եթե դրանից հետո, ապա՝ ոչ: Նախակրթական տարիքը սկսվում է 0-3 տարեկանից, բայց նոր օրենքի համաձայն՝ մանկապարտեզները սկսում են երեխաներին հերթագրել 3 տարեկանից: Հասմիկ Անդրեասյանը միայնակ մայր է, երեխան արդեն երկուսուկես տարեկան է, բայց հերթագրել է դեռ 1 տարեկան հասակից: Իր խոսքերով՝ հայտնվել է անելանելի վիճակում:

«Մանկապարտեզի տնօրենի բազմաթիվ հավաստիացումներից ելնելով երեխաս պետք է սեպտեմբերից արդեն հաճախեր պետական մանկապարտեզ, սակայն քաղաքապետարանի նոր որոշման համաձայն, առաջնահերթությունը տրվում է ավելի բարձր տարիքի երեխաների, որոնք վաղուց հերթի մեջ են, ի հաշիվ կրտսեր խմբերի: Ուզում եմ հասկանալ, այդ տենդենցը ո՞ւր է գնում, եթե մենք նպաստում ենք ծնելիությանը, մեր երեխաների զարգացմանը, ինչո՞ւ են սահմանափակում այդ իրավունքը` երեխայի նախակրթարան հաճախելու»,- դժգոհում է ծնողը։

Նրա խոսքով՝ պետական աշխատող լինել դեռ չի նշանակում բավականաչափ եկամուտ ունենալ և կարողանալ երեխային ընդունել վճարովի մանկապարտեզ. «Համոզված եմ, որ բոլոր ծնողները կկիսեն այդ կարծիքը, թե ինչքան դժվար է, մինչև 3 տարեկան երեխայից ծնողը բաժանվում է, գնում է փող աշխատելու, ապրուստ հայթայթելու համար: Եվ այսօրվա դրությամբ կանգնած ես փաստի առաջ, որ այդ հայթայթածդ ապրուստից որոշակի մեծ գումար հատկացնես երեխայի մանկապարտեզի համար, երբ որ քո երեխան ունի այդ իրավունքը՝ անվճար մանկապարտեզ հաճախելու»։

Աննա Կարապետյանն արդեն 2 տարի է ջանք չի խնայում 4-ամյա որդուն մանկապարտեզ ընդունելու համար: Արդեն 5 տարբեր մանկապարտեզ է դիմել: «Մտա 3-րդ մանկապարտեզ, որտեղ ինձ ասացին. եթե հերթագրվելու համար եք, և ձեր բալիկը արդեն 2 տարեկան է, դուք շատ ուշ եք եկել, հերթագրվելու իմաստ չկա: Եվ այս բառերով նրանք ինձ ուղեկցեցին դուրս»,- պատմում է նա։

Չնայած այս պատասխանին Աննան այնուամենայնիվ որոշել է հերթագրել երեխային և սպասել: Ամիսներ անց, երբ կրկին դիմել է ճշտելու՝ արդյոք հերթը կհասնի՞ իր երեխային, թե՝ ոչ, լսել է նույն պատասխանը՝ բացառված է:

3-րդ մանկապարտեզի տնօրեն Ժաննա Թադևոսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց․ «Մենք շարժվում ենք օրենքով, և դուք շատ լավ գիտեք, որ 2011 թվականից արդեն օրենքը գործում է, թե ինչպիսի խտություն պիտի ունենան մեր տարիքային խմբերը: Ամեն խմբում 33 երեխա, լրացավ այդ 33-ը, հնարավոր չի, մենք ավել երեխա չենք կարող ընդունել»։

Տիկին Թադևոսյանի խոսքով՝ օրենքը անկատար է, և իրենք այս հարցում ոչինչ չեն կարող անել. «Ինձ մոտ կա 250 երեխայի լիցենզիա, որից նախադպրոցական տարիքի 70 երեխա է, մնացածը գալիս են միջին և կրտսեր խմբերը: Լիցենզիայից ավել մենք չենք կարող ավել երեխա ունենալ, ուստի ծնողը պետք չէ, որ միշտ ըմբոստանա»։

Ծնողը ստիպված դիմել է մեկ այլ մանկապարտեզ, որտեղից շուտով արձագանքել են. «21 մանկապարտեզում 26 ձևը վերցնելուց հետո մեզ ասացին, որ օրենքը փոխվել է օգոստոսի 29-ին, և որ երեխայի 3 տարեկանը սեպտեմբերի 1-ին չի լրացել, լրանալու է 15-ին, այդ իսկ պատճառով մենք պիտի նորից հերթ պահենք»։

Այս դեպքից հետո էլ Աննան կրկին դիմել է մեկ այլ մանկապարտեզ, որտեղ, իր խոսքերով՝ իրեն դարձյալ խաբել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Մնացականյան