«Հավ գողացողին այսպես չեն դատում, դուք այս դատողություններով ՍԴ դատավորի եք դատում»․ ցուցմունք տվեց Հրայր Թովմասյանը

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն ու վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանն այսօր ցուցմունք տվեցին իրենց վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։

Հիշեցնենք՝ Թովմասյանը մեղադրվում է Արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Ըստ գործի՝ փաստացի այլ անձանց անունով գրանցված, բայց իրականում իրեն պատկանող տարածքները շուկայականից անհամեմատ բարձր գներով վարձակալության է հանձնել Արդարադատության նախարարության վերահսկողոթյան ներքո գտնվող նոտարներին։ Նա մեղադրանքը չի ընդունում։

«Ես ,ի սկզբանե, էլ ասել եմ, որ մեղադրանքը հիվանդ է, պարզ չէ։ Ինձ համար անհասկանալի է ինձ մեղսագրվող արարքը։ Հայոց լեզվում ստորոգրյալներն են գործողություն ցույց տալիս, իսկ այս մեղադրանքում ինձ վերագրվող ստորոգյալներ չկան»,- ցուցմունք տալիս ասաց Հրայր Թովմասյանը։
Նա նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել։ Թովմասյանը դատարանին հայտնեց, որ անիմաստ է համարել ցուցմունք տալը։

«Այս քրեական գործի մասին ես զգուշացված եմ եղել․ ինձ առաջարկվել է գործարք՝ Արդարադատության դեմ գործողություն կատարել։ Դրան հաջորդել է այս քրեական գործի հարուցումը, որը նպատակ է հետապնդել ինձ հեռացնել Սահմանսդրսկան դատարանի նախագահի պաշտոնից»,- ասաց Հրայր Թովմասյանը։

Նշենք, որ քրեական հետապնդում հարուցելու պահին Թովմասյանը եղել է Սահմանադրական դատարանի նախագահը և դեռ այն ժամանակ էլ հայտարարել է, որ իր դեմ քրեական հետապնդումը նպատակ է հետապնդում իրեն հեռացնել ՍԴ նախագահի պաշտոնից։

Խոսելով բուն մեղադրանքի և քրեական գործի մասին՝ Թովմասյանը կարծիք հայտնեց, որ «գործը ամեն ինչի մասին է և, միևնույն ժամանակ, ոչնչի մասին», ըստ Թովմասյանի՝ գործում,կարծես թե, ասվում է , որ Թովմասյանն ինչ-որ «վատ բաներ» է արել, բայց արդյունքում ոչինչ էլ չի արել։

«Այս գործում խորոված սարքող մարդ կա, մեքենագրուհի կա և այլն, բայց ի՞նչ կապ ունեն նրանք գործի հետ»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ իր մեղադրանքը հիմնված է միայն ենթադրությունների, կարծիքների, տարբեր անձանց դիրքորոշումների վրա։

Քրեական գործի նյութերում առկա է հանգամանք այն մասին, որ Թովմասյանն Արդարադատության նախարար եղած ժամանակ այցելել է «Կենտրոն» նոտարական գրասենյակ։ Սա այն նոտարական տարածքներից մեկն է, որը, ըստ գործի պատկանել է Թովմասյանին։

Այս հանգամանքի մասին խոսելով՝ Թովմասյանը նշեց, որ ինքը 2010-ի դեկտեմբերին է նշանակվել նախարար և նախնական շրջանում միայն այն նոտարական տարածք չէ, որ այցելել է։
Թովմասյանը հիշեց իր առաջին այցն այդ նոտարական տարածք, ասաց՝ 9։15 այցելել է գրասենյակ և պահակին հանդիպել, որը չի ճանաչել իրեն ու ասել է, որ նոտարները 10-ին են գալու։ Թովմասյանը հարցրել է՝ կարո՞ղ է ներսում սպասել, քանի որ ցուրտ է, բայց պահակն ասել է, որ գրասենյակն իր համար սպասասրահ չէ։ Դրանից հետո Թովմասյանի վարորդը պահակին հայտնել է, որ նա նախարարի հետ է խոսում։ Թովմասյանը հիշեց նաև, որ միջանցքում փակցված էր «Xerox 100 դրամ» գրություն։ Սա այն դեպքում, երբ դրսում պատճենահանման արժեքը մոտ 20 դրամ էր։

Քիչ անց եկել է նոտարական պալատի նախագահ Ալվարդ Մելքոնյանը։ Նա Թովմասյանն ասել է, որ օրվա ընթացքում ազատ ժամի գնա նախարարություն։ Մելքոնյանը գնացել է, զրուցել են, ինքն ասել է, որ աշխատանքի ժամանեն ժամը 9-ին՝ ինչպես գրասենյակի դռան վրա է փակցված, ինչպես նաև, որ պատճենահանման գինը թանկ է։

Թովմասյանը նաև այլ նոտարական գրասենյակներ ու Արդարադատության նախարարության վերահսկողության ներքո աշխատող կառույցներում է եղել, դրանց նպատակն, ըստ նախկին նախարարի, իր ղեկավարած ոլորտում առկա խնդիրները վեր հանելն ու դրանց լուծումներ տալն է եղել, և անլուրջ է այդ այցելությունները կապել քրեական գործի, այդ տարածքները գնելու նպատակ ունենալու հետ։

Ըստ քրեական գործի՝ Հրայր Թովմասյանին է պատկանել նաև Ալեք Մանուկյանում գտնվող նոտարական գրասենյակներից մեկի տարածքը։ Թովմասյանն ասաց, որ այդ տարածքի հետ իր կապը միայն այն է, որ այն շենքում, որի առաջին հարկում գործել է նոտարական գրասենյակը, ինքը բնակարան է ունեցել, միայն թե իր բնակարանը 4-րդ հարկում է եղել և վաճառել է։

«Այս դատողություններով որոշել եք Սահմանդրական դատարանի դատավոր դատել, կներեք, հավ գողացողին սենց չեն դատում»,- ասաց Հրայր Թովմասյանը։

Դատարանում ցուցմունք տվեց նաև Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը։ Վերջինս հայտնեց, որ Հրայր Թովմասյանին 1980-ական թվականներից է ծանոթ, նա եղել է իր հարսանիքի, ինչպես նաև իր երեխաների կնքահայրը։
2010-ին Թովմասյանը նշանակվել է Արդարադատության նախարար ու 6-7 ամիս անց իրեն հրավիրել աշխատանքի ու նշանակել Արդարադատության նախարարության օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետ։

Փանոսյանը հայտարարեց, որ իրենց դեմ ցուցմունք տված, նախկին նոտար Ալվարդ Մելքոնյանը շարունակում է «մեղավորներ փնտրել իր ապօրինի գործողությունների համար»։

Նշենք, որ Ալվարդ Մելքոնյանը երկու անգամ կարգապահական տույժի է ենթարկվել, որպիսի պայմաններում նրա լիազորությունները՝ որպես նոտար դադարեցվել են։ Հատկանշական է այն հանգամանքը, որ այս տույժերից մեկի տակ ինքը՝ Ալվարդ Մելքոնյանն էլ է ստորագրել, այսինքն՝ Ալվարդ Մելքոնյանն ինքն իրեն նախազգուշացման տեսքով կարգապահական տույժի է ենթարկել։
Ինչ վերաբերում է երկրորդ կարգապահական տույժին, ապա այս դեպքում կարգապահական վարույթը Մելքոնյանի նկատմամբ հարուցվել է ՀՔԾ պետի գրությունից հետո՝ ուղղված Արդարադատության նախարարությանը։ ՀՔԾ պետը հայտնել էր, որ նոտար Մելքոնյանը կնքել է այնպիսի պայմանագրեր, որոնցով 1 բնակարանը 2-3 կամ ավելի սուբյետկների է վաճառել, ընդ որում՝ այսպիսի պայմանագրերի թիվը հասել է մոտ 400-ի։

Քրեական գործի շրջանակներում Թովմասյանի ու Փանոսյանի դեմ ցուցմունք տված անձանցից մեկն էլ Տարոն Թովմասյանն է։ Փանոսյանը հայտնեց, որ վերջինս իրեն մեծ գումար է պարտք և շահագրգիռ է եղել, որ ինքը հայտնվի անազատության մեջ ու չպահանջի գումարը։

Փանոսյանն ու Հրայր Թովմասյանը հայտարարեցին, որ իրենք դատավարության մասնակցիների հարցերին չեն պատասխանելու, պատրաստ են պատասխանել միայն դատարանի հարցերին, սակայն դատավոր Տաթևիկ Գրիգորյանը անգամ մեկ հարց չտվեց նրանց։

Նշենք, որ այսօր դատական նիստին ներկայացել էր դատախազ Արթուր Սարգսյանը, որը միայն երեկ էր ներգրավվել՝ որպես դատախազ։ Մինչ հարցաքննություներին անցնելը Թովմասյանն ու պաշտպանները բացարկ հայտնեցին դատախազին՝ պնդելով, որ նա, երեկ գործում ներգրավվելով, չէր կարող ծանոթանալ 11 հատորանոց գործի նյութերին, հետևաբար՝ չի կարող պատշաճ իրականացնել իր դատավարական լիազորությունները։ Դատարանն այս միջնորդությունը մերժեց։

Թովմասյանի պաշտպանները մեկ այլ` ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նաև դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։ Խնդիրն այն է, որ նախորդ դատական նիստի ընթացքում որոշվել է նիստը ոչ թե այսօր, այլ հուլիսի 4-ին նշանակել։ Գործում ի սկզբանե ներգրավված դատախազ Արսեն Մարգարյանը հայտնել է, որ ինքը մինչև հուլիսի 1-ը գտնվելու է արձակուրդում, իսկ այլ դատախազ չի կարող հասցնել ծանոթանալ գործի նյութերին ու փոխարինել իրեն, բայց, փաստացի, գործում երեկ ներգրավված դատախազը այսօր եկել է դատարան մեղադրանք պաշտպանելու։ Պաշտպանական կողմի համար պարզ չէր, թե ինչու է փոխվել նիստի օրը և ինչպես է դատարանը հավաստիացել, որ հնարավոր է դատախազ Արսեն Մարգարյանին փոխարինել այլ դատախազով։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը պարզաբանեց, որ ինքը դիմում է գրել Դատախազությանը՝ փոխարինելու հնարավորության հարցը քննարկելու համար և անգամ տեղյակ չի եղել, որ դատախազ Սարգսյանը ներկայանալու է դատարան։

Գրիգորյանը մերժեց նաև իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը։
Այդքանով այսօրվա նիստն ավարտվեց։

Արաքս Մամուլյան