ԵԱՀԿ գործող նախագահը՝ Մինսկի խումբը լուծարելու Ալիևի հայտարարության մասին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջը մայիսի 13-15-ը Հայաստան, Վրաստան և Ադրբեջան կատարած այցի արդյունքներով հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին։ Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված բոլոր ինստիտուտների վերացման հետ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին հարցին՝ Բորջն ասել է, որ հաշվի են առնում մասնակից երկրների կարծիքները։

«Որպես ԵԱՀԿ նախագահ՝ մենք պետք է հաշվի առնենք բոլոր մասնակից պետությունների տեսակետները։ Սա է կոնսենսուսի վրա հիմնված կազմակերպության էությունը: Դա վերաբերում է նաև Հարավային Կովկասում ԵԱՀԿ կառույցներին, այդ կառույցների մանդատներին, դրանց փակմանը կամ վերափոխմանը։ Ինձ համար կարևոր է նպաստել, որպեսզի մեր կազմակերպությունը տեղում արդյունքի հասնի, հատկապես՝ առավել խոցելի խմբերի համար»,- նշել է նա։

Ըստ Բորջի՝ իր այցերը Երևան և Բաքու հիմնված էին երկու ասպեկտների վրա. մի կողմից՝ մտքեր են փոխանակել ԵԱՀԿ-ի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ, մյուս կողմից՝ լսել են կողմերի դիրքորոշումները՝ տեղեկանալու ընթացող բանակցությունների, խաղաղության հեռանկարների, անվտանգության ու հումանիտար տարբեր մտահոգությունների մասին։

«Ես հասկացրեցի, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն և համապարփակ խաղաղության հասնելը բխում է բոլորիս շահերից և մնում է ԵԱՀԿ-ի առաջնահերթությունը: Երկու մայրաքաղաքներում քննարկումներից հետո իմ եզրակացությունն այն է, որ առաջընթաց է գրանցվել, և ես լավատես եմ, որ համապարփակ համաձայնություն ձեռք կբերվի։ Նման գործընթացները բարդ են և ժամանակ են պահանջում: Մենք չպետք է անտեղի ճնշում գործադրենք բանակցողների վրա՝ ժամկետներ պարտադրելով։ Կարևորը պայմանագրի որակն ու երկարակեցությունն է: Խաղաղության և անվտանգության հասնելու համար մեզ անհրաժեշտ է պրագմատիզմ, իրատեսություն և իրական քաղաքական կամք»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը։

Բորջը նաև ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում առաջընթացը։

«Այս հուսադրող զարգացումը պետք է դրական լիցք տա երկկողմ բանակցային գործընթացին։ Մալթան աջակցում է համաձայնագրի բովանդակալից և արդյունավետ իրականացմանը և խրախուսում է գործընթացի կառուցողական շարունակությունը սահմանի մնացած հատվածների վերաբերյալ։ Հուսով եմ, որ այս գործընթացն ակտիվորեն կշարունակվի առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում։ Մեր ընդհանուր նպատակը հստակ է՝ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագիրը»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ԵԱՀԿ գործող նախագահին ընդունելիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին դժգոհել էր ԵԱՀԿ-ից և Մինսկի խմբի գործունեությունից։ Նա նշել էր , թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վարած բանակցային գործընթացը ծառայել է ադրբեջանական տարածքների օկուպացիայի շարունակմանը»։ Ասելով, թե հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն պատմության է՝ Ալիևը նշել էր, թե «ժամանակն է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները»։ Ըստ նրա՝ «ադրբեջանական կողմը բարձրացրել է այդ հարցը, և որևէ պատճառ չկա, որ հայկական կողմը չհամաձայնի դրան»։

Էմմա Չոբանյան