Ինչպես է դեռևս կառուցվող գործարանը հայտնվել 1000 խոշոր հարկատուների ցանկում և ինչու էր ուռճացնում Վահան Քերոբյանը 

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Հայաստանում խոշոր հարկատու է դարձել մի գործարան, որը դեռևս կառուցման փուլում է և արտադրանք չի տալիս։ «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը, որը սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարանը սկսեց կառուցել Երասխում, ապա ադրբեջանական կրակոցների թիրախ դառնալուց հետո՝ Արարատ համայնքի Զոդ բանավանում, 2023 թ-ի ընթացքում վճարել է 323․7 մլն դրամ հարկ և 1000 խոշոր հարկատուների ցանկում դիրքավորվել վերջին՝ 1000-րդ հորիզոնականում։

 

«Ջի Թի Բի Սթիլ» ընկերության սեփականատերերը, հիշեցնենք, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի զարմուհի Նոնո Սարգսյանի ամուսին Գրիգոր Տեր-Ղազարյանը և ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգն են։ Գործարանի իրական շահառուներին Factor.am-ն ավելի վաղ անդրադարձել էր։

Ընկերության հետ փոխկապակցված «Ջի Թի Բի Հոլդինգսի» ներկայացուցիչ, ՀՀ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ գործարանի շինարարությունը դեռևս ավարտված չէ, այն շահագործման կհանձնվի այս տարվա ընթացքում։ Խոշոր հարկատու դառնալու հանգամանքը Սարգսյանը բացատրեց ընկերության աշխատողների քանակով։

 

Սակայն, նկատենք, որ «Ջի Թի Բի Սթիլ»-ը եկամտային հարկի գծով վճարել է ընդամենը 22․9 մլն դրամ։

Ընդ որում՝ 2023 թ-ին ընկերությունը առավելագույնը 100 աշխատող կարող էր ունենալ։ Հաշվարկը պարզ է․ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի համաձայն՝ ամենաշատ պարտադիր վճարներ (դրոշմանիշային) ընկերությունը վճարել է 2023-ի օգոստոսին՝ 151 հազար դրամ։ Դրոշմանիշային վճարի նվազագույն չափը 1 աշխատակցի համար 1500 դրամ է (մինչև 100 հազար դրամ աշխատավարձի դեպքում)։ Եթե ընդունենք, որ բոլոր աշխատողների աշխատավարձը, այդ թվում՝ ղեկավարների, չի գերազանցել 100 հազար դրամը, ստացվում է, որ ընկերությունն առավելագույնը 100 աշխատող է ունեցել։

 

Մինչդեռ, 2023-ի հունիսին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտարարել էր, թե «արդեն աշխատում են 200 մարդ»։



Վերադառնանք «Ջի Թի Բի Սթիլ»-ի վճարած հարկերին։ ՊԵԿ-ի ցանկից տեղեկանում ենք, որ ընդհանուր 323․7 մլն դրամ ընդհանուր հարկեր վճարած ընկերությանը ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով ետ է վերադարձվել մոտ 482․2 մլն դրամ։ Թե ինչպե՞ս է սա հաշվարկվել, պարզ չէ։ Ընկերությունն ԱԱՀ-ի մասով բյուջե է վճարել ընդամենը 231․2 մլն դրամ, ակցիզի գծով՝ 0 դրամ։ Իսկ դեռևս 2022 թ-ի մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախորդ տարիների կուտակված ԱԱՀ-ի վերադարձի պարտքի հարցը լուծվել է և վերադարձն այդուհետ կատարվում է ամսական կտրվածքով։ Այսինքն՝ չէր կարող լինել այդքան կուտակված պարտք։

«Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը, հիշեցնենք, ոչ մեկ անգամ օգտվել է ՀՀ կառավարության ընձեռած արտոնություններից։ Այս տարվա սկզբին կառավարությունը որոշեց 3․5 մլրդ դրամ բյուջետային արտոնյալ վարկ տրամադրել ընկերությանը՝ գործարանի կառուցման համար։ Վարկը տրամադրվել է տարեկան 8 % տոկոսադրույքով, 4 տարի` սկսած 3-րդ տարվանից մարման ժամկետով, առաջին տարում տոկոսադրույք չի հաշվարկվելու։ 

2023-ի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը կրկին երկարաձգել է սև և գունավոր մետաղի ջարդոնի և թափոնի արտահանման նկատմամբ 6 ամիս ժամկետով սահմանված արգելքը՝ սահմանելով մինչև 2023 թ. հուլիսի 27-ը։ Ըստ գործադիրի՝ մետաղի ջարդոնի և թափոնի արտահանման ժամանակավոր սահմանափակման նպատակն է տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռել զարգացնել սեփական արտադրությունն՝ օգտագործելով որպես երկրորդային հումք սև և գունավոր մետաղի ջարդոնը և թափոնը:

 



Գայանե Խաչատրյան