Բռնության դեպքերը կանանց նկատմամբ՝ Factor.am-ի ուշադրության կենտրոնում

Լուրեր

05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:36
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում
05.08.2026 | 13:34
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է «Ռեալն» առաջարկել Վինիսիուսին նոր պայմանագրով
05.08.2026 | 13:25
Ընտրություններից մեկ շաբաթ անց հարկայինը զինված մտել է մեր ընկերություններ ստուգումների. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:17
Կառավարությունը նախատեսում է շուրջ 320 մլն դոլարի նոր բյուջետային վարկեր ներգրավել ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
05.08.2026 | 13:08
Արագածոտնի մարզի դատախազությունը դատարան է ուղարկել ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական գործ
05.08.2026 | 12:59
Թրամփի գոլֆի դաշտի մոտ զինված տղամարդ է ձերբակալվել
05.08.2026 | 12:53
Տեսչական մարմինը զգուշացնում է՝ բարձր ջերմաստիճանի պատճառով աճել է հրդեհների և պայթյունների վտանգը
05.08.2026 | 12:44
Նեթանյահուն մերժել է Թրամփի առաջարկած Գազայի ծրագիրը և հրաժարվել զորքերը դուրս բերել՝ մինչև ՀԱՄԱՍ-ի զինաթափումը
05.08.2026 | 12:35
«Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավարը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը․ Քոչարյան
05.08.2026 | 12:26
Ո՞վ է փոխարինելու Ինֆանտինոյին․ hայտնի են ՖԻՖԱ-ի նախագահի հիմնական թեկնածուները
05.08.2026 | 12:21
Սարյանի վրայի փոստի շենքի վաճառքի փողն ուղղել եք «Հայփոստ»-ին, որ չսնանկանա․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 12:15
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 12:10
Սուպերմարկետներից մեկի տնօրենի դին են գտել // Տասնյակ զոհեր Կիևի մարզի վրա հարձակման հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Դեկտեմբերի 10-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր։ Այսօր նաև ավարտվում է ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը։ Այս առիթով Factor.am-ն ամփոփում է գենդերային բռնության թեմայի վերաբերյալ 2023 թվականին իր հրապարակումների շարքը։ Ընտանեկան բռնության գործերի դատական նիստերի հետևողական լուսաբանումը Factor.am-ում սկսվել է դեռ 2021 թվականին։ Այս տարի կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ շուրջ երկու տասնյակ նյութեր են հրապարակվել, որոնց մի մասը նախորդ տարիներին մեր կողմից լուսաբանված գործերի շարունակությունն է եղել, մյուսը՝ նոր գործերով սկսված դատավարություններ են։

Նախկինում լուսաբանած գործերի վճիռներն ու զարգացումները

2022-ին լուսաբանած գործերից մեկով այս տարի դատավճիռ է կայացվել, բռնարար տղամարդը դատապարտվել է 7 տարի ազատազրկման։ Տղամարդը բողոքարկել է դատավճիռը, և քանի որ առաջադրված մեղադրանքներից մեկի հոդվածի վաղեմության ժամկետը լրացել էր, Վերաքննիչ դատարանը ազատազրկման ժամկետը նվազեցրել է մեկ տարի 8 ամսով, և այսօր արդեն տղամարդն ազատության մեջ է։ Factor.am-ը զրուցել է բռնարարի նախկին կնոջ հետ՝ պարզելու, թե արդյոք ազատ արձակվելուց հետո տղամարդը փորձել է անհանգստացնել իրեն։ Այս առիթով նաև անդրադարձել ենք վաղեմության ժամկետը լրանալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու խնդրին՝ ընտանեկան բռնության համատեքստում։

Նախկինում լուսաբանած մեկ այլ գործով ևս այս տարի դատավճիռ հրապարակվեց ընդհանուր իրավասության դատարանում։ Իրեն մերժած կնոջը 8 տարի հետապնդած տղամարդը դատապարտվել է 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Վճիռը, սակայն, պայմանականորեն չի կիրառվի, մեղադրյալի նկատմամբ կնշանակվի մեկ տարի փորձաշրջան։ Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը դատարանին միջնորդել էր ավելի խիստ պատիժ կիրառել՝ ազատազրկել 1 տարով։ Տղամարդը բողոքարկել էր դատավճիռը Վերաքննիչ դատարանում, սակայն նրա բողոքը մերժվել էր։

Factor.am-ի՝ նախկինում լուսաբանած գործերից մեկով ևս զարգացումներ են եղել այս տարի։ Մասնավորապես, կնոջը մորթել ցանկացող անմեղսունակ ճանաչված տղամարդուն ազատ են արձակել հոգեբուժական հիվանդանոցից։ Factor.am-ին հաջողվել էր պարզել, որ ազատության մեջ հայտնվելուց հետո տղամարդը դեռևս չի անհանգստացրել նախկին կնոջը։

2023-ին սկսված դատաքննություններ

Այս տարի սկսվել է Factor.am-ի լուսաբանած մի սահմռկեցուցիչ պատմության դատաքննությունը։ Տուժող կինն արդեն հարցաքննվել է դատարանում՝ պատմելով իր նկատմամբ կիրառված բռնության մանրամասները։

2023-ին նոր դատաքննություն է սկսվել նաև մարզային դատարանում։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունու նստավայրում քննվող գործով հարցաքննվել է բռնության ենթարկված կինը՝ պատմելով, որ ամուսինը սպառնացել է սպանել իրենց 11 ամսական երեխային։

Նոր գործի քննություն է սկսվել նաև Երևան քաղաքի Կենտրոնի նստավայրում։ Այստեղ մեղադրյալի աթոռին են հայտնվել թե՛ տղամարդը, թե՛ կինը։ Սա մի նոր միտում է, երբ բռնությունից ինքնապաշտպանվող կանանց մեղադրում են տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Թեմայի վերաբերյալ Factor.am-ը հարցազրույց է ունեցել ընտանեկան բռնության գործերով մասնագիտացած փաստաբան Զարուհի Մեջլումյանի հետ։

Այս տարի սկսված բոլոր դատաքննությունները շարունակելու ենք լուսաբանել նաև 2024-ին։ Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 10-ին Factor.am-ը հատուկ մրցանակի էր արժանացել՝ կանանց նկատմամբ բռնության գործերի հետևողական լուսաբանման համար։

ՀԳ – Այս տարի կանանց իրավունքների լուսաբանումը շարունակվել է նաև Factor TV-ում։ Երեք հեռուստաքննարկումների շրջանակներում մենք անդրադարձել ենք հայաստանյան ԶԼՄ-ներում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների խնդրին, Արցախից բռնի տեղահանված կանանց կարիքներին և Երևանի ավագանու ընտրություններում կին թեկնածուների ներգրավման կարևորությանը։

Արման Ղարիբյան