Տղամարդիկ բռնության ենթարկված կանանց լռեցնելու նոր միջոց են գտել․ Զարուհի Մեջլումյան

Լուրեր

05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
Բոլորը

Ընտանեկան բռնության գործերի լուսաբանման շրջանակում Factor.am-ն անդրադարձել է այն խնդրին, որ իրավապահները բռնության ենթարկված կանանց համոզում են վերադառնալ բռնարարների մոտ կամ «ցրում են» կանանց բողոքները։ Իսկ բռնարար տղամարդիկ կանանց լռեցնելու նոր միջոց են գտել․ նրանք տարիներով բռնության ենթարկվող կանանց մեղադրում են իրենց կամ երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու համար, որի հետևանքով քրեական վարույթ է հարուցվում նաև կանանց նկատմամբ։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ընտանեկան բռնության գործերով ներգրավված փաստաբան, «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Զարուհի Մեջլումյանի հետ։  

Կարծես միտում է նկատվում բռնության ենթարկված կանանց դեմ քրեական վարույթներ նախաձեռնելու, մի երևույթ, որ տարիներ առաջ չէր հանդիպում։ Ինչպե՞ս կբացատրեք սա, ի՞նչն է պատճառը։

-Հետաքրքիր միտում է, իսկապես։ Միգուցե կանայք ավելի շատ են իրազեկված, ավելի ակտիվորեն են դիմում ոստիկանություն, և այս պարագայում աշխատում է գործն ընդդեմ գործի սկզբունքը՝ սակարկելու համար։ Մի գործ կար, երբ և՛ տղամարդը, և՛ կինը մեղադրվում էին մեկը մյուսին միջին մարմնական վնասվածք հասցնելու մեջ։ Կանանց դեմ հարուցված վարույթները ևս քննվում են ընտանեկան բռնության շրջանակում՝ առանց հաշվի առնելու ուժի և վերահսկողության բաղադրիչը։

Ունենք մի իրավիճակ, երբ կինն ընտանեկան բռնության ենթարկված անձից վերածվում է մեղադրյալի և դատարանում նստում է տարիներով իրեն ծեծած տղամարդու կողքին՝ կարծես երկուսն էլ բռնարարներ են։

-Եթե կանանց դեմ քրեական վարույթները նախաձեռնվում են նրանց շանտաժի ենթարկելու, նրանց հետ սակարկելու նպատակով, ապա որքանո՞վ է դա աշխատում, հատկապես հիմա, երբ ընտանեկան բռնությունը քննվում է հանրային մեղադրանքի շրջանակում, և կնոջ՝ բողոքից հրաժարվելը հիմք չի հանդիսանում վարույթը կարճելու համար։

-Այն գործով, երբ մեղադրյալի աթոռին էին հայտնվել և՛ կինը, և՛ տղամարդը, դատարանում հենց այդպես էլ ասվում էր, որ դու քո գործը հետ վերցրու, ես էլ իմը հետ կվերցնեմ։ Այն ժամանակ դեռևս որպես հանրային մեղադրանք չէր քննվում ընտանեկան բռնությունը, և այդպես էլ եղավ։ Կինը տեղի տվեց և հրաժարվեց բողոքից, տղամարդն էլ՝ իր բողոքից։ Այն ժամանակ դա բավարար էր, որպեսզի քրեական պատասխանատվության չենթարկեին։ Սակայն 2022 թվականի հուլիսի 1-ից հետո պատկերն էականորեն փոխվեց, երբ ընտանեկան բռնությունն անցավ հանրային մեղադրանքի տիրույթ։ Սակայն մարդիկ այդքան էլ իրազեկված չեն, շատերը կարծում են, թե իսկապես կնոջ բողոքից է կախված՝ քրեական վարույթ կլինի՞, թե՞ չի լինի, կա այդ ճնշումը կնոջ վրա, որ նա բողոքը հետ վերցնի, բայց այլևս կնոջ բողոքից չի կախված վարույթի հարուցումը։

-Ընտանեկան բռնության ենթարկված կանանց նկատմամբ քրեական հետապնդման քանի՞ գործի եք առնչվել, ի՞նչ ընթացք են դրանք ստացել։

-Վերջին երեք տարիներին երեք նմանատիպ գործ եմ ունեցել՝ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի կողմից ներգրավվելով որպես պաշտպան։ Այո, կանանց նկատմամբ ևս հարուցվել են քրեական գործեր։ Մի դեպքում կնոջը մեղադրում էին իր երեխային ծեծելու մեջ, ունեցանք արդարացման դատավճիռ, մինչև Վճռաբեկ դատարան բողոք բերվեց։ Բայց մենք վիճարկում էինք նախաքննական մարմնի գործողությունները և դեռ նախաքննության փուլում պահանջում էինք, որ կարճվի այդ գործը։ Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պահպանել առաջին ատյանի դատական ակտը՝ արդարացման դատավճիռը։

Կինն ընդամենը հանդգնել էր ասել, որ ինքն ընտանեկան բռնության էր ենթարկվել անգամ երկրորդ հղիության ընթացքում, և այդ ժամանակ ողջ ընտանիքը, ցուցմունքների քանակական ցուցանիշ ապահովելով, վկայել էին, որ իրենց հարսը ծեծում է իրենց առաջնեկին։ Ցուցմունքներն արժանահավատության տեսանկյունից չէին գնահատվել։

-Փաստորեն, ոչ միայն վարույթ են նախաձեռնում, այլև գործը հասնում է մեղադրական եզրակացության։ Իսկ որքանո՞վ են հիմնավորված այդ մեղադրանքները։

-Իմ վարած երեք գործերում էլ ես կարող եմ ասել, որ մեղադրանքները որևէ կերպ հիմնավորված չէին, երկու դեպքերում կանայք դիմել են անհրաժեշտ ինքնապաշտպանության, որը քրեորեն հետապնդելի չէ։ Մի գործով կինը, իբր, կոտրել էր ամուսնու ճկույթը։

Երեխաները հոր մոտ էին, սակայն դատարանի վերջնական ակտով պետք է մշտապես բնակվեին մոր մոտ, այդ օրը մայրը գնացել է երեխաներին վերցնելու, և ամուսինը, իմանալով դատական ակտի մասին, փորձել էր սադրել, վիճաբանություն էր հրահրել, քաշքշուկ էր եղել, որի ժամանակ, իբր, ամուսնու մատը կոտրվել էր։ Եվ նա շատ արագ գնացել էր բժշկի, արձանագրել էր վնասվածքը, որպեսզի կինը շատ արագ տուժողից դառնա մեղադրյալ, որպեսզի կարողանան գործն ընդդեմ գործի շահարկել։

Իսկ երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ գործում հանցադեպ անգամ չկար, էլ չեմ խոսում հանցակազմի մասին։

-Ներկայում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում նմանատիպ գործ է քննվում։ Այդ գործով ևս կնոջ պաշտպանն եք Դուք։ Ինչպիսի՞ դատական ակտ եք ակնկալում։

-Ես ակնկալում եմ միայն ու միայն արդարացման դատական ակտ։ Արդեն իսկ հանդես ենք եկել միջնորդությամբ, որպեսզի քրեական հետապնդումը դադարեցվի և քրեական վարույթը կարճվի։ Այստեղ գործ ունենք անհրաժեշտ ինքնապաշտպանության հետ։ Կինը քնած է եղել, երբ նախկին ամուսինը մտել է նրա տուն, քնած վիճակում հարվածներ է հասցրել նրան։ Կինը դիմել է ինքնապշտպանության, ապա դուրս է եկել տնից ու հենց ինքն է զանգել ոստիկանություն։ Ի՞նչ եք կարծում՝ բռնարարը կզանգե՞ր ոստիկանություն։

Եվ հետո կինն առանց փաստաբանի է հարցաքննվել, հենց ինքն է ասել, որ ծեծի ժամանակ հարվածել է ամուսնուն, որպեսզի կարողանա ազատվել նրանից։ Այնուամենայնիվ, ֆիզիկական ներգործության վերաբերյալ հոդվածը սահմանում է «հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողությունները», այս պարագայում նաև որակման հետ կապված խնդիր ենք տեսնում։ Մենք գտնում ենք, որ քրեական հետապնդում առհասարակ չպիտի հարուցվեր։

Արման Ղարիբյան