«Ես վանքում մոմ եմ վառելու, որ դուք բարիշեք»․ քննիչները ծեծված կնոջը համոզում են վերադառնալ բռնարարի մոտ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

36-ամյա Ն․Ս․-ն 15 տարի ամուսնացած է եղել բռնարար տղամարդու հետ, համատեղ կյանքի ընթացքում երեք երեխա են ունեցել, իսկ չորրորդ երեխան չի ծնվել բռնության հերթական դրսևորման պատճառով։

«Հինգ ամսական հղի էի, նենց ծեծեց, ընդհատվեց, հիվանդանոցում չեմ ասել, որ պտուղը կորցնելու պատճառը ծեծն է»,- Factor.am-ին պատմում է կինը։

Նա տարիներ շարունակ բոլորից թաքցրել է իր նկատմամբ բռնության փաստը, անգամ երբ հարևանները ստիպված են եղել ոստիկանություն կանչել։ «Քիթս ջարդել էր, արյունլվա էի, բայց չբողոքեցի, ամաչում էի։ Հետո մտածում էի՝ թեկուզ վատ հայր է, բայց թող երեխաներս առանց հայր չմնան, ինձ թվում էր, թե կարող եմ իրեն փոխել»,- ասում է Ն․Ս․-ն։

Միայն հղիության ընդհատումից հետո է հասկացել, որ ամուսինն անուղղելի է, և երեք երեխաների հետ հեռացել է նրանից։ Բռնությունները, սակայն, այդքանով չեն դադարել։ Արդեն նախկին ամուսինը շարունակել է հետապնդել կնոջը՝ բազմիցս ներխուժելով այն տուն, որտեղ ապրում է նա երեխաների հետ․ «Եղել են դեպքեր, որ էրեխեքիս հետ ավտոմեքենայիս մեջ ենք քնել, որ տուն չգնանք, գիտեինք, որ այնտեղ է, վախից չէինք մտնում մեր տուն»։

Մոր խոսքով՝ երեխաները ևս խուսափում են հոր հետ շփումից․ երբ վերջինիս հանդիպում են փողոցում, սովորաբար վիրավորանքների ու հայհոյանքների են արժանանում։

«Ոստիկանները ոչ մի բան չէին անում, պաշտպանական որոշում էին կայացնում, որ պիտի մեզ չմոտենար, բայց ինքն անդադար խախտում էր, հետո ասում էին՝ ապացույցներ չունենք, որ խախտել է, գործ չէին հարուցում»,- պատմում է Ն․Ս․-ն։

Մի օր նախկին ամուսինը մկնդեղը ձեռքին նստել է կնոջ ավտոմեքենան, սպառնացել, որ եթե հենց այդ պահին չխոստանա, որ կրկին միասին են լինելու, կուտի այդ դեղը։ Կինը չի խոստացել, ամուսինն ինքնասպանության փորձ է արել, հետագայում ոստիկանությունից զանգել են կնոջը, ասել, թե պետք է ներկայանա բաժին՝ նշելով, որ նա կասկածվում է ամուսնուն ինքնասպանության դրդելու մեջ։ Կինը կոպիտ պատասխան է տվել, որից հետո այլևս այդ հարցով իրեն չեն անհանգստացրել. «Ես քննիչներին ասել եմ՝ մի օր կա՛մ ինքը ինձ կսպանի, կա՛մ ես՝ իրեն։ Ասում են՝ ի՞նչ անենք, գործ հարուցելու հիմք չկա։ Մի անգամ մազերիցս քաշելով ինձ տարել է դաշտ, ոստիկաններն էլի ասում են՝ մարմնական վնասվածք չկա, բայց ես ցավ եմ զգացել»։

Ն․Ս-ին ապշեցրել է ոստիկանների և հետաքննիչների պահվածքը։ Նրանցից երեքը, տեղեկանալով, որ կինն ամուսնալուծվում է, սկսել են երեկոյան ժամերին նրան viber հավելվածով զանգել, «խոսեցնել», ինչին Ն․Ս․-ն կտրուկ է արձագանքել․ «Երեքին էլ այնպես կոպտեցի, որ էլ չզանգեցին։ Ստացվում է, որ եթե կինը դիմում է ոստիկանություն, մի հատ էլ պիտի ոստիկաններից պաշտպանվի․․․»։

Մեկ այլ դրվագում Վաղարշապատի բաժնի ոստիկանները կնոջ ներկայությամբ սկսել են հայհոյել նախկին ամուսնուն։

«Իսկ վերջին առերեսման ժամանակ քննիչի ներկայությամբ նախկին ամուսինս հայհոյեց ինձ, քննիչն ընդամենն ասաց՝   հանգստացի՛ր, բայց ինքը չէր ենթարկվում քննիչին»,- պատմում է կինը։

Ն․Ս․-ն նկատել է, որ ոստիկանները հակված չեն պատժելու բռնարար տղամարդուն, փոխարենը ջանքեր են թափում, որպեսզի բռնության ենթարկված կինը հաշտվի բռնարարի հետ։ Հետաքննիչներից մեկն էլ առերես հարցաքննության ժամանակ ասել է․ «Ես վանքում մոմ եմ վառելու, որ դուք բարիշեք»։

Իսկ մեկ այլ հետաքննիչ կնոջն ասել է, թե նախկին ամուսինը նրան շատ է սիրում և, որպես ապացույց, մեջբերել է տղամարդու խոսքերը․ «Ասել է՝ եթե կողքը այլ տղամարդ տեսա, կոկորդը կփրթեմ»։

Կինը կասկածում է, որ ոստիկանները համագործակցում են նախկին ամուսնու հետ թմրանյութի ապօրինի շրջանառության գործերով, այդ պատճառով էլ հակված են պաշտպանել նրան։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի