Ավագանու թեկնածուների 37%-ը կանայք են. ի՞նչ դերակատարում կունենան կանայք Երևանի կառավարման մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor TV-ն վերլուծել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և մեկ դաշինքի նախընտրական ցուցակները գենդերային տեսանկյունից։ Մայրաքաղաքում իշխանություն ձևավորելու համար պայքարում են 14 քաղաքական ուժեր, որոնք բոլորը միասին ներկայացրել են ավագանու 806 թեկնածու, նրանցից 300-ը կանայք են։

Առաջադրված կին թեկնածուները կազմում են ընդհանուր թեկնածուների 37,2%-ը։ Սա ուղիղ մեկ տոկոսով ավելին է 2018 թվականի Երևանի ընտրություններին մասնակցող կանանց տոկոսից։ Ամենաշատ կին թեկնածուները ներկայացրել են «Ուժը հայրենյաց» և «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունները․ նրանց ցուցակներում կանայք և տղամարդիկ հավասար թվով են ներկայացված՝ 50/50։

Կանանց մասնակցության ամենացածր ցուցանիշը «Ազգային առաջընթաց» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններն են ապահովել, համապատասխանաբար, 30․9 և 33․1 տոկոս։ Ընդ որում, ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջն է, որ նախընտրական ցուցակներում սեռերից որևէ մեկը ներկայացված չլինի 70 տոկոսից ավելի։

Ինչպե՞ս են կանայք ներգրավվել կուսակցական ցուցակներում, որո՞նք են կանանց մասնակցությունը խթանող և խոչընդոտող հանգամանքները, ի՞նչ դերակատարում են ունենալու նրանք մայրաքաղաքի կառավարման գործում։ Այս հարցերը Factor TV-ի տաղավարում քննարկել ենք ավագանու անդամի թեկնածուներ Նատալյա Արզաքանցյանի («Ուժը հայրենյաց» կուսակցություն), Իզաբելլա Աբգարյանի («Ազգային առաջընթաց» կուսակցություն), Անի Ոսկանյանի («Հաղթանակ» կուսակցության), Հասմիկ Հովսեփյանի (Հայաստանի եվրոպական կուսակցության) և Լուսինե Գևորգյանի («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արման Ղարիբյան