«Աստված եմ կանչում, որ ինձ չվնասի․․․»․ կնոջը 8 տարի հետապնդած տղամարդը կմնա ազատության մեջ

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հրապարակվեց հետապնդման գործով վճիռը։ Մեղադրյալ Վ․Հ․-ն մեղավոր ճանաչվեց տուժող Ն․Դ․-ին հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար և դատապարտվեց 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Վճիռը, սակայն, պայմանականորեն չի կիրառվի, մեղադրյալի նկատմամբ կնշանակվի մեկ տարի փորձաշրջան։ Սա նշանակում է, որ նա կմնա ազատության մեջ, սակայն տուժողին մեկ տարվա ընթացքում անհանգստացնելու, հետապնդելու դեպքում կարող է ազատազրկվել։

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ վճիռը բողոքարկելու հարցը կորոշեն, երբ ստանան դատական ակտը, սակայն իր նախնական տրամադրվածությունն այնպիսինն է, որ արժե բողոքարկել ու պահանջել, որ ավելի երկար փորձաշրջան նշանակեն։

«Ինձ ավելի շատ մտահոգում է, որ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում գործուն մեխանիզմներ նման հանցագործությունները կանխարգելելու, անձանց բռնությունից ու հետապնդումից պաշտպանելու համար։ Սա ավելի կարևոր է, քան անձին ազատազրկելը»,- նշեց Մելիքյանը։

Ինքը՝ տուժողը, Factor.am-ին հայտնեց, որ անգամ այսօր՝ վճռի հրապարակումից հետո,  Վ․Հ․-ն դարձյալ հայտնվել է իր տեսադաշտում։

«Իմ աշխատավայրից ոչ հեռու խաչմերուկի մոտ կանգնած էր երկար ժամանակ։ Այնպիսի տեղ էր կանգնել, որ մեր գրասենյակի ելումուտը տեսանելի լինի իրեն, այսինքն՝ որ տեսնի, թե երբ եմ դուրս գալիս»,- պատմեց Ն․Դ․-ն։

Կնոջ խոսքով՝ վերջին շրջանում Վ․Հ․-ն հաճախակի է հայտնվել իր տեսադաշտում, սակայն չի մոտեցել։

«Աստված եմ կանչում, որ ինձ չվնասի, նա չի հասկանում, այս վճիռն էլ չի կարող զսպել նրան։ Չեմ բացառում, որ հոգեկան առողջության խնդիրներ ունենա»,- նշում է Ն․Դ․-ն։

Այն, որ մեղադրյալը կարող է չազատազրկվել, չի զարմացնում կանանց իրավունքների պաշտպանության զբաղվող հասարակական կազմակերպություններին։ Երեկ Factor.am-ին տված հարցազրույցում «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Տաթևիկ Աղաբեկյանը նշել էր, որ կանանց նկատմամբ բռնության գործերով հաճախ են լինում արդարացնող դատավճիռներ, պայմանական դատավճիռներ կամ մեղմագույն պատիժներ։

«Սա ազդակ է մարդկանց, որ սեռական բռնությունը մեր երկրում չի դատապարտվում ըստ արժանվույն։ Դեպքերը կնվազեն, երբ հստակ վերաբերմունք լինի պետությունում, որ սեռական բռնությունը ոչ մի դեպքում չի հանդուրժվելու և պատժվելու է։ Գուցե դատավորներից յուրաքանչյուրը չի ընկալում իր անհատական պատասխանատվությունը, սակայն յուրաքանչյուր վճիռ էական է այս փոքրաքանակ գործերի շարքում»,- ասում է Տաթևիկ Աղաբեկյանը։

Փաստացի, այս գործով ևս դատավոր Սուսաննա Գզոգյանը մեղմ պատիժ նշանակեց՝ հաշվի առնելով, որ օրենքով նախատեսված է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում, իսկ մեղադրող դատախազը դատարանին միջնորդել էր մեկ տարվա ազատազրկում նշանակել։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի