Բյուջե 2024. Հայաստանի ռազմական ծախսերն Ադրբեջանին կզիջեն 2․7 անգամ

Լուրեր

14.07.2026 | 20:30
«Հոգով հարուստ» մարդը․ դատարանը Գագիկ Բեգլարյանի գործով առաջին վճիռն է կայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 20:22
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը
14.07.2026 | 20:10
Սյունիքի մարզի Հացավան և Աշոտավան գյուղերում 36 ժամ ջուր չի լինի
14.07.2026 | 20:00
Ծառուկյանի ձերբակալմամբ՝ պարալիզացվել է ՀՀ տնտեսության մեծ հատված․ անգործ մնացին անգամ ՔՊ-ին ընտրած մարդիկ․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 19:49
«Կոմիտաս պարկ»-ի բնակարանների գազիֆիկացումը պետք է իրականացվի առանց լրացուցիչ վճարի․ հանձնաժողովի որոշում
14.07.2026 | 19:38
Թուրքիայի դատարանը Նեթանյահուի կալանքի օրդեր է տվել
14.07.2026 | 19:26
Բաքվի վերաքննիչ դատարանում փաստաբանները խնդրել են արդարացնել Դավիթ Մանուկյանին
14.07.2026 | 19:15
Հայրս մահից է պրծել. հրդեհ՝ «Թումանյան շաուրմա»-ի ծխատարի պատճառով․ բնակիչների ահազանգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 19:09
Բուլղարիան հայտարարել է Ուկրաինային աջակցող «կամավորների կոալիցիայից» դուրս գալու մասին
14.07.2026 | 19:00
Փաշինյանն ուղիղ ասել է՝ Ծառուկյա՛ն, կոտրելու եմ քո բիզնես-ողնաշարը․ սա քաղաքական պրոցես է, ոչ թե իրավական․ Դավիթ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 18:49
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն
14.07.2026 | 18:32
«Վարչական դատարանը չի ընդունել «Տաշիր Կապիտալ»-ի հայցը՝ ՀԷՑ-ի 70% բաժնեմասի օտարման վերաբերյալ»
14.07.2026 | 18:19
Սևանի ափին գտնվող 2.5 հա հողատարածքը վերադարձվել է պետությանը. այն վարձակալել էր Կարապետ Գուլոյանը
14.07.2026 | 18:10
Քաղցրաշենում 13-ամյա աղջիկ է մահացել // Հայ գերիների վերաբերյալ համաժողով Բրյուսելում․ ԼՈՒՐԵՐ
14.07.2026 | 17:59
Telegram-ի հղումների t.me դոմեյնը դադարել է գործել ամբողջ աշխարհում
Բոլորը

Հաջորդ տարի պաշտպանական ոլորտը դժվար կլինի ՀՀ կառավարության առաջնահերթություն համարել․ դա է փաստում 2024 թվականի բյուջեի նախագիծը, որն արժանացել է գործադիրի հավանությանը և ուղարկվել Ազգային ժողով։

Ըստ բյուջեի նախագծի՝ պաշտպանության (ռազմական) ոլորտին հատկացվելիք գումարների աճը զգալիորեն զիջում է թե՛ 2023 թ-ի ցուցանիշին, թե՛ այլ ոլորտների ծախսերի աճին։

Կառավարությունը ծրագրել է պաշտպանության նախարարությանը 2024 թ-ին հատկացնել 555.0 մլրդ դրամ (մոտ 1․4 մլրդ դոլար)։ Սա 2023 թ-ի հաստատված բյուջեի համեմատ ավելի է 37.7 մլրդ դրամով կամ 7․3 %-ով: Մինչդեռ, նախորդ տարի 2023-ի համար պաշտպանական ծախսերը 2022-ի համեմատ ավելացվել էին 162 մլրդ դրամով կամ 46.7%-ով, որը 2023-ի բյուջեից հատկացվող գումարների ամենամեծ աճն էր։

Ընդ որում՝ 2023թ-ի համեմատ 2024-ին 1.3 %-ով նվազել է նաև բյուջեի ամբողջ ծախսերի մեջ պաշտպանական ոլորտի ծախսերի մասը՝ 19․7 %-ից դառնալով 18․4 %։ Թե ինչո՞վ է սա պայմանավորված, կառավարության նիստում բյուջեի ներկայացման ժամանակ որևէ անդրադարձ չեղավ։

Այդ 555 մլրդից 549․9 մլրդ դրամը կուղղվի Հայաստանի պաշտպանության ապահովմանը` ՀՀ զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքա-քսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսապահովման պահանջների բավարարմանը:

Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերի անջրպետը հաջորդ տարի կխորանա, և Հայաստանը կզիջի 2․7 անգամ։ Ադրբեջանի ռազմական ծախսերը 2024 թ-ին կազմելու են մոտ 3․78 մլրդ դոլար (2023-ի համեմատ աճը՝ 6 %) կամ բյուջեի ընդհանուր ծախսերի 17․7%։ Սա գերազանցում է 2015 թ-ի պատմական առավելագույնը՝ 3․4 մլրդ դոլար։

ՀՀ ֆինանսների նախարարության մշակած փաստաթղթում պետական բյուջեի 2024 թ-ի ընդհանուր ծախսերը պլանավորվել են 3 տրլն 17.4 մլրդ դրամ, այդ թվում՝ ընթացիկ ծախսերը՝ 2 տրլն 322.1 մլրդ դրամ, կապիտալ ծախսերը՝ 695.3 մլրդ դրամ: Հաջորդ տարվա ծախսերը 2023թ-ի ճշտված բյուջեի նույն ցուցանիշը կգերազանցեն մոտ 415 մլրդ դրամով կամ 15․9 %-ով, կապիտալ ծախսերը՝ 126 մլրդ դրամով կամ 22 %-ով։

2024թ. պետական բյուջեով նախատեսվել է 2 տրլն 676.1 մլրդ դրամ եկամուտներ, որից հարկային եկամուտների գծով՝ 2 տրլն 566.4 մլրդ դրամ, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 24.4%։ Այստեղ ևս որոշակի նվազում կա․ 2023-ի համար հարկեր/ՀՆԱ-ն պլանավորվել էր 25%։ Ամեն դեպքում, 2023-ի ճշտված բյուջեի համեմատ հարկային եկամուտները ավելի կլինեն 342 մլրդ դրամով կամ 15․4%-ով։

Սպասվում է, որ հաջորդ տարի կավելանա նաև բյուջեի պակասուրդը՝ 2023-ի սպասվող 236.8 մլրդ դրամի փոխարեն կազմելով 341.3 մլրդ դրամ։ Սա սպասվող ՀՆԱ-ի 3.2 %-ն է: Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կլինի 48․4%։ Այս պակասուրդը լրացնելու համար, բնականաբար, կներգրավվեն նոր վարկեր միջազգային կառույցներից ու դոնորներից, ինչպես նաև գումարներ՝ ներքին աղբյուրներից:

Բյուջեից ամենամեծ հատկացումները հաջորդ տարի կատարվելու են սոցիալական պաշտպանության ոլորտին՝ 755.3 մլրդ դրամ (ընդհանուր ծախսերի մոտ 25%-ը), որը 2023թ-ի հաստատված բյուջեի համեմատ ավելի է 101.5 մլրդ դրամով կամ մոտ 14%-ով։ Այստեղ խոշոր փոփոխությունները վերաբերվում են կենսաթոշակային ապահովման, ժողովրդագրության վիճակի բարելավման, անապահով սոցիալական խմբերին աջակցության, բնակարանային ապահովման,  ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության ծրագրերին, ինչպես նաև՝  Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական կարիքների բավարարմանը:

Ծրագրվում է ավելացնել աշխատանքային կենսաթոշակի միջին չափը․ 2024 թվականի 1-ին կիսամյակում այն կլինի 49626 դրամ, 2-րդ կիսամյակում՝ 50822 դրամ: Ներկայում, հիշեցնենք, միջին կենսաթոշակը 36 հազար դրամ է։

Առողջապահության ոլորտին 2024թ-ի համար նախատեսվում է 170․7 մլրդ դրամ՝ 2023թ-ի հաստատված բյուջեի համեմատ 21.7 մլրդ դրամով կամ 18․5 %-ով ավելի։

ԿԳՄՍ նախարարությանը 2024թ-ին հատկացվելու է 345.4 մլրդ դրամ՝ 2023թ-ի հաստատված բյուջեի համեմատ 95.1 մլրդ դրամով կամ 38 %-ով ավելի։ Այս գումարից կրթությանն ուղղվելու է 292․7 մլրդ դրամ (2023-ին՝ 211․9 մլրդ)։

Տնտեսության զարգացմանը գործադիրը հաջորդ տարի ծրագրում է ուղղել 287․2 մլրդ դրամ՝ 2023թ-ի համեմատ 19․6 մլրդ դրամով կամ 7․3%-ով ավելի։ Այս ոլորտում խոշոր փոփոխությունները վերաբերվում են աջակցության նոր ծրագրերի ֆինանսավորմանը՝ ջերմատնային տնտեսությունների, որակի ենթակառուցվածքների արդիականացման, փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների, տնտեսության արդիականացման միջոցառումներին աջակցության ծրագրերին:

Ճանապարհների, ջրամբարների կառուցման, ոռոգման, ջրամատակարարման ցանցերի և այլ ենթակառուցվածքների բարելավման նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2024թ-ին պլանավորվել է հատկացնել 311․6 մլրդ դրամ՝ 2023-ի 297․4 մլրդ դրամի փոխարեն (աճը՝ 4․7%):

2024 թ-ի պետական բյուջեի ծախսերի խոշոր ուղղություններից է նաև ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների և պահուստային ֆոնդերի ոլորտը, որին ուղղվելու է 693 մլրդ դրամ՝ 2023 թ-ի համեմատ 143․6 մլրդ դրամով կամ 26․1%-ով ավելի։ Այս տողի մեջ են մտնում նաև օրենսդիր և գործադիր մարմինների, ինչպես մարզպետարանների, Ազգային ժողովի, նախարարությունների ծախսերը։

Հարկ է նշել, որ այստեղ մեծ է Ֆինանսների նախարարության կշիռը, որը կառավարում է պետական պարտքը։ Այն 2024-ի տարեվերջին կկազմի 5 տրլն 318 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 50․7 %)՝ 2023-ի տարեվերջի 4 տրլն 660 մլրդ դրամի փոխարեն (ՀՆԱ-ի 49․4%): Պետական պարտքի տոկոսավճարներին 2024 թ-ի բյուջեից կուղղվի 322․2 մլրդ դրամ՝ 2023-ի 272.1 մլրդ դրամի փոխարեն։

Բյուջեի ուղերձի համաձայն՝ ծախսերի ցուցանիշներն ապահովելու համար անհրաժեշտ են հարկային վարչարարության և քաղաքականության ճեղքերի նվազեցում՝ բարձրացնելով պետական բյուջեի կարողությունները, հակազդում դրամի արժևորման և դրանից բխող՝ արտահանելի հատվածի գնային մրցունակության նվազմանը, արտահանման խթանմանն ուղղված միջոցառումներ, խոշոր մասնավոր ներդրումային ծրագրեր և մասնավոր ներդրումների ներգրավմանն ուղղված միջոցառումներ, պետական համակարգի արդյունավետության բարձրացման ռեֆորմներ։

Գայանե Խաչատրյան

Ինֆոգրաֆիկաները՝ հեղինակի։