Խոստացված 15 ջրամբարից անգամ մեկի կառուցումը դեռ չի մեկնարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության հնգամյա ծրագրով մինչև 2026 թվականը Հայաստանում պետք է կառուցվի 15 փոքր և միջին ջրամբար, սակայն անգամ մեկ ջրամբարի կառուցման մեկնարկ չի տրվել։ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանի խոսքով՝ անցնող երկու տարվա ընթացքում 15 ջրամբարից 6-ի համար նախագծման մրցույթներ են հայտարարվել։

Այժմ դրանց նախագծման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, մյուս 9 ջրամբարների առնչությամբ լրացուցիչ ուսումնասիրություններ են արվում՝ պարզելու համար՝ արդյո՞ք կան բավարար պայմաններ դրանց նախագծման աշխատանքները ևս սկսելու համար։

Ջրային կոմիտեի ներկայացուցիչն ընդունում է, որ ջրամբարաշինության գործընթացը դանդաղում է։ Նշում է՝ հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում չկան նախագծող ընկերություններ։ Ըստ պաշտոնյայի՝ երբ 6 ջրամբարի նախագծման համար մրցույթ է հայտարարվել, մրցակցության մակարդակը բավականին ցածր է եղել, ինչի պատճառով 4-ից 2-ի համար ևս երկու փուլով մրցութային գործընթաց է իրականացվել։

Մինչդեռ օգոստոսի 3-ի Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դժգոհելով ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարումից, պնդում էր, թե Հայաստանում ջրամբարներ նախագծող միայն մեկ ընկերություն կա, և հավելում, որ պետք է միջոցներ ձեռնարկել նաև օտարերկրյա ընկերությունների ներգրավելու համար, քանի որ մեկ ընկերության պարագայում ջրամբարների կառուցման տեմպը կարող է չափազանց դանդաղ լինել:

Արտերկրից ընկերություն մրցութային փուլերին մասնակցել է, սակայն, Ջրային կոմիտեի պաշտոնյայի խոսքով, գնահատման գործընթացում տվյալ ընկերության կարողությունները գնահատվել են ոչ բավարար։ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, մինչդեռ, պնդում է՝ իշխանության հիմնավորումները, թե նախագծող ընկերություն չկա, համոզիչ չեն, և ջրամբարաշինության գործընթացը, ըստ էության, տապալված է։

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ այդ ծրագրի ձախողման հետևանքով է նաև, որ Սևանա լճից հավելյալ ջրառ է իրականացվում։

Այդուհանդերձ, եթե Կառավարությունը մինչև 2026 թվականը կառուցի 15 ջրամբար, ապա, ըստ մոտավոր գնահատականների, 6-ի դեպքում կհավաքվի մոտ 20 մլն խ/մ ջուր, իսկ 15-ը միասին կամբարեն 100-110 մլն խ/մ ջուր:

Մանրամասները՝ տեսանյութում։

Սյունե Սարգսյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: