30 մլրդ, «Կոնգրես» հյուրանոց, «Տոյոտա Երևան» և այլն․ Քոչարյանի ենթադրյալ ունեցվածքի մի մասը՝ բռնագանձման ենթակա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
Բոլորը

30 միլիարդ դրամ, 20 անշարժ գույք, տրանսպորտային 2 միջոց,  ավելի քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր. մասնակցություն՝ հայաստանյան և արտասահմանյան 18 իրավաբանական անձերում. ըստ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի՝ սրանք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից ենթական է բռնագանձման։ Կալանքի տակ դրված անշարժ գույքերի թվում է «Կոնգրես» հյուրանոցը, որի մասին դեռևս 5 տարի առաջ՝ այն ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը հայտարարում էր՝ Քոչարյանն այն ձեռք է բերել 6 մլն դոլար կաշառքի դիմաց։

Գլխավոր դատախազությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա կնոջը՝ Բելլա Քոչարյանին, որդիներին՝ Սեդրակ և Լևոն Քոչարյաններին, դստերը՝ Գայանե Քոչարյանին, հարսներին՝ Զարուհի Բադալյանին և Սիրանուշ Հարությունյանին՝ Սիրուշոյին, ինչպես նաև փեսային՝ Վիգեն Չատինյանին պատկանող գույքերի ուսումնասիրությունը սկսել է դեռևս 2020 թվականի հոկտեմբերից։ Ուշագրավ է, որ դեռ հունվարին Գլխավոր դատախազությունից Factor TV-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել էին, որ չեն ուսումնասիրում Քոչարյանի, նրա որդիների և ընտանիքի մյուս անդամների ունեցվածքի ծագումնաբանությունը։ Երկու ամիս անց Factor TV-ն կրկին նույն հարցադրմամբ դիմել էր Աննա Վարդապետյանի ղեկավարած գերատեսչությանը, որտեղից առանց հիմնավորման փոխանցել էին` հրաժարվում են հարցին պատասխանել։ Այսօր արդեն Դատախազությունը մանրամասներ է հայտնում։

«Նախնական տվյալներով՝ մեր կողմից ապօրինի են դիտվել և ապահովման միջոցներ են կիրառվել թվով 20 անշարժ գույքի նկատմամբ, որոնց մեծ մասը Երևանի կենտրոն համայնքում են՝ էլիտար շենքերում: Կալանքի տակ դրված 20 անշարժ գույքի թվում են՝ Տերյան 66, Աբովյան, Պարոնյան փողոցներում, Հյուսիսային պողոտայում գտնվող շենքերի բնակարաններ, ավտոկայանատեղիներ և հասարակական նշանակության տարածքներ: Բռնագանձման է ենթակա նաև Ծաղկաձորում գտնվող հանգստյան տունն ու Իսակովի պողոտայում 2 անշարժ գույք»,- հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Արգելանք է դրվել նաև «Տոյոտա Երևանի» 30 տոկոսի, «Օրանժ ֆիթնես»-ի 50 տոկոսի, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության 60 տոկոսի, «Կոնգրես» հյուրանոցի և Play city ժամանցի կենտրոնի վրա: 20 գույքի ընդհանուր շուկայական արժեքը պարզելու համար նշանակվել է փորձաքննություն: Շուրջ 5 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակից հայտարարում էր՝ Քոչարյանը պետք է վերադարձնի թալանված գումարը։ Այս խոսքերը հանրությունը մինչ օր է լսում։

Դեռ 2009 թվականին դատարանից Փաշինյանը հայտարարում էր՝ նախկին նախագահի ունեցվածքն ավելի քան 4 միլիարդ դոլար է։ Քոչարյանների կարողության մասին նմանօրինակ տեղեկություններ են տարածվել բոլոր ժամանակներում, ընդհուպ՝ միջազգային մամուլում։ Դեռևս 2010 թվականին ռուսական մամուլը հրապարակել էր 30 ընկերություններից բաղկացած ցանկ՝ դրանց սեփականությունը վերագրելով Քոչարյաններին։ Հենց այդ ընկերությունների արժեքների հանրագումարով էլ ձևավորվում էր այն չորս միլիարդ դոլարը, որը ներկայացվում է որպես Քոչարյանների ենթադրյալ ունեցվածք։

Այնուհանդերձ, նրանք չեն թաքցնում, որ միլիոնատեր են։ Տարիներ առաջ հրապարակված ցանկում նշված են բանկեր, հյուրանոցներ, բրենդային խանութներ, հանգստյան գոտիներ, սուպերմարկետների ցանցեր, կապի օպերատոր։ Նախկին նախագահի ընտանիքն իրենց վերագրված երեք տասնյակ բիզնեսներից ընդունում է միայն «Կոնգրես» հյուրանոցում, «Նաիրի ինշուրնանս» ապահովագրական ընկերությունում, «Տոյոտա Երևան»-ում, «Փլեյ Սիթի»-ում, «Կապուտակ Սևան» հանգստյան գոտում, «Ստեֆանո Ռիչչի» թանկարժեք հագուստի խանութում սեփականությունը՝ պնդելով, որ նշվածներից միայն հյուրանոցն է ամբողջությամբ իրենց պատկանում, մյուսներում համասեփականատեր են։

Եթե Լևոն Քոչարյանը պարբերաբար հաղորդակցվում է լրագրողների հետ և ավելի բաց է այդ մասով, ապա Սեդրակ Քոչարյանին հանրային որևէ միջոցառման ժամանակ տեսնելը գրեթե բացառվում է։

Հայտնի է, որ բռնագանձման ենթակա «Տոյոտա Երևան» ընկերության մի մասը Քոչարյան ավագինն է։ Ուշագրավ է, որ պարբերաբար ընկերությունը  ոստիկանությանը ավտոմեքենաներ  է մատակարարել ու դրանց սպասարկման ծառայություններ մատուցել։

Հենց այս և նմանատիպ այլ հանգամանքներով պայմանավորված՝ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծում է, որ ապօրինի գույքի բռնագանձման մասով քննությունների արդյունավետությունը շատ է կաղում։

Քոչարյանների ընտանիքը որևէ ձևով չի մեկնաբանում իրենց մասով ներկայացված դիմումը, միայն Լևոն Քոչարյանի կինը՝ երգչուհի Սիրուշոն, ոչ ուղիղ խնդրին անդրադարձել է սոցցանցում գրառմամբ։ Իսկ Գլխավոր դատախազությունը հայտարարում է՝ սրանք դեռևս նախնական ուսումնասիրության արդյունքներն են. մինչև դատարան հայց ներկայացնելը, հնարավոր է, նոր տվյալներ ստացվեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան