Անդրեասյանը և Մինասյանը «մաքրո՞ւմ են» դատական համակարգը․ Դատավորների եվրոպական միության ահազանգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 07:58
ԱԱ-2026. Կոլումբիան հաղթեց ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանը Հայաստանում առաջին դատավորն է, որի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիման վրա։ Խորհուրդը, քննելով aրդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը, որոշել էր բավարարել այն՝ էական կարգապահական խախտման հիմքով:

14 տարի դատավոր աշխատած Սուրեն Անտոնյանի դեպքում կիրառվել է այն առավելագույն շեմը, որով դատավորները Դատական օրենսգրքի համապատասխան հոդվածի հիման վրա կարող են պատասխանատվության ենթարկվել իրենց կայացրած վճիռների համար։

Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությունը խնդրահարույց է որակել նաև Դատավորների եվրոպական միությունը։ Օրեր առաջ կառույցը բանաձև-հայտարարություն էր ընդունել՝ շեշտելով, որ պետության գործադիր իշխանության մաս կազմող արդարադատության նախարարին նման լիազորության ընձեռումը վտանգում է դատավորների անկախությունը։

Այս մասին պարբերաբար ահազանգում են հենց իրենք՝ դատավորները, հայտարարելով՝ իրենց հրապարակային ընդվզումից հետո իշխանության կողմից թիրախավորվում են։ Այդ պատճառով այսօր ԲԴԽ-ում, այսպես ասած, «մեղադրյալի» աթոռին էր դատավոր Դավիթ Հարությունյանը։ Այսօր մեկնարկած նիստի քննությունը սկսվեց դռնփակ։ Հարությունյանի մասով ևս վարույթը հարուցվել է հրապարակային արտահայտած գնահատականների համար․ սա ճնշում է՝ հայտարարում է դատավորը։

Իրավունքի հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը նշում է՝ մի կողմից՝ կարծիք հայտնելը չի կարող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության առիթ հանդիսանալ, մյուս կողմից՝ մեջբերում է այս հարցի շուրջ Վենետիկի հանձնաժողովի արտահայտած դիրքորոշումը։

Արդարադատության նախարարությունը վարույթներ հարուցելու միջնորդություն ուղարկում է, սակայն վերջնական որոշում կայացնողը չէ՝ նշում է Հարությունյանը։ Այնինչ, նորություն չէ, որ նախարար Գրիգոր Մինասյանը և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը բավականին մտերիմ հարաբերություններ ունեն, արդյո՞ք սա չի կարող որոշիչ դեր ունենալ։

Սուրեն Անտոնյանը հավելում է՝ բացի այդ՝ Մինասյանը և Անդրեասյանը նաև գործընկերներ են, ինչն ավելի խնդրահարույց է դարձնում իրավիճակը։ Կարեն Անդրեասյանը և Գրիգոր Մինասյանը 2012 թվականին հիմնադրել են «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ն, որի տնօրենն Անդրեասյանի կինն է՝ 40 տոկոս բաժնեմասով, մնացածը պատկանում էր Մինասյանին մինչև նախարարի պաշտոնում նշանակվելը։ Անտոնյանը նշում է՝ այս հիմքով իր մասով վարույթի քննության ընթացքում իրենք ինքնաբացարկ են ներկայացրել։

Դատավորների եվրոպական միությունը լիովին անընդունելի է համարում իրականացվող քայլերը, որոնք ուղղված են դատավորների՝ արդարադատության համակարգի գործունեության վերաբերյալ հրապարակային արտահայտվելուն, ցանկացած տեսակետ կամ մտահոգություն արտահայտելուց զերծ պահելուն: Հասմիկ Հարությունյանը, սակայն, նկատում է՝ դատավորներն այսօր ավելի քան անկաշկանդ են։

Միայն անցնող 6 ամիսների ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդ կարգապահական վարույթ հարուցելու 13 միջնորդություն է ներկայացվել, որից 11-ը Խորհուրդ է ուղարկել Արդարադատության նախարարությունը, 2-ը՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ԲԴԽ է ներկայացվել վարույթ հարուցելու 7 միջնորդություն, այս դեպքում ևս մեծ մասը՝ նախարարության կողմից։ Այդ ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր այս պահին Խորհուրդը ղեկավարող Կարեն Անդրեասյանը, որն այսօր հայտարարում է՝ զտում է իրականացվում։

Արդյո՞ք Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի կողմից դատական համակարգում իրականացվող, այսպես ասած, «մաքրումը» կշարունակվի, եթե հաշվի առնենք, որ Դատավորների եվրոպական միությունը կոչ է արել Հայաստանին վերանայել այն գործերը, վարույթները, որոնք նախաձեռնվել են արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու լիազորության չարաշահմամբ: Այս հարցի պատասխանն առայժմ առկախված է մնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան