Փաշինյանից Սարգսյան․ նախկին ու ներկա թիրախավորում են հոգեկան առողջության խնդիրներով անձանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իրա գժական ընտրությունները, գիժ-գիժ», «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ», «Հոգեկան հիվանդ չենք՝ դեմ քվեարկենք» և այլն․ ՀՀ նախկին նախագահից մինչև վարչապետ, նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներից մինչև շարքային քաղաքացի հաճախ այսպիսի արտահայտություններով պիտակավորում են դիմացինին։ Բայց այսպիսի բառապաշարը վիրավորում և թիրախավորում է հենց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։

Խարան ստեղծվում է նույնիսկ երկրի առաջին դեմքի մակարդակով։ Ըստ քաղհասարակության ներկայացուցիչ Մարիամ Եղիազարյանի՝ հոգեկան առողջության խնդիրների մասին ակնարկելը վիրավորանքի համատեքստում, այն էլ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, բավական խնդրահարույց է։  

ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների թիվն աճում է։ 2023 թվականի դրությամբ՝ Հայաստանում հաշվառված է 63,034 անձ, ինչը 2015 թվականի համեմատ ավելի է 23%-ով, իսկ 2000-ի համեմատ՝ 92%-ով։ Այնինչ, այս թվերն էլ չեն արտացոլում իրականությունը․ շատերը խուսափում են դիմել բուժօգնության։

Հարցված անձինք որպես պատճառ նշել են հոգեբուժարանների խնդիրը, այնինչ միշտ չէ, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին պետք է մեկուսացնել հասարակությունից։ Առողջապահության նախարարությունն այս մասով մոբիլ ծառայությունների մատուցման պիլոտային ծրագիր է սկսել Արարատի և Շիրակի մարզերում։

Արդյո՞ք այս ծրագիրը վստահության կառաջացնի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց և նրանց հարազատների շրջանում, կբարձրացնի բուժօգնության դիմելիությունը և կկոտրի այն կարծրատիպերը, թե հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանցից պետք է հեռու մնալ, դեռ վաղ է ասել։ Քաղհասարակության ներկայացուցիչն ընդգծում է՝ պետք է հանրության իրազեկվածությունը բարձրացնել այդ ուղղությամբ։

Առհասարակ որքանո՞վ են պաշտպանված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները։ ՀՔԱՎ ներկայացուցիչ Մարիամ Թեմուրյանն այստեղ խորքային խնդիրներ է մատնանշում։  

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է, և մինչ քաղհասարակությունը շարունակում է այս առիթով բարձրաձայնել առկա խնդիրների և տարեցտարի աճող մտահոգիչ թվերի մասին, իսկ պետական օղակներում փորձում են լուծումներ գտնել դրանց ուղղությամբ, պաշտոնատար անձինք հոգեական առողջության խնդիր արտահայտող բառերով շարունակում են միմյանց պիտակավորել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան